ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՖՈՐՍԱԺ
Մոսկվան անհիմն է համարում ռուսական խաղաղապահ զորախմբին հասցեագրված առանձին քննադատությունը։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել Է Ռուսաստանի ԱԳՆ տեղեկատվության և լրատվության վարչության փոխտնօրեն Իվան Նեչաևը, հաղորդում է News.am-ը։ Նրա խոսքերով, ինտենսիվ քաղաքական շփումների հետ մեկտեղ՝ ակտիվ աշխատանք է շարունակվում նաև ռուս խաղաղապահների կողմից, որոնք գործադրում են անհրաժեշտ ջանքերը՝ տեղում իրավիճակը կայունացնելու համար. «Ե՛վ Բաքուն, և՛ Երևանը բազմիցս նշել են ռուսական խաղաղապահ զորակազմի կարևոր դերը»:
Նեչաեվը հիշեցրել է, որ օգոստոսի 2-ին եվ 8-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Ադրբեջանցի և հայ գործընկերների հետ շփումներ են ունեցել արտգործնախարար Սերգեյ Լավրովը և պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։ «Վերոնշյալ բոլոր հարցերը, ներառյալ Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը, քննարկումների առարկա են՝ ադրբեջանական և հայկական կողմերին գոհացնող լուծման հանգելու նպատակով։ Հաշվի առնելով խնդրի զգայունությունը՝ ռուսական կողմը չի հրապարակում քննարկվող պայմանավորվածությունների մանրամասները»,- նշել է նա։
ԲԱՅՑ ԱՆՀՆԱՐ Է ԼՌԵԼ. թե ինչ նկատի ունի ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը «առանձին» քննադատության տակ, դժվար է ասել։ Բայց փաստն այն է, որ ռուսական կողմին ուղղված որոշակի հարցերն այնուամենայնիվ լիովին արդարացված են։ Հենց ռուսական կողմին, այլ ոչ թե առանձին խաղաղապահներին, որոնք կատարում են հրամանները «տեղում»։ Եվ այդ հարցերը կապված չեն 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը ստորագրած մյուս երկու կողմերի պահվածքի հետ։ Իրականում կողմերից յուրաքանչյուրը պատասխանատու է փաստաթղթի տակ իր ստորագրության համար։ Եվ եթե դրա (փաստաթղթի) պահանջները չեն կատարվում, ապա այդ դեպքում հարցեր կան բոլորի նկատմամբ. մեկը խախտել է, իսկ մյուսը համարժեք չի արձագանքել պայմանավորվածությունների խախտմանը։ Խախտողի հասցեն հայտնի է։ Դա Բաքուն Է։ Բոլոր խախտումները կուլ տվողի հասցեն նույնպես հայտնի է։ Դա Երևանն է։ Իսկ Մոսկվայից և ռուս խաղաղապահներից սպասելիքը մեկն է. խոչընդոտել այդ խախտումներին տեղում։ Այս տեսանկյունից իրոք կան Մոսկվային ուղղված հարցեր։ Այլ բան է, թե ով բարոյական իրավունք ունի դրանք հնչեցնելու։ Հաստատ ոչ հայկական իշխանությունը։ Եվ Լաչինի միջանցքի հետ կապված պատմությունը դրա լավագույն հաստատումն է։
Բառացիորեն մեկուկես ամիս առաջ Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարը, մեկնաբանելով Ադրբեջանի կողմից այլընտրանքային ճանապարհի կառուցման հարցը, Բերձորի ու Աղավնոյի ճակատագիրը, հայտարարեց. «Արցախի իշխանություններն այս մասով աշխատանքներ են տանում։ Սրա մասին նաև հրապարակային խոսել են: Մենք դեռ ժամանակ ունենք և՛ ճանապարհի մասով, և՛ բնակիչների համար լուծումներ գտնելու, մոտավորապես 1,5 տարի ունենք, Արցախի կառավարության հետ կաշխատենք ու լուծումներ կգտնենք»։ Եվ ահա ոչ թե մեկուկես տարի, այլ մեկուկես ամիս անց պարզվում է, որ նշյալ ժամանակը մենք չունենք։ Մինչև օգոստոսի 25-ը տվյալ բնակավայրերի բնակիչները պետք է լքեն իրենց տները։ Ադրբեջանական կողմը, մեկուկես տարով առաջ անցնելով գրաֆիկից, կառուցել է Արցախը Հայաստանին կապող այլընտրանքային ճանապարհի իր մասը և պատրաստվում է խնդրել ռուս խաղաղապահներին վերատեղակայվել նոր վայրում: Ընդ որում հայկական կողմը, որը համարում է, թե «դեռ ժամանակ ունենք», ճանապարհի իր մասը կառուցել նույնիսկ չի սկսել։ Ըստ էության, դա նշանակում է, որ օգոստոսի 25-ից հետո Հայաստանի տրանսպորտային կապն Արցախի հետ կդադարի գործել։
2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ հստակ նշված է, որ այլընտրանքային ճանապարհի կառուցումը պետք է համաձայնեցվի բոլոր կողմերի հետ երեք տարվա ընթացքում: Ադրբեջանը փաստացի արագացրել է այդ գործընթացը, ինչը չի համապատասխանում հիշյալ հայտարարության տառին ու ոգուն։ Ինչ վերաբերում է համաձայնեցմանը, ապա դժվար թե դա տեղի է ունեցել։ Այդուհանդերձ Երևանն ու Ստեփանակերտը փաստացի սկսել են վերաբնակեցման գործընթացը՝ ըստ էության լեգիտիմացնելով Բաքվի ձեռնարկած հերթական խախտումը։ Եթե օգոստոսի 25-ին ռուս խաղաղապահներն էլ վերատեղակայվեն, ապա փաստացի Մոսկվան նույնպես կուլ կտա պայմանավորվածությունների խախտումն Ադրբեջանի կողմից։
