Տնտեսություն

ԱՄԵՐԻԱԲԱՆԿԸ ՃԱՆԱՉՎԵԼ Է 2023Թ. ԼԱՎԱԳՈՒՅՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԲԱՆԿԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ՝ ԸՍՏ GLOBAL FINANCE ԱՄՍԱԳՐԻ

2023-03-21 16:43
1814

Ամերիաբանկը ճանաչվել է Լավագույն ներդրումային բանկը Հայաստանում Global Finance միջազգային առաջատար ֆինանսական ամսագրի կողմից: Մրցանակն Ամերիաբանկի` ներդրումաբանկային ոլորտում բացառիկ ձեռքբերումների, ինչպես նաև անհատականացված և հաճախորդների տարբեր ֆինանսական կարիքները բավարարելու համար նախատեսված ներդրումային բանկային և խորհրդատվական լուծումներ առաջարկելու կարողության գնահատանքն է, հաղորդում է Ամերիաբանկի մամուլի ծառայությունը:

  • 100 ՀԱԶԱՐԻ ՓՈԽԱՐԵՆ 64 ՄԼՆ ԴՈԼԱՐ. Ի՞ՆՉ ԿՇԱՀԻ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵԱԶԲ-ՈՒՄ ԿԱՊԻՏԱԼԻ ԱՎԵԼԱՑՈՒՄԻՑ

    2023-03-14 08:45
    1912

    2009թ-ին, երբ Եվրասիական զարգացման բանկը նոր էր ստեղծվել, Հայաստանը բանկի կանոնադրական կապիտալում ընդամենը 0.007% մասնաբաժին ուներ` շուրջ 100 000 դոլարի կարգի։ Փոխարենն ուներ ֆինանսական ծրագրերի անհամեմատ ավելի մեծ պորտֆել`շուրջ 450 մլն–ի կարգի։ Sputnik Արմենիայի հետ զրույցում հիշում է ֆինանսների նախկին նախարար, հանրային ֆինանսների կառավարման միջազգային խորհրդատու Վարդան Արամյանը` մեկնաբանելով ՀՀ կառավարության որոշումը` ԵԱԶԲ–ում Հայաստանի մասնաբաժինը 0.007–ից 4.22 %-ի կամ նախնական 100 000 դոլարի փոխարեն միանգամից 64 մլն դոլարի հասցնելու մասին։

  • ԲԱՑԱՀԱՅՏԵԼՈՎ ԹՎԱՅԻՆ ԱՊԱԳԱՆ. ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԿԱՅԱՆԱ ԱՌԱՋԻՆ DOING DIGITAL ՖՈՐՈՒՄԸ

    2023-03-13 20:14
    1336

    Ապրիլի 5-ին Երևանում կանցկացվի առաջին «Doing Digital - Բացահայտելով թվային ապագան» ֆորումը, որի հիմնադիրն ու կազմակերպիչը SPRING PR ընկերությունն է, համակազմակերպիչը՝ Ամերիաբանկը:

  • ԱՄԵՐԻԱԲԱՆԿԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ԸՆԴԼԱՅՆԵԼ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ՝ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՎ ՖԻՆՏԵԽԻ ՇՐՋԱՆԱԿԻՑ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    2023-03-11 18:16
    1591

    Ամերիաբանկը պատրաստվում է դուրս գալ ֆինտեխի տրամադրման շրջանակներից և ընդլայնել մատուցվող ծառայությունների ցանկը։  

  • ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ. ՀԵՔԻԱԹՆԵՐ ԵՎ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

    2023-03-08 08:05
    1321

    2022 թվականին Հայաստանից Եգիպտոս զբոսաշրջային այցելությունների թիվը գերազանցել է 100 հազարը, հակառակ ուղղությամբ ցուցանիշներն աննշան են։ Այս մասին մամլո ասուլիսում հայտնել է Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը, հաղորդում է ԱՌԿԱ-ն։ «Դա մեր բնակչության մոտ 3 տոկոսն է։ Այժմ մենք ակնկալում ենք համաչափ թվով այցելություններ եգիպտական կողմից, իսկ դա բավական մեծ թիվ է՝ մոտ 3 մլն մարդ»,- ասել է Ապրեսյանը։ Սակայն, անդրադառնալով առկա տվյալներին, նա նշել է, որ Եգիպտոսից Հայաստան այցելությունների թիվը դեռ փոքր է, բայց հույս կա, որ վիզային ռեժիմի պարզեցման և այլ աշխատանքների շնորհիվ հոսքը կավելանա:

  • ԱՄԵՐԻԱԲԱՆԿԻ ՓՄՁ ՎԱՐԿԱՅԻՆ ՊՈՐՏՖԵԼԸ HԻՆԳ ՏԱՐՈՒՄ ԳՐԱՆՑԵԼ Է ԿՐԿՆԱԿԻ ԱՃ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    2023-03-02 19:47
    1600

    Ամերիաբանկի փոքր և միջին ձեռնարկատիրության (ՓՄՁ) վարկային պորտֆելը 31.12.2022-ի դրությամբ կազմել է 163,6 մլրդ ՀՀ դրամ և վերջին հինգ տարվա կտրվածքով գրանցել է կրկնակի աճ։ Զգալի աճ է արձանագրել նաև Ամերիաբանկի ՓՄՁ հաճախորդների թիվը՝ 2018 թ.-ի համեմատ ավելանալով 6 անգամ, իսկ ՓՄՁ-ներին տրված վարկերի քանակն ավելացել է 5.5 անգամ:  

  • «ՇՆՉԻ» ՊԱՐՏՔ

    2023-02-24 16:31
    1579

    Հայաստանի ՀՆԱ-ն 2022 թվականի արդյունքներով, ըստ նախնական տվյալների, 2021 թվականի համեմատ գրանցել է 12,6% աճ։ Այսպիսի տվյալներ են հրապարակվել Հայաստանի ազգային վիճակագրական կոմիտեի կայքում, հաղորդում է ԱՌԿԱ-ն։ Հաշվետու ժամանակահատվածի արդյունքներով Հայաստանի ՀՆԱ-ի անվանական ծավալն ընթացիկ գներով կազմել է 8 տրլն 496 մլրդ 777.9 մլն դրամ: Մեկ շնչի հաշվարկով ՀՆԱ-ն շուկայական գներով կազմել է 2 861 735 դրամ, 6 569 դոլար և 6 210 եվրո։

  • Fitch Ratings-ը ԲԱՐՁՐԱՑՐԵԼ ԱՐԴՇԻՆԲԱՆԿԻ ՎԱՐԿԱՆԻՇԻ ՀԵՌԱՆԿԱՐԸ «ԴՐԱԿԱՆ»-Ի

    2023-02-22 19:38
    1261

    Fitch Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը վերահաստատել է Արդշինբանկի արտարժույթով երկարաժամկետ պարտավորություններ թողարկողի վարկանիշը (Long-Term Issuer Default Rating) «B+» մակարդակում և բարձրացրել վարկանիշի հեռանկարը «Կայուն»-ից «Դրական»-ի։

  • HSBC ՀԱՅԱՍՏԱՆԸ` «ՇՈՒԿԱՅԻ ԱՌԱՋԱՏԱՐ» ԵՎ «ԼԱՎԱԳՈՒՅՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԲԱՆԿ» ԱՌևՏՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ

    2023-02-20 12:17
    1312

    Հեղինակավոր «Euromoney» ամսագրի 2023թ.-ի հարցման արդյունքում «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ին (այսուհետ` HSBC Հայաստան/Բանկ) շնորհվել է երկու մրցանակ առևտրի ֆինանսավորման ոլորտում` «Շուկայի առաջատար» և «Լավագույն ծառայություններ մատուցող բանկ»:

  • ԱՎԱՆՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է ԱՄԵՐԻԱԲԱՆԿԻ ՆՈՐ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԸ` ՆԵՐԿԱՅԱՆԱԼՈՎ ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿՆԵՐՈՎ

    2023-02-16 12:46
    1495

    Ամերիաբանկը շարունակում է ընդլայնել իր մասնաճյուղային ցանցը` ավելի մոտ լինելու իր հաճախորդներին հենց իրենց համայնքներում: Այս անգամ Բանկի նոր մասնաճյուղն իր դռներն է բացել Երևանի Ավան վարչական շրջանում: «Ավան»-ն Ամերիաբանկի թվով 25-րդ մասնաճյուղն է: