Մենք եվ աշխարհը

ՄԵԾԻ ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՈ ԿԱԹՈՂԻԿՈՍՈՒԹՅՈՒՆԸ ԶՈՐԱԿՑՈՒՄ Է ԱՐՑԱԽԻ ԱԺ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ

2023-05-23 15:43
473

Մեծի Տանն Կիլիկիո Հայրապետական Սուրբ Աթոռը, աշխարհատարած թեմերով, ազգային իշխանություններով ու հարակից կառույցներով ու միություններով, իր ամբողջական զորակցությունն է հայտնում Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի հայտարարությանը` մերժելով Արցախի Հանրապետությունը Ադրբեջանի տարածքային ամբողջականության մաս նկատելու որևէ մոտեցում ու ճիգ որևէ մէկի, և այս պարագայում հատկապես Հայաստանի Հանրապետության վարչապետի ու իշխանության կողմից: Այս մասին հայտարարություն է տարածել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության դիվանը: