Թաթուլ ՄԱՆԱՍԵՐՅԱՆ․ ԵԹԵ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ԹՎԱՅՆԱՑՎԱԾ Է, ՈՒՐԵՄՆ ԵՍ ՉԻՆԱՐԵՆԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՄԱՍՆԱԳԵՏՆ ԵՄ
Հայաստանում կոռուպցիայի աճող մակարդակը խանգարում է 2022 թվականի արդյունքներով ֆինանսական բարձր ցուցանիշները լիարժեք օգտագործել տնտեսության բոլոր ոլորտների զարգացման համար։ Այսպիսի կարծիք է հայտնել «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանը Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում տեղի ունեցած «Հայաստանի տնտեսությունը 2022 թվականին ԵԱՏՄ-ին երկրի անդամակցության համատեքստում» թեմայով մամուլի ասուլիսի ժամանակ։