Последние новости

«ՀԱՅԱՍՏԱՆ» ԽՄԲԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ԼԻԼԻԹ ԳԱԼՍՏՅԱՆ. «ԱՆԼՈՒՐՋ ԵՄ ՀԱՄԱՐՈՒՄ ՆՇԵԼ ՀԱՄԱԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՊԱՅՔԱՐԻ ՍՏՈՒՅԳ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ»

«Եվրոպան չարձագանքեց...»

-Ինչո՞ւ ընդդիմադիր խմբակցությունները որոշեցին չառաջադրել իրենց թեկնածուին Հայաստանի 5-րդ նախագահի պաշտոնում, չէ՞ որ ի սկզբանե խոսքը վերաբերում էր քաղաքական հարուստ անցյալ ունեցող հավասարազոր թեկնածությանը, հետաքրքրություն էր բորբոքվում և նույնիսկ կոնկրետ անուններ էին նշվում:

-Դա «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների համատեղ որոշումն է: Մենք հիմք ընդունեցինք այն, որ մաքառող բոլշևիզմի պայմաններում ցանկացած, նույնիսկ ամենաարժանավոր թեկնածությունը սվիններով կընդունվի մեծամասնության կողմից։ Արդյունքում իրավիճակը կդիտվեր այնպես, թե խորհրդարանական ընդդիմությունն իր մասնակցությամբ ապահովեց ընտրությունների լեգիտիմությունը։ Չեմ անդրադառնա իշխանության թեկնածուի անձնական հատկանիշներին. սեփական կենսագրության փաստը թաքցնելը՝ կապված Տեր-Պետրոսյանի խորհրդականի պաշտոնում աշխատանքի հետ, ինքնին խոսուն է։ Քաղաքական մեծամասնության ընտրությունը ևս մեկ վկայությունն է հասարակական-քաղաքական այն մթնոլորտի, որը պահանջված է դարձրել նման գործիչներին…

-ԵԽԽՎ լիագումար նիստի 350 մասնակիցներից Հայաստանին վերաբերող բանաձևի օգտին քվեարկել է ընդամենը 50 մարդ: Դա մեր երկրի նկատմամբ հետաքրքրության կորստի ցուցանիշն է, թե՞ Եվրոպայի խորհուրդն իսկապես համարում է, թե Փաշինյանի ռեժիմը մեծ քայլ է արել ժողովրդավարության ուղղությամբ։

-Հայաստանում ստեղծված իրավիճակի շուրջ կա միջազգային մի ինչ-որ զիջողականություն. իշխանության կողմից ժողովրդավարության և իրավունքի նորմերի խախտումների վրա ուղղակի աչք են փակում։ Միջազգային ազդեցիկ կառույցներն առաջնորդվում են երկակի չափանիշներով, ուստի չեն արձագանքում հայ ժողովրդի կյանքի իրավունքի խախտմանը, չեն արձագանքում մեր մշակութային ժառանգության նկատմամբ ոտնձգություններին: Ես ակամայից համեմատում եմ, այսպես ասած՝ «Ուկրաինայի տարածք Ռուսաստանի ենթադրյալ ներխուժումից 5 րոպե առաջ» իրավիճակի հետ, որ այսօր տիրում է աշխարհում։ Իսկ չէ՞ որ թուրք-ադրբեջանական ագրեսիան շարունակվում էր ամբողջ 44 օր, չէ՞ որ ինքնիշխան Հայաստանն արդեն 9 ամիս շարունակ բռնազավթված վիճակում է, սակայն քաղաքակիրթ աշխարհը լռում է՝ նայելով հայ ժողովրդի կյանքի իրավունքի ոտնահարմանը։ Եվրոպան ոչ մի կերպ չարձագանքեց ֆոսֆորային ռումբերին և քիմիական զենքի կիրառմանը, քրիստոնեական արժեքների ոչնչացմանը, հայ գերիների նկատմամբ վայրագ վերաբերմունքին։ Այդ լռությունը հանգեցրեց երբեմնի ազդեցիկ եվրոպական ինստիտուտների արժեզրկմանը։

«Քաղաքական մեծամասնությունը խոսում է Ալիևի թեզերով»

