2024 ԹՎԱԿԱՆԻՆ ՇԱՐՈՒՆԱԿՎԵԼ Է ԵՐԿԱԹՈՒՂՈՒ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՕԳՏՎՈՂ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԹՎԻ ԱՃԸ
2024 թվականին շարունակվել է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության ուղևորափոխադրումների ծառայություններից օգտվող ՀՀ քաղաքացիների և հյուրերի թվի աճը։ 2023 թվականի համեմատ գրանցվել է ուղևորահոսքի 4.6 տոկոս աճ, որը կազմել է շուրջ 563 հազար ուղևոր: Ընկերությունը 2021 թվականից ի վեր ուղևորների թվի աճ է գրանցել։