ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արմեն ԱՇՈՏՅԱՆ․ ԿՐԿԻՆ ԱՐՑԱԽՅԱՆ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՍՏԱՀԱԿՆԵՐԻ ԿԵՂԾԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

2022-05-07 17:21

Իշխանական կանալիզացիոն խողովակ հիշեցնող քարոզիչների կողմից երեկ տարածվում էր հատված, որտեղ Դիլիջանի միջազգային դպրոցի բացմանը Սերժ Սարգսյանն ասում է, որ ուրախ կլինի, եթե մի օր այդտեղ նաև ադրբեջանցի աշակերտներ սովորեն և ներկայացվում է, թե Սերժ Սարգսյանն ասում է նույնը, ինչ հիմա՝ Նիկոլը:  

  • ՍՈՒՏՆ ՈՒ ԱԿՆՀԱՅՏԸ

    2022-05-07 09:18

    Իր «Ապացուցվածը և անապացուցելին» հոդվածում Լևոն Տեր-Պետրոսյանը գրում է. «Այն, որ փոխզիջումների մերժման և ստատուս-քվոյի պահպանման քաղաքականությունը հանգեցրեց ազգային աղետի, ապացուցման կարիք չունի»: Դա սուտ է։ Ապացուցելի է այն, որ Հայաստանին ու Արցախին ազգային աղետի հանգեցրած գործընթացը սկսվեց Փաշինյանի՝ Տեր-Պետրոսյանի նախկին համախոհներից ու հավատարիմ թիմակիցներից մեկի իշխանության գալուց հետո։

  • ՈՒՄԻՑ Է ԱՅԴՔԱՆ ՎԱԽԵՆՈՒՄ «ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԸ». ՄԻ՞ԹԵ ՍԵՓԱԿԱՆ ԺՈՂՈՎՐԴԻՑ

    2022-05-06 20:53

    Հիշո՞ւմ եք, թե ինչպես Փաշինյանի վարչապետության արշալույսին իշխանության առաջին նախաձեռնություններից մեկը դարձավ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին պետական պահպանությունից զրկելը։ Ի դեպ, «պահպանություն» բառն այս դեպքում շատ բարձր է ասված, քանի որ Նորին Սրբության պարագայում այն բաղկացած էր ընդամենը մեկ մարդուց, և ԱԱԾ այդ միակ սպան համարվեց աններելի թանկ նստող շռայլություն։ Այն ժամանակ նորաթուխ վարչապետը հեգնանքով պատճառաբանում էր իր որոշումը փարիսեցիական փաստարկով. իբր՝ Կաթողիկոսի ինչի՞ն է պետք թիկնապահը։ Մի՞թե վախենում է սեփական հոտից։

  • ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՈՐԴԵԳՐԵԼ Է ԴԱՏԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԵՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ.ԱԶԱՐՅԱՆԸ ԴԻՄԵԼ Է ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻՆ

    2022-05-06 19:59

    Իրավունքի միջոցով ժողովրդավարության եվրոպական հանձնաժողովին (Վենետիկի հանձնաժողով) Եվրոպայի խորհրդի՝ կոռուպցիայի դեմ պայքարող պետությունների խմբին (ԳՐԵԿՈ) ՄԱԿ մարդու իրավունքների խորհրդին Ամերիկայի Միացյալ Նահանգների պետական դեպարտամենտին Դատավորների միջազգային միությանը Իրավաբանների միջազգային հանձնաժողովին Դատավորների եվրոպական միությանը Եվրոպական դատավորների խորհրդատվական խորհրդին Դատական համակարգի համար գործող եվրոպական խորհուրդների միությանը

  • «ԴԻՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ» ՇԱՐԺՄԱՆ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԸ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ (ՈՒՂԻՂ ԵԹԵՐ)

    2022-05-06 19:37

    Ֆրանսիայի հրապարակում այսօր՝ մայիսի 6-ին, տեղի է ունենում «Դիմադրության» շարժման հանրահավաքը։  

  • Արմեն ԱՇՈՏՅԱՆ․ ՊԱՐՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ, ԻՆՉԻ՞ ՇՈՒՐՋ ԲԱՆԱԿՑԵԼ ՆԻԿՈԼԻ ՀԵՏ։ ՀԱՅՐԵՆԻՔԸ ՄԱՍ-ՄԱՍ ՏԱԼՈ՞Ւ

    2022-05-06 09:57

    Արձագանքելով Լևոն Տեր-Պետրոսյանի այսօրվա հոդվածին, փաստենք հետևյալը. 1. Կտրականապես համաձայն չեմ հեղինակի այն պնդման հետ, թե «կապիտուլյացիայի է ենթարկվել ոչ թե Փաշինյանը, այլ Հայաստանը. Փաշինյանն ընդամենը ստորագրել է Հայաստանի կապիտուլյացիայի ակտը»։ Փաստերը խոսում են ճիշտ հակառակի մասին։

