Последние новости

ՄՈՏԵՆՈՒՄ Է ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԻ ԵՐԿՐՈՐԴ ԱԼԻՔԸ

Պատճենվող մեղադրանքներ

Հանրահայտ փաստ է, որ 8-րդ գումարման խորհրդարանը բոլոր նախորդներից տարբերվում է ընդդիմության պատգամավորների դեմ հարուցված աննախադեպ քանակի քրեական գործերով։ Աննախադեպ է նաև տեղական իշխանության այն ներկայացուցիչների թիվը, որոնց մեղադրանքներ են ներկայացվել նախքան ՏԻՄ ընտրությունները։ Ցուցանշական է, որ մեղադրանքներն անդրադարձել են միայն այն համայնքապետերի վրա, որոնք հրաժարական չեն տվել, որպեսզի տեղ ազատեն Նիկոլ Փաշինյանի դրածոների և պաշտոնակատարի կարգավիճակով մարզպետների համար։ Մեղադրանքներ են առաջադրվել նաև խորհրդարանում ու տեղական իշխանության մարմիններում ընդդիմության ներկայացուցիչների հարազատներին և ընտանիքի անդամներին։

Տվյալ դեպքում խոսքը կվերաբերի պատգամավորի հայրիկին. ի՜նչ արած, չէ՞ որ պատգամավորն ընդամենը 26 տարեկան է։ Ալեն Սիմոնյանը վայելում է իր անպատժելիությունը՝ «Պատիվ ունեմ» խմբակցության երիտասարդ պատգամավոր Աննա Մկրտչյանի ֆիզիկական անվտանգության դեմ խորհրդարանի պահակազորի ոտնձգության դրվագից հետո: Խոսնակը անվտանգության աշխատակիցներին լիագումար նիստերի դահլիճ էր կանչել Մկրտչյանի այն արտահայտությունից հետո, որ «այդ անձնավորությունը (Փաշինյանը) իր հետ դահլիճ է բերել ախռաննիկներ, որոնք երբևէ Ազգային ժողով չեն մտել»։ Այդ արտահայտության մեջ հակաօրինական ոչինչ չկար, պատգամավորի շուրթերից հնչած «կապիտուլյանտ» բառը նույնպես չէր կարող որակվել որպես անպարկեշտ, ուստի Մկրտչյանին դահլիճից հեռացնելու նպատակով պահակազոր կանչելն ու ֆիզիկական բռնություն գործադրելը հակաօրինական ու անիրավաչափ էին, սակայն խոսնակն իր գործողությունների համար ոչ մի պատիժ չկրեց։

Խորհրդարանի դահլիճում տեղի ունեցած միջադեպից անմիջապես հետո Աննայի հորը՝ Քասախ համայնքի ղեկավար Արա Մկրտչյանին մեղադրանք ներկայացվեց։ Նիկոլին ծառայող ֆեյքերը սկսեցին լուրեր տարածել այն մասին, թե իբր համայնքապետը փախել է և արդեն գտնվում է Հայաստանի սահմաններից դուրս՝ թաքնվելով արդարադատությունից։ Ավելի ուշ պարզվեց, որ Մկրտչյանը ոչ մի տեղ էլ չի փախել, այլ շարունակում է պարտաճանաչ կատարել համայնքի ղեկավարի լիազորությունները:

Նրան ներկայացված շինծու մեղադրանքները պատճենի պես կրկնօրինակում են Սյունիքի նախկին և ներկա շնորհազրկված համայնքապետերի դեմ սարքված գործերը. Առուշ Առուշանյանի (Գորիսի նախկին քաղաքապետ), Մխիթար Զաքարյանի (Մեղրիի նախկին քաղաքապետ), Արթուր Սարգսյանի (Սիսիանի նախկին քաղաքապետ), Մանվել Փարամազյանի (Քաջարանի քաղաքապետ), Սուրեն Օհանջանյանի (Քարահունջի գյուղապետ)։ Արա Մկրտչյանին մեղադրում են պաշտոնեական դիրքը չարաշահելու մեջ, իբր՝ նա խոչընդոտել է հունիսի 20-ի արտահերթ ընտրություններում քաղաքացիների ազատ կամարտահայտությանը: Մեղադրել են նաև նրանում, թե քարոզել է ՀՀԿ անդամ դստեր օգտին։ Համայնքապետին հասցեագրված մեղադրանքները հիշեցնում են «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի նախկին տնօրեն, պրոֆեսոր Արմեն Չարչյանի դեմ սարքած գործը, միայն թե Մկրտչյանի դեպքում խոսքը «Նևրոզների կլինիկա» ՓԲԸ-ի մասին է:

Համայնքապետերի դեմ որսը քաղաքական շոուի մասն է

Ի տարբերություն պրոֆեսորի, Քասախ համայնքի ղեկավարին չեն կալանավորել, այլ լոկ ստորագրություն են վերցրել չհեռանալու մասին՝ արդարացիորեն համարելով, որ համայնքապետը չի կարող ազդեցություն ունենալ իրեն ոչ ենթակա կլինիկայի բժիշկների վրա։ Մկրտչյանը լրագրողներին արդեն պատմել է, որ ընտրություններից առաջ այդ կլինիկայում խոսել է միայն այն մասին, որ համայնքի խորհրդի անդամները սաբոտաժի են ենթարկել աշխատանքը, ինչի արդյունքում համայնքը զրկվել է պետության դրամական օժանդակությունից և չի կարողացել ավարտին հասցնել շինարարական աշխատանքներն ու վճարել բանվորներին:

Ավագանու անդամները սկսել են խոչընդոտել համայնքի ղեկավարի աշխատանքին դեռևս 2018 թվականին: Իշխանափոխությունից անմիջապես հետո նրանք անցել են Փաշինյանի կողմն ու սկսել վրեժ լուծել նրանցից, ովքեր չեն հետևել իրենց օրինակին: Բացառված չէ, որ բարձրագույն ատյանների պատվերով այդ պարոնայք զրպարտել են Մկրտչյանին և ցուցմունքներ տվել, թե իբր՝ նա չարաշահել է պաշտոնեական լիազորություններն ու ճնշում գործադրել ընտրողների վրա։ Ծառայողական դիրքի «չարաշահումների» շարքում նշված է նաև համայնքապետի բանավոր թույլտվությունը վիտրաժ (70 սմ) կառուցելու վերաբերյալ։

Մեկ անգամ ևս հիշեցնեմ, որ Արա Մկրտչյանին մեղադրանք է ներկայացվել Աննա Մկրտչյանի հետ ԱԺ դահլիճում տեղի ունեցած միջադեպից անմիջապես հետո։ Գործը փոխանցվել է Կոտայքի մարզի դատարան՝ դատավոր Հովհաննես Ավագյանի նախագահությամբ: Մեղադրանք է առաջադրվել մի քանի հոդվածներով։ Մկրտչյանին մեղադրում են այն բանում, թե նա համայնքի բնակիչներին քարոզել է չքվեարկել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին, այլ իրենց ձայնը տալ «Պատիվ ունեմ» դաշինքին, որոշակի ծառայություններ է խոստացել որպես «լավություն», ինչպես նաև կաշառել ընտրողներին ու ոտնձգություն կատարել նրանց կամքի և քաղաքական ընտրության նկատմամբ:

Արտահերթ ընտրություններից հետո տիպային մեղադրանքների հոսքը չի դադարում։ Թեպետ, վերապահում անեմ, 2017-ի ընտրությունների ժամանակ տրված ընտրակաշառքների վերաբերյալ մեղադրանքը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին ներկայացվել է նախքան 44-օրյա պատերազմի սկսվելը, այսինքն Փաշինյանի խնդրանքին կուսակցության առաջնորդի արձագանքելուց և արտահերթ ընտրությունների անցկացմանը համաձայնելուց դեռ շատ առաջ…

Համայնքապետերի որսը քաղաքական շոուի մասն է։ Կապիտուլյանտին թվում է, թե զանգվածները հավանություն են տալիս ընտրախախտումների և պաշտոնեական դիրքի չարաշահման հետ կապված մեղադրանքներին: Եվս մեկ անգամ կրկնեմ նախորդ հրապարակումներում հնչած կանխատեսումն այն մասին, որ համայնքապետերի ձերբակալություններն ու կալանավորումները մտացածին մեղադրանքներով քաղաքական բռնաճնշումների լոկ առաջին ալիքն են։ Մինչ օրս մեր լսարանին տեղեկացրել ենք միանգամից մի քանի մարզերի տեղական մակարդակի ղեկավարներին ներկայացված տիպային մեղադրանքների մասին, ընդ որում այդօրինակ մեղադրանքների քանակով առաջատար են Արարատի ու Արմավիրի մարզերը, իսկ նախկին ու ներկա համայնքների կալանավորված ղեկավարների քանակով առաջատարը Սյունիքն է:

Քաղաքական բռնաճնշումների երկրորդ ալիքն արդեն մոտեենում է։ Այն կապված է լինելու «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի կիրառման հետ։ Դե, հո չի՞ կարելի շարունակ գործեր կարել միայն ընտրախախտումների մեղադրանքով։

Основная тема:
Теги:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • АГАЗАРЯН, АСЛАНЯН И МАРУКЯН ДЕЛАЮТ ОДНО ДЕЛО
    2025-06-19 10:45

    На прямой вопрос "Вы и Акоп Асланян подпишитесь под инициативой импичмента Пашиняну?" бывший член фракции ГД Овик Агазарян дал такой же прямой ответ "нет". Такова истинная цена его предыдущему заявлению о том, что по итогам следующих выборов Пашинян не должен стать премьер-министром. На самом деле, Агазарян способствует воспроизводству ГД и Пашиняна словом и делом. Состоявшееся на днях выступление в студии Общественного телеканала подтвердило, что исключенный с позором из ГД Агазарян занимается дискредитацией оппозиции по заданию властей. В противном случае ему грозит арест.

  • ПОЧЕМУ ПАШИНЯН СМЕНИЛ ГНЕВ НА МИЛОСТЬ?
    2025-06-16 09:32

    Самым громким скандалом прошлого лета, как известно, стало посещение Пашиняном территориального подразделения ГД в Капане. Главарь правящей верхушки выслушал претензии рядовых партийцев относительно поведения местных руководителей ГД и устроил скандальную разборку. Сведения о ней за считанные часы достигли столицы. Гнев Пашиняна был направлен против руководителя ячейки Нарека Давтяна. Пашинян настоял на том, чтобы Давтян покинул руководящую партийную должность, он хотел, чтобы Давтяна исключили из партии, однако за него вступился марзпет Сюника Роберт Гукасян.

  • 10 "ПАШИНЯТ" ИЗ ТОТАЛИТАРНЫХ СЕКТ И ЛГБТ-СООБЩЕСТВА…
    2025-06-16 09:07

    На днях во дворе во дворе церкви "Сурб Григор Лусаворич" в Ереване уже появились первые провокаторы. Судя по всему, Пашинян отдал негласный приказ провоцировать стычки со священниками, но обо всем по порядку. Один из верных соратников Пашиняна Бабкен Тунян как-то объявил с трибуны парламента, что его сосед Погос не вправе решать вопрос наличия или сворачивания АЭС. Спешу сообщить, что мой сосед Погос уже написал письмо Пашиняну, предложив свою кандидатуру в состав группы, которая призвана координировать действия по отлучению от сана Католикоса Всех Армян и организации новых выборов. На днях Пашинян объявил: "Армянская Апостольская Святая Церковь будет возвращена Иисусу Христу и армянскому народу!". Процесс пошел. Церковь народу будут возвращать члены тоталитарных сект и ЛГБТ-сообщества!