-Գուցե եվրոպական ինստիտուտների արձագանքը պայմանավորված է Հայաստանի սուբյեկտայնության կրճատմա՞մբ:

-Այդ կրճատումն ուղղակիորեն կապված է նրա հետ, որ գործադիր իշխանության ղեկավարը հրապարակավ վերարտադրում է Էրդողանի և Ալիևի հռետորաբանությունը՝ հանդես գալով նրանց շահերն առաջ տանողի դերում։ Մեծ հաշվով, ընդդիմությունը չի կարող իր պահանջները ներկայացնել ազդեցիկ եվրոպական ինստիտուտներին, որոնք ի պատասխան կարող են հղում անել քաղաքական մեծամասնությանը, որը խոսում է Ալիևի թեզերով։ ԱՄՆ դեսպանի և այլ դեսպանությունների ղեկավարների հետ հանդիպումներում մեր կուսակցությունը բազմիցս փաստեր է ներկայացրել իշխող ուժի կողմից ժողովրդավարության աղաղակող խախտումների մասին։ Ավաղ, մեզ չեն լսում, և դա ունի իր պատճառները։

Երբ ռեժիմը հրաժարվում է տարածքային ամբողջականությունից, երբ 9 ամիս շարունակ երկրում մնում են զավթիչները, որոնք սպանում են մեր զինվորներին և խախտում խաղաղ բնակչության իրավունքները, երբ մեծամասնության խմբակցության ներկայացուցիչները՝ Հովիկ Աղազարյանի կարգի, հրապարակավ հայտարարում են, թե իրենք իրավունք չունեն ասելու, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, ապա ի՞նչ պահանջներ կարող են ներկայացվել մեզ։ Այդ հրապարակային հռետորաբանությունը մի քանի տարի առաջ համաժողովրդական ընդվզում կառաջացներ, իսկ այսօր սովորական երևույթ է։ Այսօր իշխող վերնախավը վախենում է նշել Հայոց բանակի 30-րդ տարեդարձը. հայոց պետականության ավելի մեծ նվաստացում դժվար է հորինել։ Իշխող վերնախավը ցուցադրում է, որ պետականության կորուստն իր համար ոչ մի նշանակություն չունի

«Մարդիկ վախեցած են։ Ես դա զգում եմ իմ նկատմամբ վերաբերմունքից...»

-«Ժողովուրդ» օրաթերթին տված հարցազրույցում ձեր կուսակից և խմբակցության անդամ Արթուր Խաչատրյանն օրերս հայտարարեց, որ խորհրդարանական ընդդիմությունն աշխատանք է տանում զանգվածների մեջ, նախապատրաստելով մարդկանց առաջիկա փողոցային պայքարին: Ի՞նչ կասեք այդ առնչությամբ։

-Մենք հաճախ ենք լինում մարզերում, հանդիպումներ անցկացնում բնակչության հետ։ Կուսակցությունը նշում է իր 131-ամյակը, մենք ժողովրդին ասելու բան ունենք։ Այն բարոյահոգեբանական մթնոլորտը, որ իշխանությունը պարտադրել է հայ հասարակությանը, չի կարող երկար ձգվել։ Չի կարող հասարակությունը երկար ժամանակ ծայրահեղ նվաստացած վիճակում լինել՝ բռնաճնշումների աննախադեպ լծի տակ։ Մարդիկ վախեցած են։ Ես դա զգում եմ իմ նկատմամբ վերաբերմունքից. ծանոթներիցս ոմանք արագ բարևում են ու շտապում անցնել իմ կողքով, որպեսզի ընդդիմադիր պատգամավորի հետ իրենց շփումը ոչ ոք չարձանագրի։ Կուսակցությունը լսումներ էր կազմակերպել միջնակարգ կրթության մասին օրենքի նախագծի առնչությամբ։ Բազմաթիվ դպրոցների տնօրեններ և ուսուցիչներ ներկա չէին, նրանք ներողություն էին խնդրել՝ պարզաբանելով, որ ընդդիմադիր կուսակցության գրասենյակ այցելելը կարող է հանգեցնել աշխատանքից հեռացման։ Սա է մեր օրերի ճշմարտությունը, և մենք իրավունք չունենք այս վիճակում թողնել ժողովրդին։ Անկախ ամենից, ես վստահ եմ, որ սա դեռ դատավճիռ չէ։

