ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆ՝ ԴԻՊՈՒԿԱՀԱՐՆԵՐԻ ՆՇԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՏԱԿ
Հեղափոխական խոստումներից ոչ մեկը չի կատարվել
Օրերս իր ամենամյա ուղերձում ՌԴ նախագահը հիշեցրեց քաղաքական կուսակցություններին պոպուլիզմի կործանարար ուժի մասին։ Պուտինը հնչեցրեց նախազգուշացումը՝ նկատի ունենալով սեպտեմբերի 19-ի Պետդումայի ընտրությունները, սակայն Հայաստանում շատերի մոտ այնհիսի տպավորություն էր, ասես ՌԴ նախագահը խոսում էր 2018-ի գարնանը Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունների մասին։
Պուտինը վկայակոչեց նախորդ դարի 90-ական թվականների բացասական նախընտրական փորձը, հիշեցնելով, որ այն ժամանակ կար ստի մոդա. քաղաքական գործիչները ժողովրդին խոստանում էին ամեն ինչ ու միանգամից, միայն թե ցանկացած միջոցով իրենցով անեն ընտրական ձայները: Ռուսաստանի առաջնորդը կոչ արեց հրաժարվել այդ արատավոր պրակտիկայից։
Գուցե այդ կոչը Ռուսաստանում կգործի աշնանը, իսկ Հայաստանում արտահերթ նախընտրական մրցավազքն արդեն մեկնարկել է պոպուլիստական բովանդակությամբ նոր քարոզչաճառերի հետ միաժամանակ։ 3 տարի առաջ ընտրազանգվածը դարձավ ամենաանամոթ պոպուլիզմի զոհը. մարդկանց բառացիորեն խոստացան կաթի գետեր ու մեղրածոր ափեր: Վարչապետի պաշտոնում Փաշինյանի ընտրվելուց հետո շատերը դեռ երկար ժամանակ հավատում էին, թե նոր իշխանությունը ներելու է իրենց բանկային վարկերը, ոմանք առ այսօր դեռ հավատում են, թե Փաշինյանը հարուստներից խլելու է առանձնատներն ու տալու է աղքատներին։ Մինչ հասարակ քաղաքացիները սպասում էին, թե իշխանությունը կատարելու է իր խոստումները, աղքատները, որոնք իշխանության եկան Նիկոլի հետ միասին, 3 տարվա ընթացքում հարստացան և անձնական առանձնատներ գնեցին ոչ միայն Հայաստանում, այլև նրա սահմաններից շատ հեռու…
Վարչապետի հեղափոխական խոստումներից ոչ մեկը չի կատարվել։ Այս արձանագրումը պետք է դառնա արտահերթ քարոզարշավի ալֆան և օմեգան: Փաշինյանը խոստացավ երջանկացնել բոլորին, արժանապատիվ ապագա ապահովել հպարտ քաղաքացիների համար և նույնիսկ պարծեցավ, թե կախարդական փայտիկ ունի։ 2018-ին հեղափոխական խոստումները սահուն կերպով փոխարկվեցին նախընտրականի։ 2018թ. դեկտեմբերի 9-ի արտահերթ ընտրություններից հետո վերջնականապես պարզ դարձավ, որ ներդրումներ չկան և չեն էլ սպասվում։ Փաշինյանը դրանում մեղադրեց Սահմանադրական դատարանին, այդ պատճառով 2019 թվականն անցավ Հրայր Թովմասյանի դեմ կազմակերպված հալածանքի նշանի ներքո։
Այնուհետ խոստումների դրժման մեղքը բարդեցին կորոնավիրուսի և լոքդաունի վրա, իսկ 2020-ի սեպտեմբերի 27-ին սկսվեց պատերազմը։ Հողերի հանձնման վերաբերյալ եռակողմ հայտարարության ստորագրումից հետո Փաշինյանը (երբ դադարեց թաքնվել ժողովրդից ՊՆ բունկերում) հանրությանը ներկայացրեց 15 կետից բաղկացած ճանապարհային քարտեզ և խնդրեց կես տարի ժամանակ տալ իրեն տնտեսական իրավիճակը կարգավորելու համար: Արդյունքում 15 խոստումներից ոչ մեկը կատարված չէ. գերիները չեն վերադարձվել, Արցախի կարգավիճակի շուրջ բանակցությունները չեն վերսկսվել, բանակի բարեփոխումը գոյություն ունի լոկ թղթի վրա, կորոնավիրուսի հետ կապված իրավիճակն օրեցօր վատանում է։ Իշխանությունը, որը ներքին քաղաքականության գերակա ուղղություններից մեկն էր հռչակել կոռուպցիայի դեմ պայքարը, ոչ մի քայլ չի առաջացել այդ պայքարում։ 3 տարվա ընթացքում դատարանները մեղադրական ոչ մի դատավճիռ չեն կայացրել կոռուպցիոն գործով։
