ՄԵՐԺՅԱԼ ՄԱՐԴԸ
Այն, որ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում տոնակատարության ժամանակ իր տեղը չէր գտնում, ոչ միայն ակնհայտ էր, այլև սպասելի: Ոչ մի երկկողմ հանդիպում, առավել հաճախակի զրուցակիցը Ալեքսանդր Լուկաշենկոն էր, որի հանդեպ Փաշինյանը համակրանք հաստատ չի տածում… Հիշվող պահը, երբ Չինաստանի առաջնորդը ողջունում է Լուկաշենկոյին, իսկ ձեռքսեղմման համար տեղից ելած Փաշինյանին պարզապես չի նկատում։ Պատահականությո՞ւն է։ Գուցեև ոչ միտումնավոր: Պարզապես Փաշինյանը Չինաստանի առաջնորդի համար այնպիսի աննշան կերպար է, որ վերջինս իսկապես կարող էր ուշադրություն չդարձնել՝ կանգնել է նա բարևելու համար, թե չի կանգնել…