ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄԱՄՈՒԼՆ ԱՆԴՐԱԴԱՐՁԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԺ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
Հայաստանում հունիսի 20-ին անցկացվող արտահերթ խորհրդարանական ընտրություններում հիմնական մրցակցությունը գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագրի» և երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի միջև է, սակայն նրանցից ոչ ոք ակնհայտ ֆավորիտ չէ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ միջազգային մամուլը՝ ներառյալ հարևան երկրների, ռուսական, եվրոպական, ամերիկյան, արաբական, հնդկական առաջատար լրատվամիջոցները, նախօրեին անդրադարձել են արտահերթ խորհրդարանական ընտրություններին: