ՊԵՏԱԿԱՆ ՇԱՀԵՐԻ ՄԵՐՕՐՅԱ ՆՇԱՁՈՂԸ
Food Republic ռեստորանների սեփականատեր Արսեն Հովհաննիսյանը և «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը» (ANIF) ծանուցել են Երևանում աշխարհահռչակ Hard Rock Cafe ապրանքանիշի բացման նախագծի մեկնարկի մասին, հաղորդում է ԱՌԿԱ-ն:
Ինչպես հացորդել են ANIF-ի մամլո ծառայությունից, օրերս Food Republic-ի հիմնադիր տնօրեն Արսեն Հովհաննիսյանը ֆրանչայզինգի պայմանագիր է ստորագրել Hard Rock International-ի հետ:
ANIF-ը մասնակցում է ծրագրին COVID-19-ի տնտեսական հետևանքների մեղմացման համար ստեղծված հակաճգնաժամային հիմնադրամի գործունեության շրջանակներում: ANIF-ը համաֆինանսավորում է նախագիծը՝ 48% մասնակցությամբ։
ԲԱՅՑ ԱՆՀՆԱՐ Է ԼՌԵԼ. բացարձակապես ոչինչ չունեմ Երևանում Hard Rock Cafe-ի բացման դեմ: Եթե ցանցը գործում է աշխարհի 50 երկրներում, եթե դա (սրճարանների ցանցը) ներառում է 300-ից ավելի օբյեկտ հարյուրավոր քաղաքներում, ապա ինչո՞ւ Հայաստանի մայրաքաղաքն էլ չհամալրի հասարակական սննդի աշխարհահռչակ ապրանքանիշի հաստատությունների տեղակայման վայրերի ցանկը: Այդ տեսանկյունից ինչո՞վ ենք պակաս Թբիլիսիից, Բաքվից, Ալմաթիից, Կրակովից կամ Բուդապեշտից։ Այլ հարց է, որ դժվար թե թվարկված քաղաքներում և աշխարհի տասնյակ երկրների հարյուրավոր այլ բնակավայրերում Hard Rock Cafe-ի առկայությունը բարձրացված լինի պետական շահերի մակարդակի։ Իսկ մեզ մոտ, ըստ էության, այդպես է։
Սկզբունքորեն, խոսքը ամենասովորական բիզնես-նախագծի մասին է, որը հիմնված է ֆրանչայզինգի՝ հանրահայտ ապրանքանիշի օգտագործման իրավունքի վարձակալության վրա։ Կոմերցիոն տեսանկյունից դա բավական տարածված պրակտիկա է, և բազմաթիվ գործարարներ կարող են պարծենալ նման նախագծերի իրականացման գործում իրենց հաջողություններով։ Սակայն «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի» մասնակցությունն այս գործարքին, ընդ որում՝ այդչափ տպավորիչ չափով (48%), մեղմ ասած, տարօրինակ է թվում։ Ի վերջո, այդ ինչպե՞ս է Hard Rock Cafe-ն առնչվում Հայաստանի պետական հետաքրքրությունների հետ։
«Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի» պաշտոնական կայքում նշվում է. «Հայաստանի Պետական Հետաքրքրությունների Ֆոնդ» ՓԲԸ-ն (այսուհետ՝ ԱՆԻՖ) ՀՀ կառավարության ներքո գործող ընկերություն է, որի գործունեությունը միտված է խոշորագույն ներդրողների և գործընկերների հետ համատեղ լայնածավալ նախագծերի իրականացմանը: ԱՆԻՖ-ի նպատակն է լինել ակտիվ ներդրող և գործընկեր՝ խթանելով ներդրումները Հայաստանի տնտեսության կարևորագույն ոլորտներում»։ Համաձայնեք, Երևանում Hard Rock Cafe-ի բացումը մեծագույն ցանկության դեպքում անգամ դժվար թե հնարավոր է դասել լայնածավալ կամ ենթակառուցվածքային նախագծերի շարքին…
Հայաստանի գործող կառավարության օրոք մի տեսակ անհեթեթ կլինի փոքրիշատե հստակ գերակայություններ ակնկալել երկրի պետական շահերի ոլորտում։ Միամտություն կլինի կարծել, թե գործադիր իշխանության մեջ կա այն գիտակցումը, որ այսօր երկրի համար կարևորագույնը անվտանգության խնդիրն է, իսկ ներդրումային քաղաքականության ամենագլխավոր ուղղությունը պետք է համարվի ռազմարդյունաբերական համալիրը։ Սա պետական մտածողության ծայրահեղ բարձր նշաձող է այսօր որոշումներ կայացնողների համար։ Բայց, դատելով ամենից, նրանք չեն ձգում նույնիսկ ամենաստորին նշաձողի մակարդակին։
Մերկախոս չլինենք։ Բերենք ընդամենը մեկ օրինակ։ Մի քանի տարի առաջ Հայաստանի կառավարությունը նվեր ստացավ Ծաղկաձորի «Գոլդեն Փելիս» շքեղ հյուրանոցը։ Մի քանի անգամ փորձեց վաճառել, բայց գնորդներ չգտնվեցին։ Հետո օբյեկտը վերածեցին մեկուսարանի՝ կորոնավիրուսով վարակվածների համար։ Լինելով պետական սեփականություն՝ օբյեկտը տարեցտարի խարխլվում է։ Իսկ հիմա մի պարզ հարց. ի՞նչն է ավելի կարևոր Հայաստանի պետական շահերի տեսանկյունից. ներդրումները Ծաղկաձորի երբեմնի ծաղկուն «Գոլդեն Փելիսի» վերակենդանացման գործո՞ւմ, որն այսօր պատկանում է հայկական պետությանը, թե՞ ներդրումները Երևանում Hard Rock Cafe-ի ֆրանչայզինգային գործարքում:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-24 11:43
Согласно данным статистического комитета РА, в первом квартале текущего года ВВП Армении вырос на 5,2% по сравнению с тем же периодом прошлого года. Показатель в принципе нормальный, если учесть некоторые ранее представленные прогнозы. Например, Центральный банк РА прогнозирует по итогам года рост ВВП в диапазоне от 4,8% до 7%. Всемирный банк прогнозирует 5-процентный рост ВВП по итогам года. МВФ ожидает рост ВВП в 4,9%. Таким образом, можно сказать, что пока данный макроэкономический показатель остается в ожидаемом коридоре.
-
2025-05-22 09:50
Почти половина срока, выделенного гражданам Армении на то, чтобы представить декларации о собственных доходах, прошла. Напомним, до 1 ноября граждане должны поделиться с государством информацией о своих доходах за прошлый год. Так вот, глядя на то, какой "популярностью" пользуется эта идея в народе, любое другое правительство, по крайней мере адекватное, констатировало бы фиаско инициативы и приостановило бы ее. Уже сейчас можно с полной уверенностью сказать, что провал данной программы неизбежен, о чем, кстати, свидетельствуют официальные данные.
-
2025-05-20 09:34
Объем продукции, произведенной в первом квартале 2025 года в Армении в сферах сельского хозяйства, лесного хозяйства и рыбоводства, в текущих ценах составил 121 498.1 млн драмов, увеличившись по сравнению с аналогичным периодом 2024 года на 10%. Об этом сообщает Национальный статистический комитет республики, передает АРКА. Так, объем производства в сфере сельского хозяйства за отчетный период вырос на 10,5% и составил 97 469.9 млн драмов. При этом объем производства в сфере животноводства составил 74 631.0 млн драмов, увеличившись на 2,5% по сравнению с январем-мартом прошлого года, а в сфере растениеводства – 22 838.9 млн драмов при росте на 53,5%.
-
2025-05-17 10:15
Министерство экономики Армении предлагает создать Фонд "Оператор текстильной отрасли", на который будут возложены функции оператора отрасли. Соответствующая инициатива размещена на едином портале правовых актов, передает АрмИнфо. Как говорится о пояснении к документу, текстильная промышленность является одним из приоритетных и ключевых секторов экономики, определенных правительством РА, который обеспечивает тысячи рабочих мест, особенно для женщин. Многие заводы и мастерские работают за пределами Еревана, в регионах, где это имеет большое значение в условиях высокого уровня безработицы. Текстильная продукция из Армении экспортируется в основном в Российскую Федерацию, страны ЕС и США. Расширение объемов экспорта способствует притоку иностранной валюты и улучшению платежного баланса Армении. Развитие текстильной отрасли также стимулирует местное производство сырья (например, хлопка, шерстяных изделий) и смежные отрасли: транспортировку, упаковку и маркетинг.