Մենք եվ աշխարհը

ԿԱՐՄԻՐ ԽԱՉԸ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ Է ԱՅՆ, ԻՆՉ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է՝ ՀԵՏԱԳԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆԸ ՉԽՈՉԸՆԴՈՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ

2023-08-01 19:46
428

Բերձորի միջանցքում տեղակայված ապօրինի անցակետից Կարմիր խաչի աշխատակիցների ուղեկցությամբ Արցախից Հայաստան տեղափոխվող 68-ամյա Վագիֆ Խաչատրյանի առևանգման հարցով Alpha News-ը նամակ է ուղարկել ԿԽՄԿ-ի Ժնևի գլխամասային գրասենյակ և պարզաբանումներ խնդրել, որտեղից արձագանքել են և նամակը հասցեագրել Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավարին:

  • «ՍԵՎ ՑՈՒՑԱԿԸ» ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ. ԹՈՒՐՔԱԿԱՆ ՏԱՆԴԵՄՆ ԱՆՑՆՈՒՄ Է ԻՐ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԹՇՆԱՄԻՆԵՐԻ ՎԵՐԱՑՄԱՆԸ

    2023-08-01 08:32
    489

    Այն, ինչ տեղի ունեցավ Վագիֆ Խաչատրյանի հետ ադրբեջանական ապօրինի անցակետում, և՛ կանխատեսելի էր, և՛ սպասելի։ Ավելին, փորձագետներն այդ մասին գրել են դեռևս մեկուկես-երկու ամիս առաջ։ Այն պահից ի վեր, երբ Արցախի նախագահի թույլտվությամբ այդ անցակետով սկսեցին անցնել Հայաստան եկող ուղևորներով մեքենաներ, ինչը շատերի կողմից արդարացիորեն գնահատվեց որպես Փաշինյանի պահանջի կատարում Արայիկ Հարությունյանի կողմից և առաջին քայլ Ադրբեջանին «ինտեգրվելու» ճանապարհին։ Եվ այն փաստը, որ 68-ամյա Խաչատրյանի առևանգումը տեղի է ունեցել Արցախի արդեն նույնիսկ ոչ թե շրջափակման, այլ պաշարման պայմաններում, շատ բանի մասին է վկայում։

  • ՖՐԱՆՍԻԱՅԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒԺԵՐ․ ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՄԱԿՐՈՆԻՆ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐ ԿԻՐԱՌԵԼ ԱԼԻԵՎԻ ԵՎ ՆՐԱ ՀԱՆՑԱԽՄԲԻ ՆԿԱՏՄԱՄԲ

    2023-07-31 19:17
    565

    Ֆրանսիայի ձախակողմյան քաղաքական ուժերը ներկայացնող վեց տասնյա­կից ավելի սենատորներ, պատգամավորներ և տարածքային մարմինների ներկա­յա­ցուցիչներ, այդ թվում՝ Սենատի Սոցիալիստական խմբակցության նա­խա­գահ Պատ­րիկ Կանները, Կոմունիստական խմբակցության նախագահ Էլիան Ասսասին, Բնա­պահ­պանների խմբակցության նախագահ Գիյոմ Գոնտարը, Սե­նա­տի Արտաքին հարաբերությունների, պաշտպանության և զինված ուժերի հանձ­­նաժողովի փոխ­նախագահ Մարի-Արլետ Կարլոտտին, Ֆրանսիա-Հայաս­տան բարեկամության խմբի նախագահ Ժիլբեր-Լյուկ Դըվինան, Կոմունիստական կուսակցության անդամ և բարեկամության խմբի փոխնախագահ Պիեռ Ուզուլիան, Սենատի Տնտեսական հարցերի հանձնաժողովի փոխնա­խա­գահ Ֆաբիեն Գայը, Ազգային ժողովի Ազգային պաշտպանության և զինված ուժերի հանձնաժողովի փոխնախագահ Իզաբել Սանտյագոն, Եվրախորհրդարանի պատգամավոր Սիլվի Գիյոմը և այլք, հանդես են եկել Ֆրանսիայի գործադիր իշխանությանն ուղղված կոչով՝ գործնական աջակ­ցու­թյուն ցուցաբերելու Լեռնային Ղարաբաղին։

  • Արցախի ԱԳՆ․ ԱՐՑԱԽԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՎ՝ ԱԴՐԲԵՋԱՆԸ ԿՏՏԱՆՔՆԵՐԻ ԿՆԵԹԱՐԿԻ ՆՐԱՆՑ

    2023-07-31 10:32
    446

    Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Լաչինի միջանցքում ապօրինաբար գտնվող ադրբեջանցիների կողմից Արցախի Հանրապետության քաղաքացու առևանգման կապակցությամբ.

