Մենք եվ աշխարհը

Մասիս ՄԱՅԻԼՅԱՆ․ ԱՐՑԱԽԻ ԺՈՂՈՎՐԴԻ ԻՆՔՆՈՐՈՇՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ԿԱԽՎԱԾ ՉԷ ԱՌԱՆՁԻՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԿԱՐԾԻՔԻՑ

2023-05-16 09:10
368

Ադրբեջանի տարածքային ամբողջականության ընդունումն առանց այն վերապահման, որ այդ ամբողջականությունը չի տարածվում Լեռնային Ղարաբաղի վրա, մարտահրավեր է մեզ համար, բայց ոչ մի կերպ չի կարող ազդել Արցախի՝ որպես ինքնորոշված, թեկուզև առայժմ միջազգային մակարդակով չճանաչված հանրապետության կարգավիճակի վրա։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում նշել է Արցախի Հանրապետության նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան Մասիս Մայիլյանը՝ անդրադառնալով մայիսի 14-ին Եվրոպական խորհրդի նախագահի հայտարարությանը Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների բանակցությունների արդյունքների վերաբերյալ, ըստ որի, նշել է, որ կողմերը հաստատել են իրենց միանշանակ հավատարմությունը 1991 թ. Ալմաթիի հռչակագրին և Հայաստանի (29,800 քկմ) ու Ադրբեջանի (86,600 քկմ) տարածքային ամբողջականությանը:

  • Ավետիք ՉԱԼԱԲՅԱՆ․ ՓԱՇԻՆՅԱՆԸ ԿԱՄ ՊԵՏՔ Է ՀԵՐՔԻ ՇԱՌԼ ՄԻՇԵԼԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ, ԿԱՄ ԷԼ ՊԱՏՐԱՍՏ ԼԻՆԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆ ՏԱԼՈՒ

    2023-05-15 15:34
    513

    Կիրակի օրը Բրյուսելում տեղի ունեցած եռակողմ բանակցություններից հետո Եվրոպական խորհրդի նախագահ Շարլ Միշելը ոգևորությամբ հայտարարեց, որ «երկրների առաջնորդները հայտնել են իրենց աներկբա հավատարմությունը 1991 թ․ Ալմաթիի հռչակագրին և ճանաչում են փոխադարձ տարածքային ամբողջականությունը՝ Հայաստանը 29,800 քկմ, և Ադրբեջանը` 86,600 քկմ տարածքով, վերջնական սահմանազատումը տեղի կունենա բանակցությունների միջոցով»։ Նաև, նա նշեց, որ «հորդորել է Ադրբեջանին ներկայացնել դրական օրակարգ՝ նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի տարածքում ապրող հայերի իրավունքների և անվտանգության վերաբերյալ»։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Համախմբում» շարժման անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը:

  • Արթուր ԽԱՉԻԿՅԱՆ․ ՄԻԱՅՆ ԹՈՒՂԹ ՍՏՈՐԱԳՐԵԼՈՎ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ՉԻ ԼԻՆՈՒՄ

    2023-05-15 10:29
    439

    Միայն թուղթ ստորագրելով խաղաղություն չի լինում։ Դրա ապացույցը նոյեմբերի 9-ին ստորագրված փաստաթղթի կետերի խախտումն է Ադրբեջանի կողմից, որն իրեն այժմ ավելի ագրեսիվ է պահում։ Իհարկե լավ կլիներ, որ պայմանագիր ստորագրվեր և խաղաղության գայինք մեր հարևանների հետ, բայց ոչ այսպիսի պայմաններով, երբ զիջվում է Արցախն ու լեգիտիմացվում Հայոց ցեղասպանության հաջորդ էջը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց քաղաքագետ Արթուր Խաչիկյանը` հակադարձելով ՀՀ առաջին նախագահի նախկին խորհրդական Ժիրայր Լիպարիտյանին։

  • Ռուբեն ՎԱՐԴԱՆՅԱՆ․ ԱՐՑԱԽԸ ՊԵՏՔ Է ՄՆԱ ՀԱՅԿԱԿԱՆ։ ՀԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՋՈՐԴ ՍԵՐՈՒՆԴՆԵՐԸ ՊԵՏՔ Է ԱՅՍՏԵՂ ՏԵՍՆԵՆ ԻՐԵՆՑ ԱՐԺԱՆԱՊԱՏԻՎ ԱՊԱԳԱՆ

