Արցախի ՄԻՊ․ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱՀԱԲԵԿՉԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԶՈՒԳՈՐԴՎՈՒՄ Է ՈՒԺԻ ՍՊԱՌՆԱԼԻՔԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԴՐՍԵՎՈՐՈՒՄՆԵՐՈՎ
Արցախի ժողովրդի դեմ ուղղված Ադրբեջանի հանցավոր և ահաբեկչական քաղաքականությունը շուրջ 200 օր շարունակվող շրջափակման վերջին օրերին ինտենսիվ կերպով զուգորդվում է Ադրբեջանի կողմից ուժի և ուժի սպառնալիքի կիրառման անհերքելի փաստերով ու դրսևորումներով՝ թիրախավորելով գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող անձանց և տեխնիկան, ինչպես նաև բացառապես քաղաքացիական բնակչության պաշտպանության գործառույթ իրականացնող Արցախի պաշտպանության բանակի ստորաբաժանումները։ Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի ՄԻՊ-ը: