Տնտեսություն

«ԳԵՈՊՐՈՄԱՅՆԻՆԳԸ» ՏՐԱՄԱԴՐԵԼ Է 100 ՄԼՆ․ԴՐԱՄ ՎԱՐԴԵՆԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՍՈՒԲՎԵՆՑԻՈՆ ԾՐԱԳՐԵՐԻՆ

2022-04-27 13:13
1465

«ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը հայտարարում է ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանի համայնքների զարգացման երկրորդ սուբվենցիոն ծրագրի համաֆինանսավորման ավարտի մասին։ Այս մասին նշվել է «ԳՊՄ Գոլդ» ընկերության գլխավոր տնօրեն Անատոլի Գոգոտինը Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ։

  • ԳԵՈՊՐՈՄԱՅՆԻՆԳԻ ԱԿՏԻՎՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՈՇՈՐԱԳՈՒՅՆ ՀԱՐԿԱՏՈՒՆԵՐԻ ՏԱՍՆՅԱԿՈՒՄ ԵՆ

    2022-04-20 18:09
    1928

    2022 թվականի առաջին եռամսյակում «ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունների խմբի կողմից կառավարվող Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 3,6 անգամ ավելացրել է Հայաստանի պետական բյուջեի հարկային մուտքերը՝ մինչև 35,5 մլրդ դրամ։ Այս մասին է վկայում Հայաստանի 1000 խոշոր հարկատուների ցանկը, որը հրապարակել է հանրապետության Պետական եկամուտների կոմիտեն։

  • ԱԶԱՏ ՓՈԽԱՐԿԵԼԻ ԱՆՆԱԽԱԴԵՊՈՒԹՅՈՒՆ

    2022-04-14 16:38
    2488

    2021 թվականին Հայաստանի պետբյուջեի հարկային մուտքերը կազմել են 1 տրլն 586,9 մլրդ դրամ: Այդ մասին չորեքշաբթի օրը խորհրդարանի նիստում հայտնել է ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը, հաղորդում է ԱՌԿԱ-ն։ «Պետական բյուջեի հարկային եկամուտների նախապես հաստատված ցուցանիշները գերազանցվել են 147 միլիարդ դրամով և կազմել 1 տրիլիոն 586,9 միլիարդ դրամ: Դրանք համախառն ներքին արդյունքի 22,7 տոկոսն են»,- ասել է նա։ Խաչատրյանը հայտարարել է, թե սա պետբյուջե վճարված հարկերի ամենաբարձր մակարդակն է պատմության մեջ։ 2020 թվականի տվյալների համեմատ՝ հարկեր-ՀՆԱ ցուցանիշն աճել է 0,3%-ով։

  • ՀԱՅՏՆԻ ԵՆ «ԴԱՐՁԻˊՐ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ» ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՂԹՈՂ ԹԻՄԵՐԸ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    2022-04-14 09:53
    1850

    Կայացել է Ամերիաբանկի հայտարարած «Դարձիˊր փոփոխությունը» ուսանողական մրցույթի եզրափակիչ փուլը: Նախագծերի ներկայացումից և ժյուրիի խորհրդակցությունից հետո հայտարարվել են հաղթող թիմերի անունները:

  • ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՌՈԲԵՐՏ ՂՈՒԿԱՍՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է «ԳԵՈՊՐՈՄԱՅՆԻՆԳ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԽՄԲԻ ՆԱԽԱԳԱՀ ՌՈՄԱՆ ԽՈՒԴՈԼԻՅԻՆ

    2022-04-13 18:26
    1282

    Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր մարզպետարանում ընդունել է «Գեոպրոմայնինգ» ընկերությունների խմբի նախագահ Ռոման Խուդոլիյին ու ընկերության այլ ներկայացուցիչների, հաղորդու է «Գեոպրոմայնինգ»–ի մամուլի ծառայությունը։

  • ԷՅՉ-ԷՍ-ԲԻ-ՍԻ ՀԱՅԱՍՏԱՆԸ` ԱՌԵՎՏՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՇՈՒԿԱՅԻ ԱՌԱՋԱՏԱՐ ԵՎ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԲԱՆԿ

    2022-04-12 15:10
    1271

    Ըստ հեղինակավոր «Euromoney» ամսագրի 2022թ. անցկացրած հարցման` «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն (այսուհետ` HSBC Հայաստան) երկրորդ տարին անընդմեջ ճանաչվել է առևտրի ֆինանսավորման ոլորտում «Շուկայի առաջատար»: Բանկն այս տարի արժանացել է նաև ոլորտում «Լավագույն ծառայություններ մատուցող բանկ» մրցանակին:

  • ԱՊԱՇՐՋԱՓԱԿՄԱՆ ՄԱՍԻՆ ՄԱՆՏՐԱՆԵՐԻ ՆԵՐՔՈ…

    2022-04-08 19:11
    1398

    Մեր նախորդ նյութում («Փակուղի տանող խաչմերուկ». «ԳԱ», 04.04.2022թ.) պնդում էինք, որ Հայաստանի կառավարությունը, չշեղվելով տրանսպորտային հաղորդակցությունների, այսպես կոչված, տարածաշրջանային ապաշրջափակման շրջանակներում թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից հրամցվող շեղիչ երթուղիների վրա, պետք է վերջապես կենտրոնանա մեզ համար միանշանակ շահավետ Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի շինարարության ուղղությամբ, որը հետագայում կարող է միանալ «Հյուսիս-Հարավ» միջպետական տրանսպորտային միջանցքին (ՄՏՄ), ինչում շահագրգռված են Իրանն ու Հնդկաստանը…

  • ԶՊՄԿ-Ն ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԱՇԽԱՏԵԼ ՍՈՎՈՐԱԿԱՆ ՌԵԺԻՄՈՎ՝ ՀԱՄԱՁԱՅՆ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՊԼԱՆԻ

    2022-04-07 17:06
    1328

    Ի պատասխան «Փաստ» թերթի ապրիլի 5-ի հրապարակման՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) աշխատանքների վերաբերյալ, ձեռնարկության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ԶՊՄԿ գործունեության վերաբերյալ բոլոր փաստերը, որոնք նշված են հրապարակման մեջ, կեղծ են։ Ստորև ներկայացնում ենք իրական փաստերը՝ համեմատած «Փաստ» թերթի բացահայտ «կեղծիքների» հետ.

  • Ո՞ՒՄ ՀԱՇՎԻՆ Է ԳԵՐԱԿԱՏԱՐՎԵԼ ԾՐԱԳԻՐԸ

    2022-04-07 08:31
    916

    2022 թվականի 1-ին եռամսյակում հարկային եկամուտների և պետական տուրքի մասով պետական բյուջեի փաստացի մուտքերը կազմել են 400,6 մլրդ դրամ: Այս մասին տեղեկացնում է ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը, հաղորդում է PanARMENIAN.Net-ը։ ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ նախատեսված ծրագրային ցուցանիշը սահմանվել է 395,4 մլրդ դրամի մակարդակում, այսինքն գերակատարումը կազմել է 5,2 մլրդ դրամ կամ 1,3%:

  • ԱՄԵՐԻԱԲԱՆԿԸ ՃԱՆԱՉՎԵԼ Է 2022Թ. ԼԱՎԱԳՈՒՅՆ ԲԱՆԿԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ` ԸՍՏ «GLOBAL FINANCE» ՀԵՂԻՆԱԿԱՎՈՐ ԱՄՍԱԳՐԻ

    2022-04-04 19:01
    1411

    Ամերիաբանկը ճանաչվել է 2022թ. Հայաստանի լավագույն բանկը միջազգային ֆինանսական ոլորտում մասնագիտացած «Global Finance» հեղինակավոր ամսագրի կողմից։ Մրցանակը հայտարարվել է «Global Finance»-ի կողմից անցկացվող աշխարհի լավագույն բանկերի ամենամյա 29-րդ մրցանակաբաշխության շրջանակում, որը գնահատում է ընթացիկ ժամանակահատվածում աշխարհի շուրջ 150 երկրում և տարածքում բանկերի արձանագրած ֆինանսական արդյունքները։