  • МАРЗПЕТ АРМАВИРА ПОДТВЕРДИЛ…
    2025-06-13 10:13

    Как уже сообщалось, власть прибегла к укрупнению общины Вагаршапат с видом на досрочные выборы совета, которые состоятся 16 ноября. Прогнозы о том, что укрупнение Вагаршапата за счет общины Хой носит сугубо политический характер, косвенно подтвердил на днях сам марзпет Армавира Аргишти Мехакян.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ

  • «ՈՂՋ ԱՇԽԱՐՀԻ ՀԱՅԵՐԸ ԴԱՐՁԵԼ ԵՆ ԽԵԼԱԳԱՐԻ ԲՌՆԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏԱՆԴԸ»
    2022-05-02 19:27

    Սերժ Սարգսյանի հրաժարականը վերջի՞նն էր Երևանը վերածվել է ոստիկանական մեծ բաժանմունքի. յուրաքանչյուր 100 մետրը մեկ անցորդները բախվում են ոստիկանների և քաղաքացիներին բաժանմունքներ տեղափոխելու համար նախատեսված միկրոավտոբուսների կուտակումների։ Այդ ավտոբուսներում մարդկանց ենթարկում են ծեծի ու նվաստացումների։ 2011թ.-ին Հայաստանի խորհրդարանն ընդունել է աշխարհի ամենաառաջադեմ (եվրոպացի փորձագետների գնահատմամբ) օրենքներից մեկը՝ հավաքների, հանրահավաքների և երթերի քաղաքացիների իրավունքի մասին: Օրենքում ամրագրված է նույնիսկ չարտոնված ակցիաներին ոստիկանության միջամտության արգելքը, եթե դրանք խաղաղ բնույթ են կրում։

  • ԿՅԱՆՔԻ ՏԵՐԵՐԸ, ԿԱՄ՝ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԱՅԻՆ ՄՈՆՈԼԻՏ. ՓԱՇԻՆՅԱՆԸ ՍԿՍԵԼ Է ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎԵԼ 2023-Ի ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
    2022-03-31 17:36

    Փաշինյանը ձևավորում է իր սեփական օլիգարխիան՝ մայրաքաղաքի ընտրությունների հեռանկարով Հայտնի է, որ խոշոր գործարարներ Սամվել Ալեքսանյանը, Խաչատուր Սուքիասյանը և Գագիկ Ծառուկյանը վերահսկում են Երևանի վարչական խոշոր միավորները։

  • ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՕԺԱՆԴԱԿՈՒՄ Է ԲՌՆԱԶԱՎԹՎԱԾ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԳԱՂԹԻՆ
    2022-03-16 18:14

    Ինչո՞ւ Տավուշի մարզպետը չի արձագանքում տեղի բնակիչների բողոքներին Եթե նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանը չահազանգեր, մայրաքաղաքի հասարակայնությունը դժվար թե իմանար, որ Սյունիքում կառուցվող նոր հիմնական ճանապարհի հատվածները, որը կոչված է դառնալու Կապան–Ճակատեն ճանապարհի այլընտրանքը, նույնպես լինելու են ադրբեջանցիների վերահսկողության տակ:

  • ՓԱՇԻՆՅԱՆՆ ՈՒԶՈՒՄ Է «ՓԱԿԵԼ» ԵՐԿՈՒՍԻՆ
    2022-02-22 21:00

    Պախարակում՝ առանց փաստարկների և ապացույցների Անդրանիկ Քոչարյանը, ոչ դես, ոչ դեն, հայտարարեց, որ քննիչ հանձնաժողովը 44-օրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրությունը սկսելու է բանակցային ժառանգությունից, որպեսզի բացահայտի այն պատճառները, որոնք հնարավոր են դարձրել թուրք-ադրբեջանական ագրեսիան Արցախի Հանրապետության դեմ: Նրա խոսքերով, հանձնաժողովի աշխատանքը բոյկոտելու որոշումը ընդդիմադիր պատգամավորներին թելադրված է «երկու հոգու» կողմից։ 4 տարի անց վարչախումբն առաջվա պես շարժվում է Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին համակարգված կերպով վարկաբեկելու ուղեգծով։