ԵԽԽՎ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ․ ԻՆՉԻ՞Ց Է ՎԱԽԵՆՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆԸ, ՈՐ ՄԵՆՔ ԻՆՉ-ՈՐ ԲԱՆ ԿՏԵՍՆԵ՞ՆՔ
Լեռնային Ղարաբաղում առկա հումանիտար ճգնաժամը գնալով խորանում է և այդ իրավիճակը բնականաբար տեղի ազգաբնակչության համար անհանդուրժելի է։ Ճգնաժամն իր բացասական ազդեցությունն է ունենում տնտեսության տարբեր ոլորտների վրա՝ խուճապ առաջացնելով մեկուսացման պայմաններում ապրող բնակիչների շրջանում։ Դադարեցվել է սննդամթերքի և դեղորայքի մատակարարումը, մարդիկ չեն կարողանում անհրաժեշտ և հրատապ բուժօգնություն ստանալ, ուսումնական հաստատությունները ձմռան ամիսներին փակ են եղել, որովհետև հնարավոր չէր դրանք ջեռուցմամբ ապահովել։ Պատճառն էլեկտրաներգիայի և գազի սահմանափակ մատակարարումներ են։ Այդ իրավիճակը պահպանվում է ամիսներ շարունակ։