«Փաստ». ԲԱՆԱԿԸ ԶԻՆՎՈՒՄ Է ԱՐԴԻԱԿԱՆ ԶԵՆՔ-ԶԻՆԱՄԹԵՐՔՈՎ
«Փաստ» թերթը գրում է. «Օրեր առաջ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հայտարարել էր, որ բանակը զենքի գնման պայմանագրեր ունի ոչ միայն Հնդկաստանի և Ֆրանսիայի հետ. առաջիկայում կլինեն մատակարարումներ նաև այլ երկրներից։ Կա տեսակետ, որ վերջինս նմանօրինակ հայտարարություններով փորձում է հայ հասարակությանը հրամցնել, թե բանակը զինվում է արդիական զենքզինամթերքով, և որ ռուսական զենքից անցում է կատարվում այլ երկրների զենքերի։