  • ՍԱՍՈՒՆՑԻՆԵՐՆ ԸՆԴԴԵՄ ՓԱՇԱՆԵՐԻ. ՋՐԲԱԺԱՆՆ ԱՆՑՆՈՒՄ Է ԱՅՍՏԵՂ ԵՎ ԱՅՍՕՐ

    2022-05-05 21:39

    Երեկվա արտառոց տեսարանը խորհրդարանում՝ նիկոլաթուրքերի կողմից իրենց իսկ պատվին ծափահարություններով, տրամաբանական շարունակությունն էր ավելի վաղ նրանց հրապարակավ արտահայտած գովեստի ու հավանության՝ սանձազերծ կամայականություններ գործել շարունակող ոստիկանության հասցեին։ Հանցավոր խմբավորման բաքոսատոնը, որն ակնհայտորեն զգում է իր մոտալուտ վախճանը և այդ պատճառով ջերմորեն աջակցում ու, պետք է ենթադրել, շռայլորեն վարձատրում է իր վերջին ապավենին՝ ուսադիրավոր ցերբերներին, գնալով ավելի է հիշեցնում վհուկախրախճանք, որտեղ կարմիր գծերն արդեն վաղուց նույնիսկ ոչ թե հատված են, այլ պարզապես չկան: Եվ բողոքի ցույցերի յուրաքանչյուր օրը բերում է դրա ավելի ու ավելի համոզիչ ապացույցներ։

  • ԵՐԵՎԱՆՈՒՄ ԸՆԹԱՆՈՒՄ Է «ԴԻՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ» ՇԱՐԺՄԱՆ ԵՐԹԸ (ՈՒՂԻՂ ԵԹԵՐ)

    2022-05-05 19:36

    Ֆրանսիայի հրապարակից մեկնարկել է «Դիմադրություն» շարժման երթը։ Երթի մասնակիցները կանցնեն Սայաթ-Նովա փողոցով, կշրջեն Երևանի կենտրոնական փողոցներով, ապա կվերադառնան Ֆրանսիայի հրապարակ, որտեղ կամփոփեն օրը և կտեղեկացնեն հետագա անելիքների մասին։  

  • ՇՈՒՇԻԻ ԱԶԱՏԱԳՐՄԱՆ 30-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁ՝ ԱՌԱՆՑ ՆԻԿՈԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

    2022-05-05 09:23

    Փաշինյանը վախենում է, որ առնետները կփախչեն խորտակվող նավից… Այդ ի՞նչ արարած պիտի լինես, որ նայելով փողոցային բողոքի ակցիաների մասնակիցների նկատմամբ բռնության աննախադեպ կիրառմանը, սոցցանցերում գրառումներ անես, խրախուսելով ոստիկանների պատժիչ գործողություններն ու քաղաքացիների իրավունքների և ազատությունների խախտումը: Չեմ նշի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության այդ պատգամավորի անունը, որպեսզի ստիպված չլինեմ դրան հայկական ազգանուն հավելել։ Ի՞նչ աստիճան նսեմ պիտի լինես, որ հայտարարես, թե մարդիկ փողոց են դուրս եկել փողի դիմաց։ Նման բան կարող է գրել միայն այնպիսի կերպարը, որը կա՛մ չի հասկանում, որ մայիսի 12-ին կլրանա Հայաստանի բռնազավթման մեկ տարին, կա՛մ պատրաստ է Փաշինյանի օրինակով կրկնել, թե «Հայաստանում կան ադրբեջանական տարածքներ»։

  • «ԳՈՐՇ ԳԱՅԼ» ՉԱՎՈՒՇՕՂԼՈՒՆ ԵՎ ՓԱՇԻՆՅԱՆԻ «ԿԱՐՄԻՐ ԲԵՐԵՏԱՎՈՐՆԵՐԸ»

    2022-05-04 17:49

    Երկիրը փոթորկում է, Դիմադրության շարժման ակցիաները դառնում են գնալով ավելի մասշտաբային և զանգվածային, քաղաքացիները բարձրաձայն և վճռական «ոչ» են ասում Արցախին հանձնմանն ու Հայաստանի թրքացմանը։ Դրանով իսկ իրապես հաստատելով վերջին մի քանի սոցհարցումների արդյունքները, որոնց համաձայն՝ բնակչության ճնշող մեծամասնությունը չի ցանկանում բացել սահմանը Թուրքիայի հետ, համարելով թշնամական պետություն։ Այս խորապատկերին ակնհայտորեն արագացվում են «հարաբերությունների կարգավորման» և «խաղաղության դարաշրջանի» հաստատման գործընթացները. գրեթե միաժամանակ տեղի ունեցան Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հանդիպումը Բրյուսելում և հատուկ ներկայացուցիչներ Քըլըչի ու Ռուբինյանի հանդիպումը Վիեննայում։