Պաշտոնական Երևանի պարագայում ամեն ինչ, ինչպես ասում են, պարզ է։ Հայաստանի իշխանությունները վաղուց են սպասարկում Բաքվի շահերը։ Այստեղ այնքան էլ հասկանալի չէ Մոսկվայի դիրքորոշումը։ Դժվար թե Արցախի տրանսպորտային բացարձակ մեկուսացումը, որտեղ կանգնած են ռուս խաղաղապահները, բխում է նրա (Մոսկվայի) շահերից։ Իսկ գուցե բխո՞ւմ է։ Ահա ռուսական կողմին ուղղված հարցերից մեկը։
Հաջորդ հարցը. ակնհայտ է, որ հաղորդակցության այդպիսի շրջափակման պայմաններում կսկսվի Արցախի բնակչության արտահոսք, ինչը Բաքվի երազանքների գագաթնակետն է։ Իսկ դա նշանակում է, որ Արցախում ռուս խաղաղապահների ներկայության հնգամյա ժամկետը նույնպես կարող է ավարտվել վաղաժամ, ինչպես Լաչինի միջանցքի պարագայում։ Նման տարբերա՞կն էլ է բխում Մոսկվայի շահերից։
Իհարկե, եթե պիտի մեղադրենք ինչ-որ մեկին ստեղծված իրավիճակի համար, ապա լոկ՝ Երևանին ու Ստեփանակերտին, որոնք առանց չնչին իսկ դիմադրության ընդունում են այն ամենը, ինչ թելադրում է Բաքուն։ Բայց դա ամենևին չի նշանակում, թե հարցեր չունենք Մոսկվայի հանդեպ։ Դրանք ունի հայ հասարակությունը, համենայնդեպս նրա որոշակի մասը, և դրանք կապված են տարածաշրջանում ռուսական շահերի հետ։ Ինչ է, Մոսկվան ձգտում է, որ իրեն ժամկետից շուտ խնդրեն հեռանա՞լ Արցախից։ Իսկ չէ՞ որ դա միանգամայն իրական հեռանկար է։ Ադրբեջանական «ֆորսաժի» լեգիտիմացումը լոկ բորբոքում է Բաքվի էնտուզիազմը…
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-17 09:40
Вот уже больше месяца алкогольная продукция армянских производителей, и в частности коньяк, не может добраться до российских потребителей. Десятки машин с алкогольным грузом застряли на грузинской таможне. Ситуация, разумеется, получила широкий резонанс и даже привлекла внимание правительства Армении. Но единственное, что смогли предпринять армянские чиновники, так это притормозить выезд из Армении фур с алкогольной продукцией.
-
2025-06-16 09:18
Недавно начальник армянского правительства самозабвенно доказывал себе и все остальным, что с наступлением «бархата» жить в стране стало лучше. Даже вычислил, что лучше стало на 50%. Далеко не все граждане разделяют эту точку зрения и, мягко говоря, сильно сомневаются в таком радикальном улучшении своей жизни. И на то есть масса причин. Одна из них заключается в том, что, несмотря на определенный рост зарплат, цены на потребительских рынках растут с бешеной скоростью. И это подтверждается даже официальной статистикой.
-
2025-06-14 10:15
Станция «Ачапняк» Ереванского метрополитена будет построена, самое трудное пройдено, заявил мэр Еревана Тигран Авинян в парламенте, передает АРКА. «Проект строительства новой станции - впервые в новейшей истории Армении, является одним из самых сложных. Два дня назад он прошел комплексную экспертизу, на которую было потрачено семь месяцев», - отметил Авинян в среду на обсуждении отчета о выполнении госбюджета РА за 2024 год. По его словам, такого рода проекта в стране не было более 40 лет. «Для его осуществления потребуется определенное время, однако я без устали уверенно говорю вам, что эта станция будет построена. Нам остается всего лишь грамотно организовать конкурс и выделить соответствующее финансирование, а потом уже провести конкурс на технический надзор», - сказал Авинян.
-
2025-06-12 09:40
Соотношение налогов к ВВП Армении может достичь 25% в 2026 году, заявил министр финансов республики Ваге Ованнисян, передает АРКА. "Мы постараемся, если не достичь, то вплотную приблизиться к целевому показателю. Мы не пытались достичь нашей цели любым способом, что оказало бы негативное воздействие на наших хозсубъектов и не оказывали давления в администрировании, не повышали налоги. У нас были отложенные налоговые обязательства, в том числе в сфере строительства", - сказал он в парламенте на обсуждении отчета о выполнении госбюджета РА за 2024 год.