«Հրապարակ». ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆԻ ԴԵՄ ԳՈՐԾԸՆԹԱՑ Է ՍԿՍՎԵԼ
«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած նախօրեին ՔՊ վարչության նիստում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի վարքն ու բարքը քննարկման առարկա չի դարձել, բնականաբար, խոսք չի գնացել նաև Սիմոնյանին ԱԺ նախագահի պաշտոնից հետ կանչելու մասին, որի վերաբերյալ կոչով էր հանդես եկել նաև առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, սակայն ՔՊ խմբակցության մի թևը որոշել է ԱԺ նախագահի դեմ գործընթաց գեներացնել, որը կյանքի են կոչում ինչպես ֆեյսբուքյան ստատուսների ու ֆեյքերի միջոցով, այնպես էլ՝ հրապարակային հարցազրույցներով։