-Իսկ ի՞նչ կարող եք ասել Դիմադրության շարժման մասին, չէ՞ որ աշնան վերջին նրա շտաբ-բնակարանները (մոտ 40) մասնակիցների ակտիվ հավաքագրում էին անցկացնում:

-Շարժումը շարունակում է իր աշխատանքը, գործում են տարածքային ստորաբաժանումներ: Ես այլ ելք չեմ տեսնում ստեղծված իրավիճակից, բացի մարդկանց հետ տարվող ամենօրյա աշխատանքից։ Հավատացեք, այսօր դա շատ բարդ է։ Մարդիկ կաթվածահար են բռնաճնշումների վախից։ Մայրաքաղաքում ու մարզերում հաճախ է վիճակվում լսել, որ մեզանում 1937 թվականն է։ Այս պայմաններում շատ դժվար է մոբիլիզացնել ժողովրդին պայքարի, բայց մենք իրավունք չունենք թևաթափ լինել, իրավունք չունենք հաշտվել պետականության կորստի հետ, գիտակցելով, որ հայ հասարակության մեջ կա դիմադրության ռեսուրս։ Կա ժողովրդի մի զանգված, որը չի ուզում համակերպվել վարչախմբի պարտադրված իրողությունների հետ։

«Չեմ ուզում բացել փակագծերը»

-Ժամանակն աշխատում է ընդդիմության դեմ, չէ՞ որ եթե գարնան գալուն պես ակնհայտ դառնա, որ զանգվածները պատրաստ չեն պայքարի, ապա դրանում կմեղադրեն ոչ թե զանգվածներին, այլ խորհրդարանական ընդդիմությանը, որն ավելի շատ ռեսուրսներ ունի, քան արտախորհրդարանական ուժերը, այնպես չէ՞:

-Ընդդիմության ձայնը խորհրդարանի ամբիոնից հաճախ չի հասնում զանգվածներին։ Պատճառը փողոցային խուլիգանության մթնոլորտն է, որ ստեղծվել է մեծամասնության մեղքով։ Իշխող ուժի խմբակցությունն անում է ամեն ինչ, որպեսզի արժեզրկի խորհրդարանական ամբիոնը, իսկ դրա հետ մեկտեղ՝ նաև օրենսդիր իշխանության բուն ինստիտուտը, բովանդակզրկի ընդդիմության քաղաքական ելույթները։ ՀՅԴ-ն ունի զանգվածների հետ աշխատելու և երկրից դուրս աշխատանքի ծրագիր։ Չեմ ուզում բացել փակագծերը, բայց մենք ակտիվորեն աշխատում ենք հասարակության այն հատվածի հետ, որը չի ուզում համակերպվել պետականության կորստի հետ, և բնավ արտագաղթի մեջ չի տեսնում միակ ելքը ստեղծված իրավիճակից, թեև արտագաղթի իրական մասշտաբներն իսկապես սարսափազդու բնույթ են ստացել։ Ես չեմ համարում, թե սա արդեն դատավճիռ է. Արցախի պարագայում պահպանվում է ինքնորոշման իրավունքը, և մենք կանենք ամեն ինչ, որպեսզի նպաստենք կարգավիճակի և իրենց Հայրենիքում անվտանգ ապրելու Արցախի քաղաքացիների իրավունքի իրականացմանը։

Անլուրջ եմ համարում նշել համաժողովրդական պայքարի մեկնարկի տույգ ժամկետները։ Վստահ եմ, որ աղետալի անկումը կարելի է և պետք է կասեցնել, թեև ներկայիս իրադրությունը սաստիկ հիշեցնում է անցած դարասկզբին ստեղծված իրավիճակը։ 1918 թվականին մենք կարողացանք քաոսից պետություն ստեղծել, բայց կորցրեցինք այն ներքին պատճառների և արտաքին ազդեցության հետևանքով։ Առաջին Հանրապետության կարճատև պատմությունը լի է ստեղծարար էներգիայով. մարդիկ հասցրեցին համալսարան կառուցել, թատրոն, դպրոցներ։