    2023-05-15 09:03
    443

    Արցախը պետք է մնա հայկական, և հայության հաջորդ սերունդները պետք է այստեղ տեսնեն իրենց արժանապատիվ ապագան։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը:

  • ԴԵՊԻ ԲՐՅՈՒՍԵԼ՝ ԴԱՏԱՐԿ ՊԱՅՈՒՍԱԿՆԵՐՈՎ

    2023-05-13 10:35
    659

    Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մտադիր չէ հրաժարվել Բրյուսել այցելելուց, որտեղ ծրագրված է եռակողմ հանդիպում՝ Ադրբեջաննի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ։ Այդ մասին նա հայտարարեց Կառավարության նիստում, մեկնաբանելով ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից առավոտյան գնդակոծումները Սոթքի շրջանում, հաղորդում է Sputnik Արմենիան։ Դրա հետ մեկտեղ նա համարում է, որ քիչ հավանական է Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումը գալիք կիրակի օրը, մայիսի 14-ին, քանի որ խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման վերաբերյալ երկկողմ համաձայնագիրը, դեռևս շատ նախնական է։ «Դեռ վաղ է այն ստորագրելու մասին խոսել։ Մյուս կողմից՝ խնդիր ունենք հնարավորինս արագ հասունացնել այդ փաստաթուղթը և այն պատրաստել ստորագրման»,- ասաց նա։

  • «Իրավունք». ՓԱՇԻՆՅԱՆԻ ՎԱԽԵՐԸ ԲՐՅՈՒՍԵԼՅԱՆ ՀԱՆԴԻՊՄԱՆՆ ԸՆԴԱՌԱՋ

    2023-05-12 15:58
    592

    «Իրավունք» թերթը գրում է. «Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ՝ մայիսի 14-ին Բրյուսելում տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը:

  • Անդրանիկ ԹԵՎԱՆՅԱՆ․ ԱԼԻԵՎԻ ՈՒ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՓԱՍՏԱԲԱՆ ԼԻՊԱՐԻՏՅԱՆԸ

    2023-05-12 15:03
    546

    Երեկ Հայաստանի վրա կրակում էին ոչ միայն Ադրբեջանից, այլ նաև Երևանից, ավելի կոնկրետ՝ Հ1–ի տաղավարից։ Այս մասին գրում է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը:

  • ԱԼԻԵՎԻ ԴԵՄԱՐՇԸ

    2023-05-11 18:27
    552

    Բոլորը նկատեցին, որ Իլհամ Ալիևը ներկա չէր Մոսկվայում Հաղթանակի շքերթին։ Պաշտոնական պատճառն այն է, որ այսօր Ադրբեջանում նշում են Հեյդար Ալիևի ծննդյան 100-ամյակը։ Բայց դա ավելի շուտ ձևական առիթ է։ Չէ՞ որ ցանկության դեպքում Իլհամ Ալիևին դժվար չէր լինի երեք ժամ գտնել՝ Ռուսաստանի համար այդչափ նշանակալի օրը Պուտինին Մոսկվայում ողջունելու համար։

  • Արցախի ՄԻՊ զեկույց․ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԱՐՑԱԽԻ ՀԻՆԳ ԱՄՍՎԱ ՇՐՋԱՓԱԿՄԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ

    2023-05-11 17:20
    538

    Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանը մայիսի 11-ին հրապարակել է արտահերթ եռալեզու զեկույցի թարմացված տարբերակը՝ Ադրբեջանի կողմից Արցախի հինգ ամսվա (150-օրյա) շրջափակման հետևանքով մարդու անհատական և հավաքական իրավունքների խախտումների մասին: Այս մասին հայտնում են ԱՀ ՄԻՊ գրասենյակից։

  • Սեյրան ՕՀԱՆՅԱՆ․ ԲԱՔՈՒՆ ՈՒԶՈՒՄ ԷՐ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ՏԻՐԱՆԱԼ ՍՈԹՔԻ ՀԱՆՔԻՆ

    2023-05-11 17:00
    479

    Սոթքի ուղղությամբ ադրբեջանական հերթական սադրանքի առանցքային նպատակն էր Սոթքի ոսկու հանքին ամբողջությամբ տիրանալը, սակայն հայկական բանակը հակահարված է տվել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։