Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ․ ՀԻՄԱ ԷԼ ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ՀԱՄՈԶԵԼ, ՈՐ ՄԻԱԿՈՂՄԱՆԻ ԶԻՋԵԼՈՒՑ ՀԵՏՈ ԱԴՐԲԵՋԱՆԸ ԴՈՒՐՍ ԿԳԱ ՀՀ-Ի ՏԱՐԱԾՔԻՑ
Շուրջ մեկ տարի առաջ, երբ Ադրբեջանը Տեղ գյուղի ուղղությամբ առաջխաղացում էր իրականացնում` օկուպացնելով ՀՀ ինքնիշխան տարածքները, իշխանության տարբեր դեմքեր, ճիշտ այսօրվա վստահությամբ ասում էին, թե Ադրբեջանի հետ բանակցում են, որ նրանք նախկին դիրքեր վերադառնան: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը: