ԻՍԿ Ե՞ՐԲ ԵՆՔ ՓՈԽԵԼՈՒ ԿՐՈՆԸ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն, որում մասնավորապես ասվում է․
Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն, որում մասնավորապես ասվում է․
Մեզ առաջիկայում «պատմական նոր իրողություններ» պարտադրելիս կիրառելու են հին, փորձված նարատիվները, և մենք պատրաստվում ենք դիմակայել դարձյալ հին մեթոդներով, որոնք ոչ մի արդյունք չեն տալիս։ Հանրային առողջացման և կոնսոլիդացիոն տրամադրությունների դեմն առնող առանցքային թակարդը նախկինի ու ներկայի կռիվն է, ու նաև դրա մի տարատեսակը՝ «ներնախկինականը»։
Մարիա Զախարովայի վերջին ճեպազրույցում ամենացուցանշականն այն պնդումն էր, որ Արարատ Միրզոյանին մի քանի անգամ առաջարկվել էր գալ Մոսկվա, որպեսզի քննարկվեն հայ-ադրբեջանական հարաբերությունների հետ կապված հարցեր։ «Խաղաղության համաձայնագրի խնդրի վերաբերյալ Մոսկվայում խորհրդակցության մասնակցելու հրավեր Արարատ Միրզոյանին ուղարկվել է բազմիցս, սկսած անցած տարվա սեպտեմբերից։ Վերջին ազդանշանը Երևան է ուղարկվել բառացիորեն մի քանի օր առաջ», -հայտարարեց Ռուսաստանի ԱԳՆ խոսնակը։
ՀՀ տնտեսությունը շուրջ երկու տարի կրում է ռուս-ուկրաինական հակամարտության հետևանքով առաջացած արտածին գործոնների բարենպաստ ազդեցությունը։ Հիմնական դրական ազդեցությունը պայմանավորված է դեպի ՀՀ մարդկանց և կապիտալի մեծ ներհոսքով, ինչպես նաև ՌԴ նկատմամբ սահմանված արևմտյան պատժամիջոցների պատճառով դեպի այդ երկիր ՀՀ-ից վերաարտահանման բազմապատիկ աճով։ Նշված ազդեցությունը վերջին շրջանում հետզհետե թուլանում է, և հեռու չեն այն ժամանակները, երբ տնտեսական աճի հարցում «հույսը պետք է դրվի» սեփական ներուժի վրա։
Էժանագինը դու´ք եք` ձեր «մայկա-տռուսիկ» և«կլուբնիկ» շոուներով: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը՝ հակադարձելով Փաշինյանի բանակի օրվան նվիրված ելույթին, որում Փաշինյանը ասում է, որ «բանակը պետք է դադարի լինել էժանագին կենացների օբյեկտ կամ կենացների էժանագին օբյեկտ»:
1991թ. դեկտեմբերի 5-ին Վազգեն Սարգսյանը նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրամանագրով նշանակվեց պաշտպանության նախարար, իսկ 1992թ. հունվարի 28-ին Սարգսյանի գլխավորությամբ ստեղծվեց Պաշտպանության նախարարությունը: Այդ օրը համարվում է Հայոց Բանակի օր։ Նույն թվականի մարտի 26-ին ԼՂՀ մինիստրների խորհրդին կից ստեղծվեց Պաշտպանության (Ինքնապաշտպանության) կոմիտեն՝ Սերժ Սարգսյանի նախագահությամբ: Նույն գարնանը Արցախյան ազատամարտը թևակոխեց առաջին շռնդալից հաղթանակների փուլ։ Արկադի Տեր-Թադևոսյան, Ֆելիքս Գզողյան, Գուրգեն Դալիբալթայան, Վալերի Չիթչյան, Արկադի Կարապետյան, Սեյրան Օհանյան, Մովսես Հակոբյան. բոլորին չես թվարկի. ուսադիրավոր հարյուրավոր մարդիկ ոսկե տառերով են գրել իրենց անունը ազգային բանակի ստեղծման ու կայացման տարեգրության մեջ, մեր գլխավոր հարստության, հայկական երկու պետությունների անկախության ու զարգացման հիմնական երաշխավորի՝ մինչև 2018թ. գարուն:
Պաշտպանության նախարարությունը դարձել է «պարտիզան» և որևէ կերպ արդեն մի քանի ամիս չի կարողանում արձագանքել Հայոց Բանակն արատավորող փաշինյանական աղմկարահույց հայտարարություններին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ Հայաստան խմբակցության խպատգամավոր Գեղամ Մանուկյանը և հրապարակել իր հարցման պատասխանը ՊՆ-ից:
«Արևմուտքը որոշեց պատժել ապստամբին»,-այսպես է մեկնաբանում ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը՝ մեկնաբանելով ԵԽԽՎ քվեարկության արդյունքում ընդունված որոշումը։ Նա նշում է.
Իր հեռուստաալիքին տված ծրագրային հարցազրույցից հետո ԲՀԿ առաջնորդը շարունակում է ակտիվության երևութականություն ստեղծել քաղաքական դաշտում։ Այդպիսին է նախկին օլիգարխի արձագանքը «հանցավոր» ճանապարհով ձեռք բերված գույքից իրեն զրկելու ռեժիմի փորձին, իսկ «հանցավոր» է, ըստ քննության վարկածի, ԲՀԿ առաջնորդի ողջ ունեցվածքը՝ 100 տոկոսով։
Հիրավի, «աննախադեպ» բառն այլևս չի կարող լիովին բնութագրել գործողությունների այն սինքրոնությունը, որ ցուցաբերում են թուրքական երկու բռնապետական ռեժիմները՝ Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունները։ Հերթական ապացույցը դարձան հունվարի 25-ի դեպքերը։ Սկզբում Բաքուն հայտարարեց ապօրինի պահվող արցախցի ութ առաջնորդների կալանքը 4 ամսով երկարաձգելու մասին։ Մի քանի ժամ էլ չէր անցել, երբ Երևանից ուրախ արձագանքեցին. պարզվում է, որ ԱԱԾ-ն հանկարծ նոր տվյալներ է գտել Արցախում ականապատ դաշտերի մասին և պատրաստ է անհապաղ տրամադրել դրանք Ադրբեջանին: