ՀՌՈՄԻ ՍՏԱՏՈՒՏԻ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ՀԱՐՑԸ ՉԻ ԸՆԴԳՐԿՎԵԼ ԱԺ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ
Հաջորդ շաբաթ մեկնարկող ՀՀ Ազգային ժողովի հերթական նստաշրջանի նիստերի օրակարգում Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտի վավերացման հարցն ընդգրկված չէ։ «Հրապարակ» թերթը գրում է, որ պատգամավորները լսելու են Կենտրոնական բանկի և Հաշվեքննիչ պալատի ղեկավարների զեկույցները, ընտրելու են Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ, Վճռաբեկ դատարանի դատավորներ։