  • Սիրանուշ ՍԱՀԱԿՅԱՆ. ԱԴՐԲԵՋԱՆԸ ՑՈՒՑԱԴՐՈՒՄ Է՝ ԼԱՉԻՆԻ ՄԻՋԱՆՑՔՈՎ ԴԵՊԻ ՀԱՅԱՍՏԱՆ ՏԵՂԱՀԱՆՈՒՄԸ ԱՆԳԱՄ ՓՐԿՈՒԹՅԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՉԷ

    2023-07-31 09:38
    475

    Նախօրեին Հակարիի կամրջի մոտից Արցախի 68-ամյա քաղաքացու առևանգումը միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտում է: Այս մասին News.am-ի հետ զրույցում ասաց Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ Սիրանուշ Սահակյանը:

  • Ռուբեն ՎԱՐԴԱՆՅԱՆ․ ՊԵՏՔ Է ՃՆՇՈՒՄ ԳՈՐԾԱԴՐԵԼ ԴԵՊԻ ԱՐՑԱԽ ՕԴԱՅԻՆ ՄԻՋԱՆՑՔ ԲԱՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ

    2023-07-29 08:31
    775

    Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը հարցազրույց է տվել շվեյցարական հեղինակավոր Swiss Impact with Banerjis հեռուստածրագրին:

  • Արցախի ԱԳՆ․ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ԵՎ ԲԱՔՎԻ ՄԻՋԵՎ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ՌՈՒՍԱԿԱՆ ԿՈՂՄԻ ԱՌԱՋԱՐԿԱԾ ՏԵՍԼԱԿԱՆԸ ՀԱՎԱՍԱՐԱԿՇՌՎԱԾ ՉԷ

    2023-07-28 09:11
    676

    Արցախի Հանրապետության ԱԳՆ-ն մեկնաբանություն է տարածել Մոսկվայում եռակողմ հանդիպման արդյունքներով ՌԴ ԱԳ նախարարի կողմից մամուլի համար արված հայտարարության վերաբերյալ: Մեկնաբանությունում մասնավորապես ասվում է.

  • ԳՈՀ ՁԻՆ

    2023-07-28 08:26
    746

    Մոսկվայում Բայրամովի, Լավրովի և Միրզոյանի եռակողմ բանակցությունների Ռուսաստանի ԱԳՆ հայտարարության մեջ ամփոփված արդյունքները հայկական դիվանագիտության ձախողման վկայությունն են: Փաշինյանի թիմը նախ փոխարկեց Արցախի ինքնորոշման հարցը Լեռնային Ղարաբաղի բնակչության «իրավունքների և անվտանգության» թեմայի։ Այժմ «իրավունքների և անվտանգության» թեման սահուն կերպով փոխարկվում է Ադրբեջանում և Հայաստանում ազգային փոքրամասնությունների իրավունքները հավասարապես պահպանելու հարցի՝ համաձայն երկու երկրների ներքին օրենսդրության և երկու երկրների միջազգային պարտավորությունների: Լեռնային Ղարաբաղի մասով՝ Ադրբեջանի միջազգային պարտավորությունների։ Այն, թե ինչ արժեք ունեն Ադրբեջանի այդ «միջազգային պարտավորությունները», հստակ ցույց է տալիս Արցախին հումանիտար օգնություն տանող և Հակարի կամրջի մոտ լռված ավտոշարասյան հետ կապված իրավիճակը։

  • Վարդան ՕՍԿԱՆՅԱՆ․ ՀՀ-ԻՑ ՏԱՐԱԾՔՆԵՐ ՏԱԼԸ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐՈՎ ԲՆԱԿԵՑՆԵԼԸ ԼՐՋԱԳՈՒՅՆ ԽՆԴԻՐՆԵՐ Է ՍՏԵՂԾԵԼՈՒ

    2023-07-27 18:11
    553

    Հայաստանից անկլավներ, տարածքներ տալը էապես ազդելու է ՀՀ անվտանգության վրա։ Ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսանյութում այս մասին ասում է ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը` անդրադառնալով ՀՀ իշխանությունների վարած քաղաքականությանը:

  • ՃԱՆԱՉԵՔ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ. ԱՐՑԱԽԻ ԱԺ ՈՒՂԵՐՁԸ ՄԱԿ-Ի ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

    2023-07-27 17:24
    637

    Արցախի Ազգային Ժողովը հանդես է եկել ուղերձով, որտեղ ՄԱԿ-ի անդամ պետություններին կոչ է անում ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Ուղերձում ասվում է.