2021-ին հնչում են նոր խոստումներ, միայն թե ունկնդիրների թիվը նվազել է. այս տարվա 3 ամիսների ընթացքում երկիրը լքել է 50 հազար քաղաքացի, կան կապիտալների փախուստի բոլոր նշանները, ներդրումներն առաջվա պես բացակայում են, փոխարենը աներև են գների անկառավարելի ցատկն ու գործազրկության աճը: Այս ամենին իշխանությունն ի վիճակի է հակադրել միայն ստի նոր հեղեղ, ընդ որում հետպատերազմյան սուտը բնավ այնքան անվնաս չէ, որքան այն «թոզը», որ իշխանությունը փչում էր զանգվածների աչքին նախքան պատերազմն ու հողերի խայտառակ հանձնումը։ Այսօր իշխանությունը փորձում է ներկայացնել Հայաստանի տարածքային ամբողջականության խախտումը որպես հողերի հանձնման դրական հետևանքներից մեկը։ Իրեն հարգող ոչ մի հասարակության պարագայում ժողովրդի վստահության համար պայքարի մեջ չէր համարձակվի մտնել այն ուժը, որը ստել է պատերազմի բոլոր 44 օրերին՝ պնդելով, թե հաղթանակը մոտ է և այն մերն է լինելու։ Հայաստանում բացառիկ իրավիճակ է. ժողովրդի վստահության համար պայքարում է այն իշխանությունը, որը 3 տարվա ընթացքում չի կատարել ոչ մի խոստում և ստել է պատերազմի 44 օրերին։
Նա չի էլ պատկերացնում իրեն առանց վարչապետի աթոռի և կառավարական առանձնատան
Պետք չէ զայրանալ. փորձը փորձանք չէ։ Պոպուլիզմը Նիկոլի գլխավոր զենքն է, այն օգնել է նրան քաղաքական կարիերայի բոլոր փուլերում։ 2020թ. նոյեմբերի 9-ին նա ժողովրդից թաքնվում էր ՊՆ բունկերում, իսկ 6 ամիս անց արդեն խոսում է այն մասին, թե հողերի հանձնման մեղավորը բանակն է, այլ ոչ թե Հայաստանի և Արցախի քաղաքական ղեկավարությունը։
Փաշինյանը հույս ունի, թե ընտրություններում իր հաղթանակը օրակարգից կհանի տարածքների պայմանավորված հանձնման կասկածները: Նա համոզված է, թե այդ հաղթանակը կշրջի ավելի քան 5 հազար մարդու մահվան էջը, վստահ է, թե հունիսի 20-ից հետո ոչ ոք իրեն չի հարցնի 800 զինվորականների մահվան պատճառ դարձած Լելե Թեփե բարձունքի գրոհի մանրամասների մասին, ոչ ոք չի հետաքրքրվի, թե քանի մարդ Է զոհվել՝ կատարելով Աշոտ Փաշինյանին շրջապատումից դուրս բերելու առաջադրանքը: Այս և այլ հարցերի պատասխանը կարող է ստացվել միայն Փաշինյանի պաշտոնանկությունից հետո։
Հայաստանում իշխանությունը երբեք չի փոխվել ընտրությունների միջոցով, բայց կան Նիկոլից իշխանությունը խլել ցանկացողներ։ Ընդ որում շատ է խոսվում այն մասին, որ հրաժարականից հետո վարչապետի պաշտոնակատարի կարգավիճակում Փաշինյանն իրավունք չունի օգտվել թիկնազորից և ապրել կառավարական առանձնատանը։ Խոսելը՝ խոսում են, իսկ Փաշինյանը պատկերացնել անգամ չի կարող, որ հունիսի 20-ից հետո ստիպված է լինելու լքել կառավարական առանձնատունը և զրկվել քաղցր կյանքի բոլոր տարրերից։ Նա իսկապես չի պատկերացնում իրեն առանց վարչապետի աթոռի և կառավարական առանձնատան, հետևաբար՝ կդիմի ցանկացած հանցագործության, միայն թե վերարտադրվի իշխանության մեջ։
Փաշինյանի համար արտահերթ ընտրությունները ոչ միայն հարկադրված միջոց են ընդդիմության փողոցային ակցիաները դադարեցնելու համար, այլև սիրելի խաղը խաղալու առիթ։ Զրոյացնելու այն, ինչ տեղի է ունեցել 3 տարվա ընթացքում, և ամեն ինչ նորից սկսելու։ Կրկին շահարկելու պարզամիտների զգացմունքները՝ պետության նախկին ղեկավարների հանդեպ բացասական վերաբերմունքի, կեղծ լուրերի հաշվին: Ֆեյքերի ֆաբրիկան անխափան աշխատում է՝ փորձելով մաքրել Փաշինյանի վրայից բոլոր մեղքերը։ Իր ժողովրդին այդքան մահեր բերած ցանկացած պետության ղեկավար վաղուց փախած կլիներ ժողովրդական զանգվածների ցասումից։ Իսկ Փաշինյանը պատսպարվել է ոստիկանական եռաշար պահազորի հետևում և շարունակում է իր խաղը։ Այն ամենից հետո, ինչ նա արեց, ոչ թե մենք նրան, այլ նա է մեզ պահում դիպուկահարների նշանառության տակ:
Դատելով Սյունիքի մարզ կատարած սկանդալային այցից հետո երկրում մոլեգնած բռնաճնշումների ալիքից, ոչ ոք չի կարող բացառել, որ հունիսի 20-ին հայ ընտրողներն ընտրատեղամասեր կգնան դիպուկահարների նշանառության տակ։ Հեռանկարն այնքան ակներև է, որ կասկածից վեր է ի սկզբանե։ Փաշինյանը հաշվարկ է կառուցել բռնաճնշումների և ահաբեկման վրա՝ խոստանալով կողմնակիցներին վճռականորեն վերջ տալ «թավշին»։
Հունիսի 20-ին նա մտադիր է ցույց տալ աշխարհին, թե հայ ժողովուրդը «ներել» է իրեն ավելի քան 5 հազար մահը, հարյուրավոր մարդկանց գերեվարումն ու Արցախի Հանրապետության տարածքի 75%-ի կորուստը (վաճառքը)։ Եթե դա տեղի ունենա, ապա կայարանամերձ հրապարակում Սասունցի Դավթի արձանի հարևանությամբ կհայտնվի «Թուրքիայի վիլայեթ» ցուցանակ։ Ուսապարկերը, պողոսները, Լարա Ահարոնյանի ընկերները՝ ԼԳԲՏ հանրությունից, և թուրք-սորոսական հինգերորդ շարասյունը՝ Նիկոլի գլխավորությամբ, արդեն զրկել են մեզ Հայրենիքի մի մասից։ Այդ վհուկատոնին վերջ տալու համար յուրաքանչյուր մտածող մարդ պետք է հունիսի 20-ին գա ընտրատեղամաս և քվեարկի այն ուժի օգտին, որը դեմ է կապիտուլյանտի ծրագրերին։ Հայրենիքն այն արժեքն է, որի օգտին պետք է քվեարկել նույնիսկ դիպուկահարների նշանառության տակ։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-07 09:39
Заявление начальника СК Артура Погосяна относительно монтажа записей прослушанных бесед архиепископа Баграта Галстаняна вызвало недоумение трезво мыслящих граждан, ведь Погосян, напомню, согласился с теми, кто назвал многократно прокрученные в эфире телеканалов записи бесед архиепископа результатом монтажа. По его словам, иначе и быть не могло, ведь невозможно использовать для сообщения весь материал многомесячных записей. Начальнику СК можно возразить, что по итогам многомесячного прослушивания можно смонтировать компромат на тему подготовки терактов даже из бесед Погоса, который соседствует с депутатом от фракции ГД Бабкеном Туняном, с его (Погоса) деревенскими родственниками.
-
2025-07-04 09:19
7 мая министр юстиции Србуи Галян объявила, что текст новой Конституции будет готов в течение 10 месяцев. 2 месяца уже позади, а 5 июля исполнится 30 лет со дня первого референдума по принятию Конституции. 30 лет назад в этот день состоялись референдум и парламентские выборы. Оппозиция призывала голосовать против проекта Конституции, утверждая, что он сшит по Левону Тер-Петросяну. В тот день даже в страшном сне не привиделось бы, что в 2025 г. проект нового Основного закона будет создаваться под диктовку Баку и Анкары, а из преамбулы будет изъята ссылка на Декларацию о независимости Армении! Тогда никто не мог предположить, что через 30 лет проект новой Конституции будут шить по Ильхаму Алиеву!
-
2025-07-04 09:11
5 июля Пашинян подведет итоги объявленной 28 июня 5-дневки (с 1 по 5 июля) без ругани, "в рамках общественного консенсуса и дискуссии". Он наложил вето на свой привычный лексикон, однако даже в этом случае приглашение к общественному диалогу в его устах выглядит до смешного нелепо. Репертуар Пашиняна – битье об стены, укладывание лицом на асфальт, вытаскивание за галстуки с руководящих кресел, удары молотком по головам политических противников. Из свежих примеров – озвученная с трибуны парламента угроза бросить в тюрьму руководителя и секретаря фракции "Айастан" Сейрана Оганяна и Арцвика Минасяна. Теперь поговаривают о том, что генпрокурор Анна Вардапетян придет в парламент и за депутатом Артуром Саркисяном…
-
2025-07-03 09:32
"Ты увидишь вмешательство, проходимец!", "Навсегда заставлю замолчать!". Эти записи Пашинян сделал в ответ на следующее заявление крупного российского предпринимателя Самвела Карапетяна: "Маленькая группа, забыв армянскую историю, тысячелетнюю историю армянской церкви, набросилась на церковь и на народ. Я всегда был рядом с армянской церковью и армянским народом. Если политическим деятелям не удастся, то мы своим способом вмешаемся в поход властей против церкви". За эти слова Карапетян, по личному указу Пашиняна, помещен под 2-месячный арест. А теперь обратимся к фактам, которые помогут проследить динамику политических репрессий в виде наступления режима на свободу слова за истекшие годы.
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2022-05-02 19:27
Սերժ Սարգսյանի հրաժարականը վերջի՞նն էր Երևանը վերածվել է ոստիկանական մեծ բաժանմունքի. յուրաքանչյուր 100 մետրը մեկ անցորդները բախվում են ոստիկանների և քաղաքացիներին բաժանմունքներ տեղափոխելու համար նախատեսված միկրոավտոբուսների կուտակումների։ Այդ ավտոբուսներում մարդկանց ենթարկում են ծեծի ու նվաստացումների։ 2011թ.-ին Հայաստանի խորհրդարանն ընդունել է աշխարհի ամենաառաջադեմ (եվրոպացի փորձագետների գնահատմամբ) օրենքներից մեկը՝ հավաքների, հանրահավաքների և երթերի քաղաքացիների իրավունքի մասին: Օրենքում ամրագրված է նույնիսկ չարտոնված ակցիաներին ոստիկանության միջամտության արգելքը, եթե դրանք խաղաղ բնույթ են կրում։
-
ԿՅԱՆՔԻ ՏԵՐԵՐԸ, ԿԱՄ՝ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԱՅԻՆ ՄՈՆՈԼԻՏ. ՓԱՇԻՆՅԱՆԸ ՍԿՍԵԼ Է ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎԵԼ 2023-Ի ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ2022-03-31 17:36
Փաշինյանը ձևավորում է իր սեփական օլիգարխիան՝ մայրաքաղաքի ընտրությունների հեռանկարով Հայտնի է, որ խոշոր գործարարներ Սամվել Ալեքսանյանը, Խաչատուր Սուքիասյանը և Գագիկ Ծառուկյանը վերահսկում են Երևանի վարչական խոշոր միավորները։
-
2022-03-16 18:14
Ինչո՞ւ Տավուշի մարզպետը չի արձագանքում տեղի բնակիչների բողոքներին Եթե նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանը չահազանգեր, մայրաքաղաքի հասարակայնությունը դժվար թե իմանար, որ Սյունիքում կառուցվող նոր հիմնական ճանապարհի հատվածները, որը կոչված է դառնալու Կապան–Ճակատեն ճանապարհի այլընտրանքը, նույնպես լինելու են ադրբեջանցիների վերահսկողության տակ:
-
2022-02-22 21:00
Պախարակում՝ առանց փաստարկների և ապացույցների Անդրանիկ Քոչարյանը, ոչ դես, ոչ դեն, հայտարարեց, որ քննիչ հանձնաժողովը 44-օրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրությունը սկսելու է բանակցային ժառանգությունից, որպեսզի բացահայտի այն պատճառները, որոնք հնարավոր են դարձրել թուրք-ադրբեջանական ագրեսիան Արցախի Հանրապետության դեմ: Նրա խոսքերով, հանձնաժողովի աշխատանքը բոյկոտելու որոշումը ընդդիմադիր պատգամավորներին թելադրված է «երկու հոգու» կողմից։ 4 տարի անց վարչախումբն առաջվա պես շարժվում է Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին համակարգված կերպով վարկաբեկելու ուղեգծով։