«ԼԱԶԱՐՅԱՆ ԱԿՈՒՄԲԸ» ԽԻՍՏ ԲՈՂՈՔ Է ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ ԲԱՔՎՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՕՐԻՆԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ
Ռուս-հայկական միջազգային «Լազարյան ակումբը» խիստ բողոք է հայտարարում Բաքվում տեղի ունեցող անօրինական դատավարության առնչությամբ, որը Ադրբեջանի իշխանությունները անցկացնում են՝ ոտնահարելով մարդու իրավունքները և միջազգային նորմերը: Այս շինծու դատավարությունն ընթանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախկին ղեկավարների նկատմամբ, ներառյալ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, պետնախարար Ռուբեն Վարդանյանը և պետական այլ պաշտոնյաներ, ինչպես նաև նրանց հայրենակիցները, որոնք գերեվարվել են 2023 թվականին Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի արդյունքում։