«Փաստ». ՍԱՄՎԵԼ ԲԱԲԱՅԱՆԸ ԵՐԿՈՒՇԱԲԹԻ ՕՐՎԱՆԻՑ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՎԵՐԱԾՆՆԴԻ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ ՏԵՎԱԿԱՆ ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆԵՐ Է ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ
«Փաստ» թերթը գրում է. «Մեր ունեցած տեղեկություններով, Արցախի նախկին ԱԽ քարտուղար Սամվել Բաբայանը հայտարարել է, որ երկուշաբթի օրվանից պատրաստվում է Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հանրահավաքներ անցկացնել այնքան ժամանակ, քանի դեռ չի հասել իր գլխավոր նպատակին, այն է՝ նշանակվել Արցախի պետնախարարի պաշտոնում։ Արցախի մեր աղբյուրի փոխանցմամբ, Բաբայանն իր շրջապատում ակնարկել է, որ պատրաստ է գնալ ամեն ինչի՝ իշխանության հասնելու համար։