Տնտեսություն

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՂՄՈՒՄ Է ԻՐ ՁԱԽՈՂՄԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ

2022-11-17 11:21
1240

ՀՀ կառավարությունը, 2023թ–ի հունվարի 1-ից նվազագույն աշխատավարձը 7000 դրամով ավելացնելով, ոչ թե սոցիալական խնդիր է լուծում, այլ ընդամենը մեղմում է իր ձախողած սոցիալական, տնտեսական քաղաքականության հետևանքները։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց տնտեսագետ Սուրեն Պարսյանը` վկայակոչելով պաշտոնական վիճակագրության ցուցանիշները։

  • ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱԶԱԼՏԻՑ ՊԱՏՐԱՍՏՎԱԾ ԱՄՐԱՆՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ԿԱՐԵՎՈՐ ԱՊՐԱՆՔ ԴԱՌՆԱԼ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՀԱՄԱՐ

    2022-11-15 15:20
    1092

    Տեղական բիզնեսի երկարամյա ջանքերից հետո Հայաստանում թույլատրվել է օգտագործել բազալտե թելերից պատրաստված ամրանները։ «ArmBas» («Հայբազալտ») բազալտային նյութերի գործարանի առևտրային տնօրեն Սոկրատ Գրիգորյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց, որ Հայաստանի քաղաքաշինության կոմիտեի հետ երկարատև աշխատանքից հետո հաստատվել են միջպետական ստանդարտները (ГОСТ), ինչպես նաև այդ ամրանների օգտագործման շինարարական նորմերն ու կանոնները: Այժմ թույլատրվում է դրանք օգտագործել ոչ կրող կոնստրուկցիաներում, և տեղական կառուցապատողներն արդեն սկսում են փորձարկել այն։

  • ԱՐԴՇԻՆԲԱՆԿԸ ԱՆԴՐՈԻԴԻ ՍԻՐԱՀԱՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է GOOGLE PAY-Ը ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

    2022-11-15 10:37
    1047

    Արդշինբանկն այսօր հաճախորդներին հասանելի դարձրեց ևս մեկ նորարարական վճարային լուծում՝ Google Pay-ը: Այժմ անհպում վճարումները բանկի քարտապանները կարող են կատարել արագ, հեշտ և անվտանգ Android օպերացիոն համակարգով աշխատող հեռախոսներով և Wear OS ժամացույցներով ավելի քան 45 երկրների առևտրի կետերում, ինչպես նաև Google Pay վճարումներ ընդունող առցանց խանութներում: Google Pay-ը հասանելի կլինի Արդշինբանկի կողմից թողարկված Visa և Mastercard դեբետային և վարկային բոլոր քարտերի համար:

  • Աշոտ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ԱՐՁԱՆԱԳՐԵՑ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՓԼՈՒԶՈՒՄԸ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    2022-11-15 08:50
    969

    Կարտոֆիլի արտադրության ոլորտում, որը որոշ ժամանակ առաջ մենք սկսել էինք նույնիսկ արտահանել, խնդիրներ են առաջացել։ Վերջին տարիներին ապրանքը 20 տոկոսով թանկացել է։ Այս մասին News.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց գյուղատնտեսության նախկին փոխնախարար Աշոտ Հարությունյանը։  

  • ՍՏԱՑՎԵՑ ԻՆՉՊԵՍ ՄԻՇՏ

    2022-11-11 10:05
    1144

    Սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատարի գրասենյակի հետ համատեղ իրականացված ուսումնասիրության արդյունքները ցույց են տվել, որ սփյուռքահայերի 74%-ը պատրաստ է ներդրումներ կատարել Հայաստանում: Մարդիկ հնարավորություններ են փնտրում նաև մասնավոր ներդրումների համար։ Ինչպես հաղորդում է «Արմենպրեսը», այդ մասին հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ ելույթ ունենալով Երևանում ընթացող «Այլընտրանքային ներդրումներ Հայաստանում» համաժողովում: Նախարարի խոսքերով՝ Հայաստանում մասնավոր ներդրումներ ներգրավելու մեծ հնարավորություններ կան։ «Մեր կառավարության նպատակն է փոխել տնտեսության կառուցվածքը և սպառման վրա հիմնված աճի մոդելից անցում կատարել ներդրումների վրա հիմնված աճի մոդելին՝ ընդհանուր ներդրումների ծավալը հասցնելով ՀՆԱ 25%-ի, օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալը՝ ՀՆԱ 6%-ի և այլն»,- նշել է Քերոբյանը:

  • ՀԱՄԵՍՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՉԻ ՄԵՌՆԻ

    2022-11-09 08:17
    1174

    Հայաստանի կառավարությունը վերջին 4 տարվա և 4 ամսվա ընթացքում ստեղծել է 143 000 նոր աշխատատեղ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրեսը», այդ մասին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ 2023 թվականի պետական բյուջեի մասին օրինագծի քննարկման ժամանակ:

  • Վարդան ԱՐԱՄՅԱՆ․ ԱՐՏԱՀԱՆՈՂՆ ԻՐ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՀԵՏ ՄԵՆԱԿ Է ՄՆԱՑԵԼ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    2022-11-07 09:09
    976

    Կառավարության գործողություններն այնքանով նպաստեցին տնտեսության աճին, որ չխանգարեցին դրան։ Այս մասին News.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը։  

  • ԱՐԴՇԻՆԲԱՆԿԸ ԵՎ MASTERCARD-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԵՆ ՎՃԱՐԵԼ APPLE PAY-ՈՎ և ՍՏԱՆԱԼ ՔԵՇԲԵՔ

    2022-11-01 16:25
    1093

    Արդշինբանկը և Mastercard-ը հայտարարում են նոր ակցիայի մասին և առաջարկում են կատարել անկանխիկ վճարումներ ամենապարզ, արագ տարբերակներից մեկով՝ Apple Pay-ով, և ստանալ քեշբեք։

  • ԱՄԵՐԻԱԲԱՆԿ․ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲԱՆԿԱՅԻՆ ՈԼՈՐՏԻ ԱՎԱՆԳԱՐԴՈՒՄ

    2022-11-01 16:07
    1444

    Ամերիաբանկի ֆինանսական տնօրեն Հովհաննես Թորոյանն հարցազրույց է տվել Global Markets ամսագրին՝ ներկայացնելով Բանկի ռազմավարությունն ու հիմնական գործոնները, որոնք ապահովել են Ամերիաբանկի հաջողությունը Հայաստանի բանկային համակարգում։  Հարցազրույցն ամբողջությամբ հասանելի է ստորև։

  • «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ»-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    2022-10-27 15:03
    1584

    Հոկտեմբերի 26-ին լրագրողների հետ հանդիպմանը ներկայացվեց «Ամերիա Բիզնես» հարթակի նոր՝ ԱՁ օնլայն գրանցելու հնարավորությունը: