Последние новости

ԱՐՏԱՀԵՐԹ ՄՐՑԱՎԱԶՔԻ ՄԵԿՆԱՐԿԻՆ

Ինտելեկտուալներն արդեն եղել են խորհրդարանում

Արդարադատության նախարարությունում գրանցված է 91 կուսակցություն, իսկ գրանցման հայտ են ներկայացրել խորհրդարանական արտահերթ մրցավազքի 10-ից ավելի հավանական մասնակիցներ: Նախապատրաստումն ընտրություններին ընթանում է հասարակության աննախադեպ անտարբերության պայմաններում, ժողովրդին այդ ընտրությունները պետք չեն, իսկ իշխանությունը փորձում է արտահերթ քվեարկության միջոցով շրջել հողերի խայտառակ հանձնման, ավելի քան 5 հազար զոհերի, գերիների և անհետ կորածներն էջը։

Տվյալ պահի դրությամբ հստակ հայտնի է, որ արտահերթ ընտրություններին մասնակցելու են Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, ինչպես նաև Գագիկ Ծառուկյանի ԲՀԿ-ն, Էդմոն Մարուքյանի «Լուսավոր Հայաստան»-ը, Արամ Զավենի Սարգսյանի «Հանրապետություն»-ը, Արման Բաբաջանյանի «Հանուն հանրապետության» կուսակցությունը, Լևոն Շիրինյանի Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցությունը, Տիգրան Ուրիխանյանի «Ալյանս»-ը, Արթուր Վանեցյանի «Հայրենիք» կուսակցությունը: Այս քաղաքական ուժերն ակտիվորեն պատրաստվում են ընտրություններին, թեև ոչ ոք չի կարող բացառել, որ ընտրությունները կչեղարկվեն կորոնավիրուսի 3-րդ ալիքի պատճառով։

Նախնական տեղեկություններով՝ մայիսի 1-ին տեղի կունենա ՀԱԿ-ի համագումարը, եթե Լևոն Տեր-Պետրոսյանը մինչ այդ ապաքինվի կորոնավիրուսից։ Ներկայումս նրա վիճակը մտահոգիչ չէ։ ՀԱԿ-ի նախորդ համագումարը տեղի է ունեցել 2017-ի հերթական ընտրություններից առաջ։ Մայիսյան համագումարը կոչված է վճռելու արտահերթ քարոզարշավին կուսակցության մասնակցել-չմասնակցելու հարցը։ Ըստ մերձավոր շրջապատից արտահոսած տեղեկությունների՝ Տեր-Պետրոսյանն ավելի շատ հակված է բոյկոտելու ընտրությունները, սակայն ՀԱԿ-ի ղեկավարության մեջ կան մարդիկ, ովքեր անարդյունավետ են համարում բոյկոտի գաղափարը։ Թեպետ, մասնակցության համար անհրաժեշտ են ֆինանսական և կազմակերպչական ռեսուրսներ, իսկ ՀԱԿ-ում ֆինանսների առումով խնդիրներ կան…

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ձևավորման փուլում է «Անկախ Հայաստան» կուսակցությունը՝ Պետական վերահսկողական ծառայության նախկին ղեկավար Դավիթ Սանասարյանի նախագահությամբ։ Նա ընդդիմության ճամբարում հայտնվեց պաշտոնեական լիազորությունների չարաշահման մեղադրանքով սկանդալային դատավարությունից հետո։ Սանասարյանը նախկինում եղել է «Ժառանգություն» կուսակցության, ինչպես նաև Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագրի» անդամ:

Գարեջրային ակումբի սեփականատեր Մանուկ Սուքիասյանը, մեր ունեցած տեղեկություններով, զբաղված է «Ինտելեկտուալ Հայաստան» կուսակցության ձևավորմամբ։ Դե, բա ո՜նց. չէ՞ որ ինտելեկտն ու գարեջուրը առանց իրար գոյություն չունեն, ճիշտ ինչպես Բաբելն ու Հեգելը մաշված անեկդոտից: Ի դեպ, այդպիսի անվանումով կուսակցություն արդեն առաջադրվել է խորհրդարանում 1995թ. հուլիսի 5-ին՝ ՀՀՇ-ի գլխավորած «Հանրապետություն» դաշինքի կազմում։ Այդ կուսակցության ցուցակով պատգամավորական աթոռին հայտնվեց նույն այն «Սերգո ջանը» (Սերգո Երիցյանը), որին անցած դարում Տեր-Պետրոսյանն ասաց, որ նա լավ չի ապրի, քանի դեռ Արցախը չենք հանձնել։ Սուքիասյանը եղել է «Առաքելություն» կուսակցության անդամ, որը 2018-ին ԱԺ է առաջադրվել «Իմ քայլը» դաշինքի կազմում, Փաշինյանի կուսակցության հետ համատեղ։ ԶԼՄ-ների ուշադրությունն արդեն գրավել է նաև «Ազգ-Բանակ-Հայրենիք» անվանումով կուսակցությունը՝ Ռուբեն Գևորգյանիաղիկ Ռուբո) գլխավորությամբ, որին շատերը հիշում է որպես ԲՀԿ խմբակցության պատգամավոր։

Իսկ բացի այդ, ընտրություններին մասնակցության է պատրաստվում նաև «Ազգային միացյալ նախաձեռնություն» անվանումով խումբը, որ ցուցակում առաջինը, ըստ մեզ հասած տեղեկությունների, լինելու է «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանը։ Նա հանդես է գալիս ծայրահեղ արմատական դիրքերից և, չչափավորելով արտահայտությունները՝ բնավ ոչ լավագույն բնորոշումներ տալիս վարչապետին ու նրա քաղաքականությանը։ Ընտրություններին մասնակցելու է պատրաստվում նաև «Վան» պահպանողական կուսակցությունը, որի մասին առանձնապես ոչինչ հայտնի չէ։

Երգիչներ և փաստաբաններ

Իրավաբանական հանրության ուշադրությունը կենտրոնացած է ազգային և քրիստոնեական գաղափարախոսությամբ հանդես եկող «Զարթոնք» կուսակցության վրա: Դրա հիմնադիրներն են Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը և «Կամք» հասարակական նախաձեռնության ղեկավար Վահագն Չախալյանը։

Տեսանելի հեռանկարում տեղի կունենա «Միասնական հայրենիք» կուսակցության հիմնադիր համագումարը, որն արդեն անվանել են Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, գեներալ Սամվել Բաբայանի գլխավորած համանուն կուսակցության մասնաճյուղ: Այն մասին, որ Հայաստանում ձևավորվում է «Միացյալ Հայաստան» կուսակցություն՝ Երվանդ Թարվերդյանի նախագահությամբ, մեր լսարանին արդեն տեղեկացրել ենք։ Թարվերդյանը «Արարատ» սննդի կոմբինատի սեփականատերն է։

«Սասնա ծռեր» կուսակցությունը նույնպես որոշակի քայլեր է ձեռնարկում, որոնք վկայում են բևեռներից մեկին միանալու և արտահերթ քարոզարշավին մասնակցելու փորձերի մասին։ Բացառված չէ, որ ահաբեկիչների կուսակցությունը փոխի ցուցանակն ու ընտրությունների գնա «Ազգային-ժողովրդավարական բևեռ» անվանումով:

Մասնակցության հայտ է ներկայացրել նաև Նարեկ Սամսոնյանի «Իմ Հայաստան» կուսակցությունը։ Որոշակի շրջանակներում այն կապակցում են Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի անվան հետ։ Սամսոնյանը պարբերաբար հանդես է գալիս կանխատեսումներով, որ Փաշինյանը կարող է ցանկացած պահի դադարեցնել ընտրությունների նախապատրաստումը։ «Իմ Հայաստան» կուսակցության առաջնորդն իր ծրագրերի մասին կպատմի միայն այն բանից հետո, երբ Փաշինյանը հրաժարական տա, իսկ խորհրդարանական մեծամասնությունը երկու անգամ չառաջադրի վարչապետի նոր թեկնածու։

ՀՅԴ-ն դեռ վերջնականապես չի հայտարարել արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին։ Հայտնի է, որ Գերագույն մարմնի ներկայացուցիչները մի շարք բանակցություններ են վարել, որոնց ընթացքում ակտիվացել են լուրերն այն մասին, որ կուսակցությունն ընտրություններին կարող է մասնակցել Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի գլխավորած «Վերածնվող Հայաստան» կուսակցության հետ դաշինքով։ Ըստ լուրերի՝ դաշինքը կգլխավորի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Մինչ այժմ ՀՅԴ-ն միշտ ինքնուրույն է մասնակցել ընտրություններին։

Ի հակակշիռ «Վերածնվող Հայաստանի»

Վերջերս տեղեկություններ հայտնվեցին այն մասին, որ Կապանում ձևավորվում է «Հայաստանի քրիստոնեական միություն» կուսակցությունը՝ Արմեն Ղազարյանի նախագահությամբ։

Այդ ուժը ձևավորվում է որպես հակակշիռ Հակոբյանի կուսակցությանը, ենթադրաբար՝ Նիկոլի մտերիմ օլիգարխների միջոցներով։ Ղազարյանն արդեն հրապարակավ բացասական կարծիք է հայտնել Սյունիքի նախկին մարզպետի մասին, անվանելով նրան վտանգավոր մարդ։

Բացի այդ, քաղաքականության ոլորտ են մտել ոչ միայն գարեջրի արքաները, այլև արվեստի մարդիկ։ Վաստակավոր արտիստ, երգիչ Մհեր Մեսրոպյանը հիմնել է «Ազգի ձայնը» անվանումով կուսակցություն: Հին ու նոր կուսակցությունների համագումարները կհրավիրվեն Փաշինյանի հրաժարականից անմիջապես հետո, երբ վերջնականապես պարզ դառնա հարցը. կայանալու են արդյոք հունիսի 20-ին նշանակված ընտրությունները, թե՞ Փաշինյանը կհրաժարվի ընտրարշավից  կորոնավիրուսի երրորդ ալիքի պատրվակով։ Եթե դա տեղի չունենա, ապա, դատելով նախընտրական մրցավազքի հավանական մասնակից կուսակցությունների քանակից, ապագա ընտրողները նախընտրական քաղաքական գովազդ են դիտելու օրական 24 ժամ անընդմեջ՝ առանց նախաճաշի, ճաշի և ընթրիքի

Պարադոքսն այն է, որ աղքատ Հայաստանում կուսակցությունների ակնհայտ ավելցուկ կա, մինչդեռ կուսակցությունը թանկ հաճույք է, ամեն մեկի գրպանի բանը չէ, ինչպեսև մասնակցությունը նախընտրական քարոզարշավին։ Պետք է վճարել ընտրական գրավը, բացել տարածքային նախընտրական շտաբներ, քարոզչություն վարել, բուկլետներ ու ցուցապաստառներ տպել... Կուսակցությունների գրանցման հետ կապված խնդիրներ չեն լինի. Փաշինյանին ձեռնտու է մասնակիցների մեծ քանակը, դա կտրոհի վարչապետի ցուցակին բաժին չընկած ընտրական ձայները։

Основная тема:
Теги:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • СПУСТЯ 7 ЛЕТ ПАШИНЯНУ НЕЧЕГО ПРЕДЪЯВИТЬ, КРОМЕ СУДИЛИЩ
    2025-05-14 09:11

    "В стране множество проблем – дороги, школы, асфальт, водоснабжение, но в какую бы деревню я не приехал, меня повсюду спрашивают: почему Роберт Кочарян и Серж Саргсян на свободе? Мы не ловим, политическая власть не ловит, но мы должны потребовать, чтобы судебно-правовая система находилась на уровне правового государства!", - объявил Пашинян 7 мая с трибуны пленарного заседания парламента, посвященного ответам членов правительства на вопросы депутатов. Главарь режима (в традиционной манере) провозгласил с самой высокой трибуны страны курс на политические репрессии в отношении тех, кто мешает воспроизводству ГД по итогам парламентских выборов 2026 г.

  • ПАШИНЯН КРИЧИТ ОТ СТРАХА
    2025-05-13 10:10

    Руководитель фракции "Айастан" генерал Сейран Оганян ответил на выпад спикера Алена Симоняна в адрес второго президента, дескать, Роберт Кочарян видится ему (Симоняну) в образе "российского шпиона". "Ален Симонян должен понимать, что он сам и вся нынешняя власть являются шпионами азербайджано-турецкого тандема", - заявил Оганян, за что получил от Пашиняна угрозу отправить его (генерала) в подвал СНБ. Впрочем, угроза касалась всех представителей парламентской оппозиции, которые адресовали главарю режима вопросы о коррупции. Пашинян в ответ вышел из себя и закатил истерику в зале пленарных заседаний. Истерика явно требовала медицинского вмешательства, однако скорую помощь никто не вызвал…

  • ОППОЗИЦИЯ НЕ ЖЕЛАЕТ ВЫЙТИ ИЗ ЗОНЫ КОМФОРТА
    2025-05-13 09:54

    "Недопустимо требовать, чтобы оппозиция отказалась от мандатов, ведь ее представители в избиркомах – единственная гарантия недопущения выборных нарушений со стороны власти", - заявила Чрезвычайный и Полномочный Посол Дзюник Агаджанян. Характеризуя инициативу импичмента, она высказала опасение, что эта инициатива может породить необоснованные ожидания в обществе. Спрашивается, а почему эти ожидания изначально выставлять как необоснованные, может, депутаты от оппозиции выйдут, наконец, из зоны комфорта, чтобы поработать над реализацией этой инициативы, например, посредством активизации уличной борьбы?

  • 12 МАЯ ИСПОЛНЯЕТСЯ 4-я ГОДОВЩИНА ОККУПАЦИИ ЧАСТИ ТЕРРИТОРИИ СУВЕРЕННОЙ АРМЕНИИ
    2025-05-12 09:38

    Заявление Пашиняна о том, что "нам не нужны пограничные посты на заснеженных горных вершинах" из той же серии, что и заявление о том, что он не будет воевать за 30% Черного озера. Про горные вершины вспомнили 13 сентября 2022 г., а заявлению о 30% предшествовало вторжение 12 мая 2021 г. 250 вооруженных азербайджанцев в окрестности Ишханасар и Черного озера в Сюнике.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ

  • «ՈՂՋ ԱՇԽԱՐՀԻ ՀԱՅԵՐԸ ԴԱՐՁԵԼ ԵՆ ԽԵԼԱԳԱՐԻ ԲՌՆԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏԱՆԴԸ»
    2022-05-02 19:27

    Սերժ Սարգսյանի հրաժարականը վերջի՞նն էր Երևանը վերածվել է ոստիկանական մեծ բաժանմունքի. յուրաքանչյուր 100 մետրը մեկ անցորդները բախվում են ոստիկանների և քաղաքացիներին բաժանմունքներ տեղափոխելու համար նախատեսված միկրոավտոբուսների կուտակումների։ Այդ ավտոբուսներում մարդկանց ենթարկում են ծեծի ու նվաստացումների։ 2011թ.-ին Հայաստանի խորհրդարանն ընդունել է աշխարհի ամենաառաջադեմ (եվրոպացի փորձագետների գնահատմամբ) օրենքներից մեկը՝ հավաքների, հանրահավաքների և երթերի քաղաքացիների իրավունքի մասին: Օրենքում ամրագրված է նույնիսկ չարտոնված ակցիաներին ոստիկանության միջամտության արգելքը, եթե դրանք խաղաղ բնույթ են կրում։

  • ԿՅԱՆՔԻ ՏԵՐԵՐԸ, ԿԱՄ՝ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԱՅԻՆ ՄՈՆՈԼԻՏ. ՓԱՇԻՆՅԱՆԸ ՍԿՍԵԼ Է ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎԵԼ 2023-Ի ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
    2022-03-31 17:36

    Փաշինյանը ձևավորում է իր սեփական օլիգարխիան՝ մայրաքաղաքի ընտրությունների հեռանկարով Հայտնի է, որ խոշոր գործարարներ Սամվել Ալեքսանյանը, Խաչատուր Սուքիասյանը և Գագիկ Ծառուկյանը վերահսկում են Երևանի վարչական խոշոր միավորները։

  • ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՕԺԱՆԴԱԿՈՒՄ Է ԲՌՆԱԶԱՎԹՎԱԾ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԳԱՂԹԻՆ
    2022-03-16 18:14

    Ինչո՞ւ Տավուշի մարզպետը չի արձագանքում տեղի բնակիչների բողոքներին Եթե նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանը չահազանգեր, մայրաքաղաքի հասարակայնությունը դժվար թե իմանար, որ Սյունիքում կառուցվող նոր հիմնական ճանապարհի հատվածները, որը կոչված է դառնալու Կապան–Ճակատեն ճանապարհի այլընտրանքը, նույնպես լինելու են ադրբեջանցիների վերահսկողության տակ:

  • ՓԱՇԻՆՅԱՆՆ ՈՒԶՈՒՄ Է «ՓԱԿԵԼ» ԵՐԿՈՒՍԻՆ
    2022-02-22 21:00

    Պախարակում՝ առանց փաստարկների և ապացույցների Անդրանիկ Քոչարյանը, ոչ դես, ոչ դեն, հայտարարեց, որ քննիչ հանձնաժողովը 44-օրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրությունը սկսելու է բանակցային ժառանգությունից, որպեսզի բացահայտի այն պատճառները, որոնք հնարավոր են դարձրել թուրք-ադրբեջանական ագրեսիան Արցախի Հանրապետության դեմ: Նրա խոսքերով, հանձնաժողովի աշխատանքը բոյկոտելու որոշումը ընդդիմադիր պատգամավորներին թելադրված է «երկու հոգու» կողմից։ 4 տարի անց վարչախումբն առաջվա պես շարժվում է Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին համակարգված կերպով վարկաբեկելու ուղեգծով։