«Փաստ». ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՀԻՄՆԱԿԱՆ ՔՆՆԱՐԿՎՈՂ ԹԵՄԱՆ՝ ԱՐՑԱԽՈՒՄ ՌՈՒՍԱԿԱՆ ԽԱՂԱՂԱՊԱՀՆԵՐԻ ՀԵՏԱԳԱ ՏԵՂԱԿԱՅՄԱՆ ՀԱՐՑՆ Է
«Փաստ» թերթը գրում է. «Նախօրեին հայտնի դարձավ, որ հաջորդ շաբաթ Մոսկվայում նախատեսված է Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Վլադիմիր Պուտինի հետ։ Մինչ այդ էլ Ֆրանսիայի արտգործնախարար Քաթրին Կոլոննան հայտարարել էր Քիշնևում Փաշինյան-Ալիև հանդիպման հավանականության մասին։