ԵՄ ԴԵՍՊԱՆԸ ԴԻՄԵԼ Է ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
«Հրապարակ» թերթը գրում է. «Politik.am կայքի խմբագիր Բորիս Մուրազին հուլիսի 4-ին ԵՄ դեսպանին էր փոխանցել ոստիկանական բռնության հետևանքով քաղաքացու կտրված դաստակի սիմվոլը։ «Սա ծանրագույն անհարգալից վերաբերմունք է ՀՀ արժանապատիվ քաղաքացիների նկատմամբ։ Ի նշան բողոքի, ես՝ Բորիս Մուրազիս, որպես ՀՀ քաղաքացի, Վասիլիս Մարագոսին իր պատկերացրած «ժողովրդավարության» սիմվոլն եմ նվիրել՝ ոստիկանական բռնության հետևանքով քաղաքացու կտրված դաստակի սիմվոլը»,- նշել էր նա։