Բոլոր իրավաբանական անձինք, համաձայն Հայաստանի արդարադատության նախարարության ներդրած եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի, պետք է գործեն առավելագույնս թափանցիկ, այն է՝ նշեն իրական սեփականատերերի անունները հանրային ռեգիստրների միջոցով։ Այս մասին չորեքշաբթի օրը մամուլի ասուլիսում հայտարարեց նախարարության Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության պետ Տաթև Մկրտչյանը։
2023 թվականի հունվարի 1-ից բոլոր իրավաբանական անձինք, անկախ կազմակերպաիրավական տեսակից, պարտավոր են Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն ներկայացնել իրական շահառուների վերաբերյալ հայտարարագիր: «Տվյալ պարտավորությունը տարածվելու է ավելի քան 102 հազար կազմակերպության վրա»,- ասել է Մկրտչյանը, հաղորդում է Sputnik Արմենիան։