Последние новости

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԵՐՃԱՆՔՆ ՈՒ ԹՇՎԱՌՈՒԹՅՈՒՆԸ

Հայաստանի անկախության 30-ամյակին նվիրված «գունագեղ միջոցառման» շրջանակներում լուսային շոու ապահովելու համար կառավարությունը հատուկ դրոններ է պատվիրել Ռուսաստանից, հաղորդում է «168 ժամ» թերթը:

«Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ այդ դրոնները բավական թանկ հաճույք են դրանց 10 րոպեի վարձակալությունն արժե 110 000 ԱՄՆ դոլար»,- ասված է հաղորդագրության մեջ։

Բացի այդ, Ռուսաստանից ժամանել է այդ դրոնները գործարկող անձնակազմը։ Պարբերականի տեղեկություններով՝ պատվիրատուն հոգացել է նաև մասնագետների հյուրանոցային և այլ ծախսերը։

ԲԱՅՑ ԱՆՀՆԱՐ Է ԼՌԵԼ. նույնիսկ հաշվի առնելով միայն այդ ծախսերը, կարելի է արձանագրել, որ միջոցառումն ակնհայտորեն մի քանի միլիոն դոլար է արժեցել: Իսկ դա չափազանց շատ է այն երկրի համար, որի գանձարանը լուրջ խնդիրներ ունի ընթացիկ ծախսերի կատարման մասով։ Ընդ որում այդ ճոխությունն անթույլատրելի է՝ անկախ նրանից, թե բյուջեից է արդյոք ծախսվել ողջ գումարը, գտնվել է այլ ֆինանսավորում կամ համաֆինանսավորում։ Այսպես թե այնպես, Հանրապետության հրապարակում բազմամիլիոնանոց «շքեղությունն ու փայլը», մեղմ ասած, չի ներդաշնակում բյուջետային միջոցների սղության պատճառով կենսաթոշակների ուշացման, բուժհաստատություններում պետպատվերի չեղարկման հետ։ Այլ կերպ ասած՝ գանձարանի թշվառության։ Եվ առավելևս արտառոց է պատկերանում գերթանկարժեք շոուն բյուջետային աղքատության ևս մեկ վառ ցուցանիշի խորապատկերին։

Վերջերս իրավական ակտերի հրապարակման միասնական կայքում հայտնվեց թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական պահուստների օտարման միջոցառումների ծրագրին հավանություն տալու որոշման նախագիծ: Ծրագիրը նախատեսված է 2022-2024 թվականների համար։ Ըստ նախագծի, Պետպահուստը աճուրդի միջոցով մտադիր է վաճառել մեկուկես միլիարդ դրամի (ավելի քան 3 միլիոն դոլար) ոսկի, ադամանդներ, արծաթե ու ոսկե իրեր և պետությանը պատկանող այլ արժեքներ: Ի դեպ, նշենք, որ խոսքը հիմնականում ոսկե իրերի մասին է։ Ընդհանուր առմամբ՝ 18255 միավոր, 76 կգ 643 գրամ քաշով և 918, 8 միլիոն դրամ արժողությամբ:

Իհարկե, այս պետական սեփականության վաճառքը կազմակերպելու ցանկությունը կառավարությունը պատճառաբանում է բնավ ոչ գանձարանում միջոցների պակասով։ Բերվում է մեկ այլ՝ իբր համոզիչ փաստարկ։ Պարզվում է, 1996-ից ի վեր նշված թանկարժեք իրերը չեն վաճառվել, դրանք 20 տարի շարունակ փոշոտվում են պահոցներում՝ կորցնելով ապրանքային տեսքը և, ամենակարևորը, արժեքը։ Այստեղ կրկին շեշտենք, որ վաճառքի են հանվում հիմնականում ոսկե իրեր։ Պետք է սաստիկ լարել երևակայությունը, պատկերացնելու համար, թե ինչպես է ոսկին տարիների հետ խունանում ու արժեզրկվում։ Հայկական կառավարությունում օժտված են ծայրահեղ վառ երևակայությամբ։ Այնպես որ ուզում են այնուամենայնիվ վաճառել։

Ախր վաճառեք պահուստների գոնե մի փոքր մասը, պահպանեք ինչ-որ բան սև օրվա համար։ Բայց ո՜չ։ Պետպահուստում ընդհանուր առմամբ կան 2 մլրդ 150 մլն դրամի արժեքավոր ու թանկարժեք իրեր։ Եվ ահա որոշել են այդ բարիքից վաճառել մեկուկես միլիարդ դրամի արժեքներ։ Նույն ոսկե իրերն ընդամենը 80 կգ են, որից 76 կգ-ը պատրաստվում են վաճառել։

Դեռեվս 2014-ին ՀՀ ֆինանսների նախարարությունն արդեն հանդես է եկել նման նախաձեռնությամբ։ Այն ժամանակ երկիրը պետք է հաղթահարեր համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքները։ Սակայն այն կառավարության խելքը և, ամենակարևորը՝ խիղճն այնուամենայնիվ բավականացրեց պետական ոսկին ու ադամանդները աճուրդի չհանելու համար։ Սկզբունքորեն երկրի ներկայիս վիճակը շատ ավելի վատ է, շատ ավելի ֆորս-մաժորային, քան այն ժամանակ։ Պատերազմի հետևանքներ, համավարակ։ Միգուցե կարելի է համարել, որ եկել է այն սև օրը, երբ պետք է պետության «զարդատուփից» հանել շքեղ իրերը, վաճառել դրանք և ստացված գումարով լուծել սոցիալական խնդիրները: Բայց

Հանրապետության հրապարակում անցկացված շքեղ շոուն արժեցել է գրեթե նույնքան, որքան գումար է նախատեսում ստանալ կառավարությունը 3 տարում՝ վաճառելով թանկարժեք իրերի պետական պահուստը։ Հրապարակում, անշուշտ, պերճանք էր տիրում։ Իսկ գանձարանում այնպիսի թշվառություն է, որ ստիպված են վաճառել գրեթե վերջին հոգեպահուստը։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • А КАК ЖЕ ПРИОРИТЕТЫ?
    2025-05-24 11:43

    Согласно данным статистического комитета РА, в первом квартале текущего года ВВП Армении вырос на 5,2% по сравнению с тем же периодом прошлого года. Показатель в принципе нормальный, если учесть некоторые ранее представленные прогнозы. Например, Центральный банк РА прогнозирует по итогам года рост ВВП в диапазоне от 4,8% до 7%. Всемирный банк прогнозирует 5-процентный рост ВВП по итогам года. МВФ ожидает рост ВВП в 4,9%. Таким образом, можно сказать, что пока данный макроэкономический показатель остается в ожидаемом коридоре.

  • КОНВЕРТАЦИЯ ФИАСКО
    2025-05-22 09:50

    Почти половина срока, выделенного гражданам Армении на то, чтобы представить декларации о собственных доходах, прошла. Напомним, до 1 ноября граждане должны поделиться с государством информацией о своих доходах за прошлый год. Так вот, глядя на то, какой "популярностью" пользуется эта идея в народе, любое другое правительство, по крайней мере адекватное, констатировало бы фиаско инициативы и приостановило бы ее. Уже сейчас можно с полной уверенностью сказать, что провал данной программы неизбежен, о чем, кстати, свидетельствуют официальные данные.

  • СЕКРЕТ РОСТА
    2025-05-20 09:34

    Объем продукции, произведенной в первом квартале 2025 года в Армении в сферах сельского хозяйства, лесного хозяйства и рыбоводства, в текущих ценах составил 121 498.1 млн драмов, увеличившись по сравнению с аналогичным периодом 2024 года на 10%. Об этом сообщает Национальный статистический комитет республики, передает АРКА. Так, объем производства в сфере сельского хозяйства за отчетный период вырос на 10,5% и составил 97 469.9 млн драмов. При этом объем производства в сфере животноводства составил 74 631.0 млн драмов, увеличившись на 2,5% по сравнению с январем-мартом прошлого года, а в сфере растениеводства – 22 838.9 млн драмов при росте на 53,5%.

  • ДЛЯ ЧЕГО НУЖНЫ ПОСРЕДНИКИ?
    2025-05-17 10:15

    Министерство экономики Армении предлагает создать Фонд "Оператор текстильной отрасли", на который будут возложены функции оператора отрасли. Соответствующая инициатива размещена на едином портале правовых актов, передает АрмИнфо. Как говорится о пояснении к документу, текстильная промышленность является одним из приоритетных и ключевых секторов экономики, определенных правительством РА, который обеспечивает тысячи рабочих мест, особенно для женщин. Многие заводы и мастерские работают за пределами Еревана, в регионах, где это имеет большое значение в условиях высокого уровня безработицы. Текстильная продукция из Армении экспортируется в основном в Российскую Федерацию, страны ЕС и США. Расширение объемов экспорта способствует притоку иностранной валюты и улучшению платежного баланса Армении. Развитие текстильной отрасли также стимулирует местное производство сырья (например, хлопка, шерстяных изделий) и смежные отрасли: транспортировку, упаковку и маркетинг.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