ՓԱՇԻՆՅԱՆԻ ՕՐԱԿԱՐԳԸ
Բլոգեր Տիգրան Քոչարյանը փոքր-ինչ վերափոխել է Չերչիլի հանրահայտ խոսքերը։ «Եթե ազգը պատերազմի ու նիկոլի միջև ընտրում է նիկոլին, ապա ստանում է և՛ նիկոլ, և՛ պատերազմ», - գրում է նա։ Սկզբունքորեն ամեն ինչ ճիշտ է, քանզի «նիկոլն» ու «խայտառակությունը» նույնական հասկացություններ են։ Ընդ որում՝ շատուշատ առումներով։ Բայց տվյալ դեպքում խոսքը միայն մեկ իմաստի մասին է. պետական։
Մի առիթով մենք հարց տվեցինք. ունի՞ արդյոք Փաշինյանը Հայաստանի առջև ծառացած խնդիրների լուծման օրակարգ։ Այդպիսի օրակարգ նա ունի։ Ֆիզիկոսները հավաստում են, որ կա նյութ, և կա հականյութ: Կա մատերիա և կա հակամատերիա: Նույնն էլ այստեղ է: Կա «պետություն» հասկացություն։ Եվ կա «նիկոլիզմ» հասկացություն, այսինքն՝ հակապետություն։
Նիկոլն ու իր թիմը, ըստ էության, պետություն փլուզողներ են։ Որպեսզի աչքի չզարնվի ու այնքան էլ չնյարդայնացնի, փոխհատուցում են վճարում։ Ինչի՞ հաշվին։ Առավելապես՝ նրանց գործունեության, ովքեր իրենցից առաջ ստեղծել են այդ պետությունը։ Դե, ու նաև նույն այդ պետության փլուզման հաշվին։
Սկզբում փլուզեցին Լեռնային Ղարաբաղի պետականությունը։ Հիմա նրա բնակիչներին փոխհատուցում են վճարում։ Որ այնքան էլ չվշտանան։
Հիմա փլուզման ճանապարհին է Հայաստանը։ Այստեղ ավելի բարդ է, բայց փուլերն ակնհայտ են։ Նախ՝ ի՞նչ պետություն առանց բանակի։ Ուրեմն պետք է քայքայել բանակը՝ անվանելով դա բարեփոխում։ Ուրեմն պետք է, որ Ալիևն անդադար «միջադեպեր» հրահրի սահմանների վրա։ Որպեսզի Նիկոլն առիթ ունենա հանդես գալու նախաձեռնությամբ, որ Ադրբեջանի հետ սահմանը հսկեն ռուսները։ Եվ մարդիկ չեն առարկի, քանի որ ո՞ւմ է դուր գալիս յուրաքանչյուր օրն սկսել ամփոփագրերի դիտումով, թե որտեղ են այսօր կրակել ադրբեջանցիները. Սյունիքում, Գեղարքունիքում, թե՞ Երասխում…
Իսկ եթե ռուսները համաձայնե՞ն վարչապետի նոր նախաձեռնությանը և իրենց հսկողության տակ վերցնեն Ադրբեջանի հետ սահմանի ողջ պարագիծը։ Մի՞թե հարց չի առաջանա. իսկ այդ դեպքում պե՞տք է արդյոք առհասարակ հայկական բանակը։ Այդ հարցն արդեն հնչեցրել է նաև Իլհամ Ալիևը, համոզմունք հայտնելով, որ Հայաստանի բանակը վերականգնել պետք չէ։ «Ինչի՞ համար»,- հարցրեց նա։ Իսկ Նիկոլը շատ ուշադիր է լսում Ալիևի հռետորական հարցերը…
Եվ այսպես, եթե ռուսները հսկեն Ադրբեջանի հետ մեր սահմանը, ապա մեր բանակն իսկապես կարելի է լուծարել։ Իսկ բյուջեի այդպիսի խնայողության հաշվին փոխհատուցում վճարել…
ԻՍԿ ՀԵՏՈ՞։ ՀԵՏՈ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՓԼՈՒԶՄԱՆ ԱՌՈՒՄՈՎ կարևոր է տարանցիկ ճանապարհ բացել Նախիջևանի և Թուրքիայի հետ Ադրբեջանի հաղորդակցության համար։ Երկաթուղային և ավտոմոբիլային հաղորդակցության։ Եվ այդ ճանապարհների հսկողությունը նույնպես փոխանցել ռուսներին։ Քանի որ դրանք կլինեն հենց միջանցքներ, այլ ոչ թե ճանապարհներ։ Լաչինի կարգի միջանցքներ։ Չէ՞ որ դա ռուսներն են վերահսկում։ Ահավասիկ Ադրբեջանը Նախիջևանի և Թուրքիայի հետ կապող միջանցքները նույնպես կվերահսկեն նրանք։
Դե, իսկ եթե լավ թե վատ վերականգնվեն ինչ-որ կապեր ու շփումներ Թուրքիայի ու Ադրբեջանի հետ, ապա մաքսատներ են պետք։ Եվ տրամաբանական կլինի, որ եթե Հայաստանի տարածքով անցնող միջանցքները հսկում են ռուսները, ապա մաքսատներն էլ թող վերահսկեն նրանք։
Իսկ եթե Ադրբեջանի և Թուրքիայի հետ սահմանի մաքսային վերահսկողությունը փոխանցվում է ռուսներին, ապա ինչո՞ւ նրանց չհանձնել նաև մյուս մաքսատները։ Մեր ինչի՞ն է պետք ընդհանրապես սեփական մաքսային ծառայությունը։ Մանավանդ որ մենք ԵԱՏՄ անդամ ենք, որտեղ մաքսային չափորոշիչները միասնականացվում են։ Ստիպված չենք լինի ինքներս ծախսել, ռուսները մեզ որոշակի գումարներ կվճարեն մաքսատուրքերից, որոնք Փաշինյանը կբաժանի հպարտ երկրի հպարտ քաղաքացիներին՝ որպես պետականության կորստի փոխհատուցում։ Քանի որ ապագա կա, Նիկոլը խոստացել է։
Եթե Հայաստանի սահմանները, Հայաստանի մաքսատներն ու Հայաստանի ճանապարհները վերահսկեն ռուսները, ավելի ճիշտ՝ Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը, ապա հարց կառաջանա. պե՞տք է արդյոք մեզ սեփական անվտանգության ծառայությունը։ Ինչու կրկնորդել: Դե, պետական անձանց պահպանության ծառայությունը կարելի է թողնել, իսկ մնացած կառույցները ո՞ւմ են պետք։ Ռուսներն առանց մեզ էլ հիանալի կհաղթահարեն Հայաստանի անվտանգությանը սպառնացող մարտահրավերները։ Իսկ եթե ռուսները վերահսկեն Հայաստանի անվտանգության հետ կապված հարցերի ողջ սպեկտրը, տրամաբանական կլինի նաև ԱԳՆ գործառույթները փոխանցել Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությանը։ Լավրովը քթի տակ կհայհոյի, բայց հանձն կառնի։ Սփյուռքի հետ կապերի կոմիտեն կարելի է թողնել՝ ռուսներին ամեն տեսակի անհեթեթությամբ չծանրաբեռնելու համար։
Ամեն ինչ պրագմատիկ է։ Եթե Ադրբեջանը Նախիջևանի և Թուրքիայի հետ կապող ճանապարհներն անցնեն Սյունիքով, և մենք աստիճանաբար սկսենք կապիտալի փոխանակումը հարևանների հետ, ապա հարկ կլինի ստեղծել ազատ տնտեսական գոտիներ, որպեսզի Սյունիքի տարածաշրջանը հրապուրիչ լինի թուրքական և ադրբեջանական կապիտալի համար։ Իսկ եթե թուրքերն ու ադրբեջանցիները բավական էական ներդրումներ կատարեն տարածաշրջանում, ապա ինչո՞ւ չհայտարարել դա արտերկրային գոտի։ Նման նախագծի համար Անկարան և Բաքուն պատրաստ կլինեն մեծ գումարներ վճարել։ Եվ այդ վճարումների հաշվին կարելի է փոխհատուցում տալ Սյունիքի բնակիչներին, որպեսզի նրանք այնքան էլ չվշտանան, թե ինչպես են իրականանում Զանգեզուր ադրբեջանցիների վերադարձի մասին Ալիևի խոսքերը...
ՈՒՐԻՇ Ի՞ՆՉ ԽՆԴԻՐ ՈՒՆԻ ՓԱՇԻՆՅԱՆԸ։ ԳԵՐԻՆԵ՞ՐԸ։ Կնստեն ստացած ժամկետն ու ազատ կարձակվեն։ Նիկոլը նրանց փոխհատուցում կվճարի կորցրած տարիների համար։ Մեկ-երկու հարյուր մարդկանց փոխհատուցում տալը բյուջեի այդպիսի խնայողությունների պայմաններում հեչ բան է։ Եվ, ի դեպ, ժամանակն է վերականգնել հարաբերությունները Հունգարիայի հետ։ Հետո՞ ինչ, որ ազատ արձակեցին Սաֆարովին։ Չէ՞ որ Նիկոլն էլ ազատ արձակեց Քարվաճառում հայ դեռահասի սպանության համար դատապարտված երկու ադրբեջանցիներին։ Առաջին իսկ հարմար առիթով Փաշինյանը նրանց ուղարկեց Բաքու, ուրեմն ինչո՞ւ ենք նեղանում հունգարացիներից։ Հունգարացիներին Ալիևը գոնե վճարել է։
Այս ամենը իրական սցենարներ են, այսպիսին է Նիկոլի օրակարգը, իսկ Ալիևն այդ օրակարգի իրականացման հարցում ամեն կերպ կօգնի նրան։ Խորհուրդներով ու պարբերական ահագնացմամբ։ Որպեսզի ավելի արագ շարժվի:
Նիկոլի ինչի՞ն է պետք դա։ Վաղուց ու բազմիցս արդեն ասվել է. «դավաճանի խարանից խուսափելու» համար։ Ինչպես ինքն է խոստովանել, հենց այդ պատճառով նա չդադարեցրեց պատերազմը նոյեմբերի 9-ից շատ ավելի շուտ, տարածքային ու մարդկային ավելի քիչ կորուստներով... «Դավաճանի խարանից խուսափելու» համար Նիկոլին պետք է ամեն գնով մնալ իշխանության ղեկին։ Հնարավորինս երկար: Ցանկացած թիմով, թեև ցանկալի է՝ առանձնակի բթամիտների և առանձնակի ցինիկների ընկերակցությամբ։
Այն, ինչ փոխանցվում է Ադրբեջանին. խնդիր չկա։ Այն, ինչ փոխանցվում է ռուսներին՝ առավել ևս։ Գլխավորն այն է, որ չխանգարեն իրեն վերարտադրվել։ Որպեսզի շարունակի ոչնչացնել պետությունը։ Որպեսզի պետական կառույցների վերացումն ի վերջո հասնի նաև դպրոցներին՝ հայ ժողովրդի պատմության իրենց դասագրքերով, որպեսզի գալիք սերունդները մոռանան, որ Նիկոլն ու խայտառակությունը նույնական հասկացություններ են։
Իսկ ռուսներից նեղանալն անհեթեթ է։ Նրանք տեսնում են, որ հայերն իրենք են վարի տալիս իրենց երկիրը։ «Վարի տվեք, եղբայր, եթե այդպես եք ուզում, բայց ոչ մեր շահերի հաշվին». սա է ռուսների դիրքորոշումը, և դա նորմալ դիրքորոշում է մեր պրագմատիկ դարում։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-14 09:19
С одной стороны, Пашинян поехал на Парад Победы в Москве. С другой стороны, чтобы в Европе, которая во главе с британскими спецслужбами является главной крышей Пашиняна, не обиделись, премьер развернул на своих агитационных ресурсах беспрецедентную кампанию по дискредитации роли СССР в победе стран коалиции во Второй мировой войне. Это у него называется "политикой балансирования".
-
2025-05-13 11:05
Уже говорили о «гениальном открытии» Арцруна Ованнисяна, согласно которому Гитлер планировал после взятия Сталинграда, а затем Кавказа с двух сторон напасть на Турцию со стороны Болгарии и со стороны Армении. Причем на стороне Гитлера с уже независимой Армении предполагалось также участие армянских военных подразделений. В результате должна была быть создана «единая, историческая Армения», но Сталинградская битва, точнее поражение немцев в ней, помешали этому замыслу... Глупость, конечно, редкая, но, увы, не единственная выданная Арцруном 9 мая в эфире у Петроса. Пройдемся по другим "открытиям" новоявленного историографа.
-
2025-05-12 11:15
15 мая в Стамбуле ожидается встреча российской и украинской делегаций. С таким предложением выступил президент РФ Владимир Путин по окончании торжественных мероприятий в связи с 80 годовщиной Великой Победы. После Парада Победы, уже за полночь, он заявил об этом российским и иностранным журналистам, отметив роль тех стран, которые стараются внести свою лепту в урегулирование украинского конфликта: от Китая и Бразилии до новой администрации США.
-
2025-05-12 10:29
Плоды мероприятий в рамках программы «Обучение - это модно», в соответствии с концепцией «Реальной Армении», дают о себе знать. И вот любимчик правящей семьи Арцрун Ованнисян, который в период 44-дневной войны в каждодневном режиме рапортовал о победах армянских ВС, а сразу после подписания Трехстороннего заявления от 9.11.2020-го от греха подальше слег в больницу, а потом отправился в США, сделал сенсационное открытие, с которым поделился в эфире у… Ну а с кем он еще в первую очередь мог поделиться сенсацией, как не с мужем министра наук, образования, культуры, спорта и молодежи?
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2021-10-26 08:10
Հայ հասարակությունը կրկին սաստիկ անհանգստացած է։ Այս անգամ՝ այն հաղորդագրություններից, որ Ադրբեջանի պետական դրոշի օրվան՝ նոյեմբերի 9-ին ընդառաջ նախապատրաստվում է Փաշինյանի և Ալիևի միջև հերթական համաձայնագրերի ստորագրումը՝ Ռուսաստանի միջնորդությամբ։ Համաձայնագրեր, որոնք նախատեսում են երկու երկրների տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչում, սահմանազատման և սահմանագծման գործընթացի մեկնարկ, ինչպես նաև տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակում: Ավելի ճիշտ՝ այդ հաղորդակցությունների մի մասի, քանզի խոսքն առաջին հերթին Հայաստանի տարածքի միջով Ադրբեջանին դեպի Նախիջևան ճանապարհ (ճանապարհներ) տրամադրելու մասին է։
-
2021-08-06 17:36
Բոլոր ԶԼՄ-ները, բայց առանձնակի ընդգծված ոգևորությամբ՝ իշխանամետները, տեղեկատվություն են տարածել այն մասին, թե ինչպես է մեր պաշտպանության նոր նախարարը ՊՆ կոլեգիայի նիստի ժամանակ խիստ հրաման տվել Հայաստանի սահմանն անցնել փորձող ադրբեջանցի զինծառայողներին ոչնչացնելու մասին:
-
2021-05-20 18:40
Ըստ էության, ոչ մի անսպասելի բան տեղի չի ունենում: Նիկոլի ժամկետը մոտենում է ավարտին, և Ալիևն իրեն չի զրկի նրան ծաղրել շարունակելու հաճույքից։ Եվ միաժամանակ՝ նաև մեզ։ Խիստ պատժեցին մեզ գոռոզամտության համար, ինչ խոսք…