ՎԱՐՉԱՊԵՏԸ ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ ՇԱՆՏԱԺԻ ԵՆ ԵԹԱՐԿԵԼ ՆԱԽԱԳԱՀԻՆ
ԱԽ-ն խախտել է Սահմանադրությունը
ՀՀ Սահմանադրության 14-րդ հոդվածը (1-ին կետը) ամրագրում է. «Հայաստանի Հանրապետության զինված ուժերն ապահովում են Հայաստանի Հանրապետության պաշտպանությունը, անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը և սահմանների անձեռնմխելիությունը»: Իսկ ի՞նչ պետք է անի ԶՈՒ ղեկավարությունը, երբ տեսնում է, որ կառավարության ղեկավարը վտանգ է ներկայացնում անվտանգության, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության համար, որ նա չի կարող կամ չի ուզում ապահովել այդ սահմանների պաշտպանությունը։
Ահա եվ ձեզ այն հարցի պատասխանը, թե ինչու Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը և շուրջ 40 գեներալներ հանդես եկան վարչապետի հրաժարականի պահանջով։ Նրանց հայտարարությունը չի կարելի գնահատել որպես միջամտություն քաղաքական գործընթացներին, Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանն ու 40 գեներալները մնացել են Զինված ուժերի սահմանադրաբար նախորոշված լիազորությունների շրջանակներում։ Նման կարծիք է հայտնում սահմանադրական իրավունքի մասնագետ Վարդան Պողոսյանը։
Ի տարբերություն Գլխավոր շտաբի, սահմանված լիազորությունների շրջանակներից դուրս է եկել Անվտանգության խորհուրդը (քարտուղար Արմեն Գրիգորյան)։ Մարտի 1-ին կայացած նիստում ԱԽ-ն կոչ արեց նախագահին ստորագրել վարչապետ Օնիկ Գասպարյանի հրաժարականի մասին հրամանագիրը: Պողոսյանը կարծիք է հայտնում, որ Անվտանգության խորհուրդը լիազորված չէ դիմել նախագահին հակասահմանադրական բնույթի կոչերով: Ավելի ուշ ԱԽ-ն մտափոխվեց և փոխարինեց «կոչ» բառը «առաջարկ»-ով։
Ըստ իրավաբանի, եթե նախագահը ստորագրեր Գլխավոր շտաբի պետի հրաժարականի մասին վարչապետի հրամանագիրը, ապա այդպիսով կկատարեր հակասահմանադրական գործողություն։ Իսկ Անվտանգության խորհրդի առաջարկը (նախագահին ուղղված կոչը), Պողոսյանի կարծիքով, սահմանադրական նորմերի խախտում է և կարող է որակվել որպես շանտաժ և պետության առաջին դեմքի վրա գործադրվող ճնշում։
Վարչապետը չի՛ կարող պաշտոնանկ անել Գլխավոր շտաբի պետին
Իրավաբանն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ վարչապետն օժտված չէ Գլխավոր շտաբի պետին պաշտոնանկ անելու իրավունքով։
Ի տարբերություն պաշտպանության նախարարի, Գլխավոր շտաբի պետը քաղաքական պաշտոն չէ, ուստի, ըստ Սահմանադրության, վարչապետը կարող է միայն առաջարկել նախագահին այդ պաշտոնում նշանակել կոնկրետ անձի, սակայն Գլխավոր շտաբի պետին նախքան նրա լիազորությունների ժամկետի ավարտը պաշտոնանկ անելու իրավունք վարչապետը չունի: Որպես հաստատում Պողոսյանը վկայակոչում Է Սահմանադրության 155-րդ հոդվածը (3-րդ կետ), որտեղ ասվում է. «Զինված ուժերի զինվորական ամենաբարձր պաշտոնատար անձը գլխավոր շտաբի պետն է, որին վարչապետի առաջարկությամբ նշանակում է Հանրապետության նախագահը՝ օրենքով սահմանված ժամկետով»:
Ուշադրություն դարձրեք, հարգելի ընթերցողներ, լոկ նշանակո՛ւմ է։ Այն մասին, թե ով և ինչպես կարող է պաշտոնանկ անել Գլխավոր շտաբի պետին, խոսք անգամ չկա։ Սա պատահական հանգամանք չէ, Սահմանադրության այս կետը կոչված է պաշտպանելու ԶՈՒ բարձրագույն զինվորական պաշտոնյային քաղաքական կամայականությունից։
Գլխավոր շտաբի պետի պաշտոնավարման ժամկետը սահմանված է «Պաշտպանության մասին» օրենքով և կազմում է 5 տարի: Վարչապետը լիազորություն չունի պաշտոնանկ անելու նրան քաղաքական դրդապատճառներով։ Նախագահ Արմեն Սարգսյանին Փաշինյանի հղած առաջարկը հակասում է Սահմանադրությանը. Գասպարյանի հարկադիր հրաժարականի համար սահմանադրական նորմեր գոյություն չունեն։ ԱԽ-ն դուրս է եկել լիազորությունների շրջանակներից, նախագահը Սահմանադրությամբ նախանշված ժամկետում կարող է դիմել Սահմանադրական դատարան։ Այդ դիմումին, հիշեցնեմ, նախորդել է Գասպարյանի հրաժարականի մասին առաջարկի վերադարձը Փաշինյանին։ Նախագահը հետ ուղարկեց փաստաթուղթը՝ առարկություններով, սակայն Փաշինյանն անմիջապես վերահղեց դա նախագահին, ինչով մեկ անգամ ևս խախտեց սահմանադրական իրավունքի նորմը։
Իրավաբանը կասկածի տակ է առնում ՍԴ որոշումը
Իսկ բացի այդ, դավաճան վարչապետը հայտարարեց, թե Գասպարյանի հրաժարականի առաջարկը ստորագրելուց նախագահի հրաժարումը վերջինիս դարձնում է ռազմական հեղաշրջման փորձի մասնակից։ Հիշեցնեմ, որ Գասպարյանի և մոտ 40 գեներալների կողմից ստորագրված հայտարարությունը իբրև ռազմական հեղաշրջման փորձ են որակել միայն Նիկոլը և Թուրքիայի նախագահն ու արտգործնախարարը։
Պողոսյանը մեծ է համարում հավանականությունը, որ նախագահ Սարգսյանը կդիմի ՍԴ, սակայն կասկածի տակ է առնում ՍԴ որոշումը, որտեղ Փաշինյանի երկարատև ու հետևողական ջանքերի արդյունքում գերիշխում են նրա համախոհները: Իրավաբանն ընդգծում է, որ ՍԴ-ն կարող է կայացնել միայն մեկ իրավազոր որոշում, սակայն չի բացառում, որ կառավարության ճնշման տակ որոշումը կարող է կայացվել ի շահ Փաշինյանի: Հիշեցնեմ, որ Գասպարյանից առաջ Նիկոլը հարկադրել է Գլխավոր շտաբի պետի պաշտոնից հրաժարական տալ գեներալներ Մովսես Հակոբյանին և Արտակ Դավթյանին։
Նախօրեին Փաշինյանն այցելեց նախագահ Սարգսյանին, որը վատ ինքնազգացողության պատրվակով անտեսել էր Անվտանգության խորհրդի նիստը: Միանգամից հայտնի դարձավ, որ դավաճան վարչապետը փորձել է ճնշում գործադրել նախագահի վրա՝ ստիպելով նրան ստորագրել Գասպարյանի հրաժարականի մասին առաջարկը։ Ավելի վաղ, հիշեցնեմ, Արմեն Սարգսյանն այցելել էր Գլխավոր շտաբ, որտեղ Գասպարյանը հանգամանորեն ներկայացրել էր նրան այն մարտական գործողությունների նկարագրությունը, որոնք տապալվել են գերագույն գլխավոր հրամանատարի մեղքով։ Նախագահին ներկայացվել են հարյուրավոր փաստաթղթեր, Սարգսյանը Գլխավոր շտաբից դուրս է եկել ծայրահեղ ապշահար վիճակում…
Երեկ հակասահմանադրական բոլոր օրենքների հեղինակ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանն առաջարկեց սկսել նախագահի պաշտոնանկության գործընթաց։ Հովակիմյանը մոռացել է, որ խմբակցությունում կա արդեն ոչ թե 88, այլ 83 պատգամավորական միավոր, ուստի խորհրդարանը իմպիչմենտի գործընթաց սկսել չի կարող։ Մեկ անգամ ևս կրկնեմ, որ նախագահն ունի երկու ելք. կա՛մ ստորագրել Գասպարյանի հրաժարականի մասին փաստաթուղթը, կա՛մ ուղարկել դա ՍԴ։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-14 09:11
"В стране множество проблем – дороги, школы, асфальт, водоснабжение, но в какую бы деревню я не приехал, меня повсюду спрашивают: почему Роберт Кочарян и Серж Саргсян на свободе? Мы не ловим, политическая власть не ловит, но мы должны потребовать, чтобы судебно-правовая система находилась на уровне правового государства!", - объявил Пашинян 7 мая с трибуны пленарного заседания парламента, посвященного ответам членов правительства на вопросы депутатов. Главарь режима (в традиционной манере) провозгласил с самой высокой трибуны страны курс на политические репрессии в отношении тех, кто мешает воспроизводству ГД по итогам парламентских выборов 2026 г.
-
2025-05-13 10:10
Руководитель фракции "Айастан" генерал Сейран Оганян ответил на выпад спикера Алена Симоняна в адрес второго президента, дескать, Роберт Кочарян видится ему (Симоняну) в образе "российского шпиона". "Ален Симонян должен понимать, что он сам и вся нынешняя власть являются шпионами азербайджано-турецкого тандема", - заявил Оганян, за что получил от Пашиняна угрозу отправить его (генерала) в подвал СНБ. Впрочем, угроза касалась всех представителей парламентской оппозиции, которые адресовали главарю режима вопросы о коррупции. Пашинян в ответ вышел из себя и закатил истерику в зале пленарных заседаний. Истерика явно требовала медицинского вмешательства, однако скорую помощь никто не вызвал…
-
2025-05-13 09:54
"Недопустимо требовать, чтобы оппозиция отказалась от мандатов, ведь ее представители в избиркомах – единственная гарантия недопущения выборных нарушений со стороны власти", - заявила Чрезвычайный и Полномочный Посол Дзюник Агаджанян. Характеризуя инициативу импичмента, она высказала опасение, что эта инициатива может породить необоснованные ожидания в обществе. Спрашивается, а почему эти ожидания изначально выставлять как необоснованные, может, депутаты от оппозиции выйдут, наконец, из зоны комфорта, чтобы поработать над реализацией этой инициативы, например, посредством активизации уличной борьбы?
-
2025-05-12 09:38
Заявление Пашиняна о том, что "нам не нужны пограничные посты на заснеженных горных вершинах" из той же серии, что и заявление о том, что он не будет воевать за 30% Черного озера. Про горные вершины вспомнили 13 сентября 2022 г., а заявлению о 30% предшествовало вторжение 12 мая 2021 г. 250 вооруженных азербайджанцев в окрестности Ишханасар и Черного озера в Сюнике.
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2022-05-02 19:27
Սերժ Սարգսյանի հրաժարականը վերջի՞նն էր Երևանը վերածվել է ոստիկանական մեծ բաժանմունքի. յուրաքանչյուր 100 մետրը մեկ անցորդները բախվում են ոստիկանների և քաղաքացիներին բաժանմունքներ տեղափոխելու համար նախատեսված միկրոավտոբուսների կուտակումների։ Այդ ավտոբուսներում մարդկանց ենթարկում են ծեծի ու նվաստացումների։ 2011թ.-ին Հայաստանի խորհրդարանն ընդունել է աշխարհի ամենաառաջադեմ (եվրոպացի փորձագետների գնահատմամբ) օրենքներից մեկը՝ հավաքների, հանրահավաքների և երթերի քաղաքացիների իրավունքի մասին: Օրենքում ամրագրված է նույնիսկ չարտոնված ակցիաներին ոստիկանության միջամտության արգելքը, եթե դրանք խաղաղ բնույթ են կրում։
-
ԿՅԱՆՔԻ ՏԵՐԵՐԸ, ԿԱՄ՝ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԱՅԻՆ ՄՈՆՈԼԻՏ. ՓԱՇԻՆՅԱՆԸ ՍԿՍԵԼ Է ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎԵԼ 2023-Ի ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ2022-03-31 17:36
Փաշինյանը ձևավորում է իր սեփական օլիգարխիան՝ մայրաքաղաքի ընտրությունների հեռանկարով Հայտնի է, որ խոշոր գործարարներ Սամվել Ալեքսանյանը, Խաչատուր Սուքիասյանը և Գագիկ Ծառուկյանը վերահսկում են Երևանի վարչական խոշոր միավորները։
-
2022-03-16 18:14
Ինչո՞ւ Տավուշի մարզպետը չի արձագանքում տեղի բնակիչների բողոքներին Եթե նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանը չահազանգեր, մայրաքաղաքի հասարակայնությունը դժվար թե իմանար, որ Սյունիքում կառուցվող նոր հիմնական ճանապարհի հատվածները, որը կոչված է դառնալու Կապան–Ճակատեն ճանապարհի այլընտրանքը, նույնպես լինելու են ադրբեջանցիների վերահսկողության տակ:
-
2022-02-22 21:00
Պախարակում՝ առանց փաստարկների և ապացույցների Անդրանիկ Քոչարյանը, ոչ դես, ոչ դեն, հայտարարեց, որ քննիչ հանձնաժողովը 44-օրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրությունը սկսելու է բանակցային ժառանգությունից, որպեսզի բացահայտի այն պատճառները, որոնք հնարավոր են դարձրել թուրք-ադրբեջանական ագրեսիան Արցախի Հանրապետության դեմ: Նրա խոսքերով, հանձնաժողովի աշխատանքը բոյկոտելու որոշումը ընդդիմադիր պատգամավորներին թելադրված է «երկու հոգու» կողմից։ 4 տարի անց վարչախումբն առաջվա պես շարժվում է Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին համակարգված կերպով վարկաբեկելու ուղեգծով։