Տնտեսություն

ԱՐԴՇԻՆԲԱՆԿԸ ՃԱՆԱՉՎԵԼ Է ՏԱՐՎԱ ՄԱՆՐԱԾԱԽ ԲԱՆԿ՝ ASIAN BANKING & FINANCE ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄՍԱԳՐԻ ԿՈՂՄԻՑ

2022-09-05 09:48
2418

Asian Banking & Finance միջազգային բիզնես հրատարակության ամենամյա «Asian Banking & Finance Wholesale and Retail Banking Awards 2022» մրցանակաբաշխությամբ Արդշինբանկը երրորդ անգամ անընդմեջ ճանաչվել է որպես տարվա մանրածախ բանկ Հայաստանում։ Մրցույթի արդյունքներով փորձագիտական ​​ժյուրին բարձր է գնահատել Արդշինբանկի գործունեությունը, նրա մանրածախ ծառայությունները, ինչպես նաև դրանց արդյունավետությունը սպառողների շրջանում: Այս տարի առաջադրումների թիվը հասել է առավելագույնին, ինչը ցույց է տալիս, որ ոլորտը շարունակում է լավ արդյունքներ գրանցել և մրցունակ մնալ նույնիսկ ոչ կայուն տնտեսական պայմաններում:

  • «ԱՅՍ Ի՜ՆՉ ԾԱՆՐ ՊԱՐՏԻՔ Է, ՏԵՐ»

    2022-09-02 08:38
    2559

    Ճակատագրի քմահաճույքին նետված և մոլեգնող գների առջև միայնակ ու լքված ՀՀ բնակչությունը ստիպված է ընդամենը ապագա «բարիքներ» հուսալ կառավարությունից։ Այսպես, կենսաթոշակառուներին խոստացել են երկու փուլով՝ սեպտեմբերի 1-ից և հաջորդ տարվա հուլիսի 1-ից բարձրացնել թոշակները մինչև 6 հազար դրամով (հենց՝ մինչև)։ Իսկ ինչ վերաբերում է քաղաքացիների դրամապանակները դատարկելուն (մասնավորապես, իշխանություններն այս տարեսկզբից բարձրացրել են ջրի, գազի և էլեկտրաէներգիայի սակագները, իսկ «Վեոլիա Ջուր»-ը դիմել է 2023թ. հունվարի 1-ից ջրի սակագնի նոր բարձրացման հայտով), ապա այդ գործընթացը շատ ավելի հաջող ու արագ է ընթանում: Ստացվում է, որ կառավարությունն ինքն է խթանում գնաճը, իսկ «բնական մոնոպոլիստները», մատնացույց անելով հենց այդ գնաճը, պահանջում են իրենց ծառայությունների սակագների բարձրացում։ Փակ շրջան: Ընդ որում ոչ ոք չի ցանկանում նկատել դրամի զգալի ամրապնդումը հաստատուն արժույթների նկատմամբ, ինչը, հակառակը, պիտի նպաստի սակագների նվազմանը…

  • ԱՄԵՐԻԱԲԱՆԿԸ «ԶԵՅԹՈՒՆ»-ՈՒՄ Է. ՆՈՐ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԸ ՆԵՐԿԱՅԱՆՈՒՄ Է ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿՆԵՐՈՎ

    2022-08-30 16:54
    1996

    Ամերիաբանկն ընդլայնում է իր աշխարհագրությունը` բացելով մասնաճյուղ նաև Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում: Ներսիսյան 1 հասցեում գործող կանաչ ու հյուրընկալ սրահը հաճախորդներին խոստանում է հարմարավետ միջավայր` ընձեռելով Ամերիաբանկի ծառայություններից օգտվելու հնարավորություն, հաղորդում է Ամերիաբանկի մամուլի ծառայությունը:

  • TEXT`NPAYME ԾՐԱԳԻՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՆԵՐԿԱՅԱՑՆԻ «ՁԵՌՆԵՐԵՑՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՐՀԻ ԳԱՎԱԹ 2022»-ԻՆ (EWC)

    2022-08-30 15:02
    1248

    «Ձեռներեցության աշխարհի գավաթ» միջազգային մրցույթում Հայաստանը կներկայացնեն 2 ստարտափ` որոնցից մեկը՝ Buissup Global Forum 2021-ի հաղթող Text`nPayme ծրագիրն է։

  • ԳԵՈՊՐՈՄԱՅՆԻՆԳԸ ԿԱՋԱԿՑԻ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԳՅՈՒՂԵՐԻ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԾՐԱԳՐԻՆ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    2022-08-29 12:51
    1218

    «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ընկերությունը (ԳեոՊրոՄայնինգի դուստր ձեռնարկությունը) պետական ​​սուբվենցիոն ծրագրի շրջանակում ֆինանսական աջակցություն կտրամադրի ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենի համայնքին սահմանամերձ գյուղերի ջրամատակարարման համակարգի կառուցման ծրագրի իրականացման համար։  

  • Վահրամ ՄԻՐԱՔՅԱՆ․ ՀԻՄԱ ՇԱՏ ԼԱՎ ԺԱՄԱՆԱԿ Է ՌՈՒՍԱՍՏԱՆ ԱՐՏԱՀԱՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

    2022-08-27 09:34
    1004

    Հիմա շատ լավ ժամանակ է Ռուսաստան արտահանելու համար, ասաց «Մանթաշյանց» գործարարների միության նախագահ Վահրամ Միրաքյանը։

  • ՔԵՐՈԲՅԱՆԸ ԽՈՍՏԱՑԱՎ ՓՈԹԻ-ԿՈՎԿԱՍ ԼԱՍՏԱՆԱՎԱՅԻՆ ԵՐԹՈՒՂՈՒ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ ՀՐԱՊԱՐԱԿԵԼ, ԲԱՅՑ ՉԿԱ

    2022-08-24 10:22
    1065

    ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը դեռ տեղեկություն չունի Փոթի–Կովկաս երթուղով լաստանավային հաղորդակցության ստույգ ժամկետների վերաբերյալ։ Ինչպես Sputnik Արմենիային հայտնեցին էկոնոմիկայի նախարարությունից, ներկայում աշխատանքներ են իրականացվում նախարարության և օպերատորի (C&M International տեղական լոգիստիկ ընկերություն – խմբ.) միջև պայմանագրի կնքման նպատակով։

  • ՄԱՔՈՒՐ ՊՂԻՆՁ, ՈՍԿԻ ԵՎ ՈՉ ՄԻԱՅՆ. ՀԱՅ և ՌՈՒՍ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԸ ՆՈՈՒ-ՀԱՈՒ ԵՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ՀԱՆՔԵՐԻՆ

    2022-08-22 10:54
    1028

    Էլեկտրաքիմիական մեթոդով հանքերի խտանյութից և պոչանքներից հնարավոր է ստանալ բարձր մաքրության մետաղներ և ծծումբ` առանց էական քանակի թափոնների։ Ընդ որում` կարելի է կորզել երկաթ և հազվագյուտ մետաղներ, որոնք այսօր թափվում են պոչամբարները։

  • ԷՊԻԶՈԴԱՅԻՆ ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

    2022-08-20 08:42
    1013

    «Այն, կարծում եմ, չի համապատասխանում իրականությանը, մենք տեսնում ենք, որ գյուղարտադրանքի արտահանումը, թողարկումն իսկապես ավելացել է, դա չէր կարող լինել, եթե գյուղատնտեսությունը նվազած լիներ»։ «Արմենպրես»- ի հետ զրույցում այսպես է մեկնաբանել ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը վիճակագրական կոմիտեի տվյալները՝ առաջին կիսամյակի արդյունքներով գյուղատնտեսության անկման մասին:

  • ԱՄԵՐԻԱԲԱՆԿՆ ԱՐԺԱՆԱՑԵԼ Է «GLOBAL FINANCE» ԱՄՍԱԳՐԻ «ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԵՎ ԱՐԵՎԵԼՅԱՆ ԵՎՐՈՊԱՅԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ԱՄԵՆԱՆՈՐԱՐԱՐ ԹՎԱՅԻՆ ԲԱՆԿ 2022» ՄՐՑԱՆԱԿԻՆ

    2022-08-19 17:51
    1016

    «Global Finance» ամսագիրը հայտարարել է «2022թ. աշխարհի լավագույն թվային բանկեր սպառողների համար» մրցանակաբաշխության հաղթողներին: Ամերիաբանկը հաղթող է ճանաչվել «Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանի ամենանորարար թվային բանկ» անվանակարգում: