Логотип

Հաջիևը հայտարարել է, որ Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին «վերականգնվել է սկզբնական ճարտարապետական ոճին համապատասխան»

Ադրբեջանի նախագահի օգնական, Իլհամ Ալիևի վարչակազմի արտաքին քաղաքականության հարցերով բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը հրապարակում է արել օկուպացված Շուշիում գտնվող հայկական Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու մասին։

Հաջիևը հայտնել է, որ «եկեղեցին վերականգնվել է իր սկզբնական ճարտարապետական ոճին համապատասխան»։

Ըստ նրա, «Ադրբեջանի Հանրապետության տարածքում գտնվող բոլոր օրինական շինությունները, ինչպես նաև պատմական, մշակութային և կրոնական հուշարձանները պահպանվում, պաշտպանվում և վերականգնվում են ազգային օրենսդրությանը համապատասխան»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ադրբեջանը ավերել էր օկուպացված Ստեփանակերտի Մայր տաճարը, սակայն սա հայկական մշակութային-պատմական ժառանգության նկատմամբ պետական մակարդակով վանդալիզմի առաջին դեպքը չէ։

News.am