-Փողոցային ընդդիմության անտագոնիզմը զգացվում է նույնիսկ թերթերի էջերում։ Այդ ուժերը փորձում են տեղափոխել սլաքները խորհրդարանական կուսակցությունների վրա, ինչ-որ մեղադրանքներ են հնչեցնում ձեր դեմ. ինչպե՞ս կմեկնաբանեք այդ գործողությունները։

-Մենք հայտնվել ենք այնպիսի գլոբալ մարտահրավերների առջև, որ ժամանակը չէ շեղվել ինչ-որ մանր խայթոցների վրա: Ընդդիմության դժբախտությունը միասնության և քաղաքական եսակենտրոնության բացակայությունն է։ Այն ուժերը, որոնց նկատի ունեք դուք, արդեն ձեռնարկել են մի քանի ստարտ, ավելի ճիշտ՝ ֆալստարտ, նրանց փողոցային ակցիաների մասնակիցների քանակը շատ հեռու էր բավարար լինելուց։ Փողոցային ռեսուրսը կարող է զուր վատնվել ոչ յուրաժամանակ և անմտածված գործողությունների վրա, իսկ արդյունքում ժողովուրդը խաբված կզգա իրեն…

Основная тема:
Теги:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • ОТ БЕРДЗОРА, СУСА И АГАВНО ДО СЮНИКА И ТАВУША…
      2024-04-24 09:57

      В ходе повторного визита Пашинян успокоил тавушцев, дескать, 4 деревни не будут сданы, а обмен территориями состоится в пользу тавушцев. Обман раскрылся почти сразу: когда на приграничные участки прибыли геодезисты и специалисты по разминированию, стало очевидно, что жители Тавуша могут разделить судьбу жителей Шурнуха, которые лишились своих домов в обход делимитации и каких-либо законных оснований!

    • ГЕНОЦИД – 109. ПРОДОЛЖЕНИЕ В ВИДЕ РЕВИЗИИ ФАКТА
      2024-04-24 09:40

      "Армянский народ надо уничтожить в корне… Сейчас идет война, другого такого случая больше не будет", - дословно было произнесено в ходе секретного заседания высших чинов младотурецкого государства в 1915 г. 109-й годовщине предшествуют попытки правящей верхушки поставить под сомнение факт Геноцида в Западной Армении, специалисты считают, что инициатива исходит от Анкары, а это значит, что Геноцид продолжается в виде ревизии факта и попытки забвения. По мере приближения 109 годовщины становится очевиднее, что режим Пашиняна участвует в гибридной войне против армянского народа на стороне геноцидных государств!

    • "СДЕЛАЙ ШАГ, ОТВЕРГНИ НИКОЛА!"
      2024-04-22 10:57

      "В день отставки Сержа Саргсяна, 23 апреля 2018 г., мы пошли к первому президенту и застали его в очень серьезном и даже мрачном расположении духа. Мы спросили: "Господин президент, весь народ ликует, почему вы в таком настроении?" Он сказал фразу, которая до сих пор не выходит у меня из головы, это был тот самый день, когда еще многие вещи не были ясны, например, станет ли Пашинян премьер-министром или нет? Левон Тер-Петросян сказал: "Послушайте, вы не понимаете, что сегодня я самый несчастный человек в Армении, потому что к власти идет тот, кто погубит Арцах и Армению!", - рассказал в январе 2024 г. зампредседателя АНК Левон Зурабян. Он признался, что тогда, после 23 апреля 2018 г., эти слова показались ему преувеличением, однако с позиции 2024 г. вынужден признать, что прогнозы Тер-Петросяна постепенно воплощаются в жизнь.

    • 20 ЛЕТ И 2 ГОДА…
      2024-04-18 11:18

      Ровно 20 лет назад (12 апреля 2004 г.) на проспекте маршала Баграмяна полиция разогнала акцию оппозиции, которая больше напоминала народные гуляния под музыку. Потом противники Роберта Кочаряна годами говорили о том, что вооруженные дубинками малиновые береты выбежали из помещения паспортного контроля парламента. Спикера Артура Багдасаряна сразу обвинили в пособничестве карательным действиям, полицейских годами уличали в превышении силы по разным эпизодам, все европейские посольства осудили действия властей, а лидер партии "Национальное единение" Арташес Гегамян рассказал в интервью американской радиостанции "Свобода" о том, как полицейской ударил его дубинкой по спине…






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ

    • «ՈՂՋ ԱՇԽԱՐՀԻ ՀԱՅԵՐԸ ԴԱՐՁԵԼ ԵՆ ԽԵԼԱԳԱՐԻ ԲՌՆԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏԱՆԴԸ»
      2022-05-02 19:27

      Սերժ Սարգսյանի հրաժարականը վերջի՞նն էր Երևանը վերածվել է ոստիկանական մեծ բաժանմունքի. յուրաքանչյուր 100 մետրը մեկ անցորդները բախվում են ոստիկանների և քաղաքացիներին բաժանմունքներ տեղափոխելու համար նախատեսված միկրոավտոբուսների կուտակումների։ Այդ ավտոբուսներում մարդկանց ենթարկում են ծեծի ու նվաստացումների։ 2011թ.-ին Հայաստանի խորհրդարանն ընդունել է աշխարհի ամենաառաջադեմ (եվրոպացի փորձագետների գնահատմամբ) օրենքներից մեկը՝ հավաքների, հանրահավաքների և երթերի քաղաքացիների իրավունքի մասին: Օրենքում ամրագրված է նույնիսկ չարտոնված ակցիաներին ոստիկանության միջամտության արգելքը, եթե դրանք խաղաղ բնույթ են կրում։

    • ԿՅԱՆՔԻ ՏԵՐԵՐԸ, ԿԱՄ՝ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԱՅԻՆ ՄՈՆՈԼԻՏ. ՓԱՇԻՆՅԱՆԸ ՍԿՍԵԼ Է ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎԵԼ 2023-Ի ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
      2022-03-31 17:36

      Փաշինյանը ձևավորում է իր սեփական օլիգարխիան՝ մայրաքաղաքի ընտրությունների հեռանկարով Հայտնի է, որ խոշոր գործարարներ Սամվել Ալեքսանյանը, Խաչատուր Սուքիասյանը և Գագիկ Ծառուկյանը վերահսկում են Երևանի վարչական խոշոր միավորները։

    • ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՕԺԱՆԴԱԿՈՒՄ Է ԲՌՆԱԶԱՎԹՎԱԾ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԳԱՂԹԻՆ
      2022-03-16 18:14

      Ինչո՞ւ Տավուշի մարզպետը չի արձագանքում տեղի բնակիչների բողոքներին Եթե նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանը չահազանգեր, մայրաքաղաքի հասարակայնությունը դժվար թե իմանար, որ Սյունիքում կառուցվող նոր հիմնական ճանապարհի հատվածները, որը կոչված է դառնալու Կապան–Ճակատեն ճանապարհի այլընտրանքը, նույնպես լինելու են ադրբեջանցիների վերահսկողության տակ:

    • ՓԱՇԻՆՅԱՆՆ ՈՒԶՈՒՄ Է «ՓԱԿԵԼ» ԵՐԿՈՒՍԻՆ
      2022-02-22 21:00

      Պախարակում՝ առանց փաստարկների և ապացույցների Անդրանիկ Քոչարյանը, ոչ դես, ոչ դեն, հայտարարեց, որ քննիչ հանձնաժողովը 44-օրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրությունը սկսելու է բանակցային ժառանգությունից, որպեսզի բացահայտի այն պատճառները, որոնք հնարավոր են դարձրել թուրք-ադրբեջանական ագրեսիան Արցախի Հանրապետության դեմ: Նրա խոսքերով, հանձնաժողովի աշխատանքը բոյկոտելու որոշումը ընդդիմադիր պատգամավորներին թելադրված է «երկու հոգու» կողմից։ 4 տարի անց վարչախումբն առաջվա պես շարժվում է Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին համակարգված կերպով վարկաբեկելու ուղեգծով։