Последние новости

ՄՏԵՐՄԱՆՈՒՄ ԵՆՔ ՑՆՑՈՒՄՆԵՐԻ ԱՂԲՅՈՒՐԻ ՀԵՏ

Օգոստոսի սկզբին Սոչիում կայացած հանդիպման ժամանակ Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները, ի թիվս ամենի, պայմանավորվեցին ռուբլիով առևտրի մասին: Մասնավորապես, հանդիպման արդյունքներով Էրդողանը հայտարարեց, որ Թուրքիան այսուհետ ռուբլիով կվճարի ռուսական գազի դիմաց։ «Մենք պայմանավորվել ենք ռուբլու շուրջ պարոն Պուտինի հետ։ Գազի դիմաց ռուբլիով վճարումը փող կբերի ինչպես Ռուսաստանին, այնպես էլ Թուրքիային»,- հայտարարեց Թուրքիայի նախագահը։

Ասենք, ակնհայտ է, որ Մոսկվայի եվ Անկարայի միջեվ ռուբլիով առևտուրը կոչված է բերել կողմերին շատ ավելին, քան պարզապես փող։ Մի կողմից՝ դա հերթական ցավոտ հարվածն է դոլարի հեգեմոնիային։ Բավական է ասել, որ, օրինակ, անցած տարի այդ երկրների միջև ապրանքաշրջանառությունը կազմել է շուրջ 35 մլրդ դոլար։ Կանխատեսումներ կան, որ այս տարի այդ ցուցանիշը կհասնի 50 միլիարդի։ Նման ծավալների դեպքում ռուս-թուրքական առևտրի ապադոլարացումը կարող է, իրոք, հերթական անգամ էապես սասանել դոլարի դիրքերը։ Մյուս կողմից՝ կարծիք կա, որ անցումն ազգային արժույթներով առևտրին կարող է եթե ոչ կանխել, ապա գոնե մեղմել թուրքական լիրայի աղետալի անկումը։ Օրինակ, Bloomberg-ի մեկնաբանների կարծիքով, անցնելով ռուսական գազի դիմաց ռուբլիով վճարմանը, Անկարան կարող է կայունացնել լիրայի փոխարժեքը և խուսափել երկրում գների կտրուկ աճից: Հեղինակները համարում են, որ այդ կերպ Պուտինը աջակցություն է ցուցաբերում Էրդողանին գալիք տարվա ընտրությունների նախաշեմին։

Թուրքիայի ներկայիս սոցիալ-տնտեսական վիճակը իսկապես կարելի է համարել կրիտիկական։ Շարունակվում է լիրայի ազատ անկումը, իսկ գներն աճում են ռեկորդային տեմպերով։ Այսպես, ընթացիկ օգոստոսի սկզբին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ սպառողական գները Թուրքիայում աճել են գրեթե 80%-ով։ Ընդ որում արդեն ավելի քան մեկ տարի շարունակ փորձագետներն արձանագրում են գնաճի արագացում։ Այդպիսի, ուղիղն ասենք, ծանրագույն սոցիալ-տնտեսական բեռով ընտրությունների գնալը Էրդողանի համար ակնհայտորեն չափազանց ռիսկային է։ Ծայրաստիճան կարևոր է հիմա թեթևացնել դա (բեռը)։ Եվ այս համատեքստում, իսկապես, Մոսկվան ունի համապատասխան օգնության գործիքներ. սկսած ազգային արժույթներով առևտրի գաղափարից, վերջացրած էներգետիկ նախագծերով, տուրիզմով և այլն։

Թե կփրկի արդյոք Պուտինը Էրդողանին, ցույց կտա ժամանակը։ Թե ինչպես իրեն կպահի Վաշինգտոնը՝ հետևելով ռուս-թուրքական կոոպերացիայի գործընթացին, մասնավորապես՝ դոլարի գերիշխանության սասանման հարցում, նույնպես ցույց կտա ժամանակը։ Ամեն դեպքում դա չի կարող հրճվանք պատճառել ամերիկացիներին, և միանգամայն հավանական է, որ ընտրությունների ժամանակ նրանք տհաճ անակնկալներ պատրաստեն Էրդողանի համար։ Համապատասխանաբար, Թուրքիան այսօր գտնվում է տնտեսական և աշխարհաքաղաքական շատ պայթյունավտանգ վիճակում։ Եթե այդ պայմանական պայթյունը տեղի ունենա, ապա հարվածային ալիքները բառացիորեն կցնցեն ողջ տարածաշրջանը։ Ինչպես ասում են՝ ոչ ոք հեշտ չի պրծնի։ Առավելևս Հայաստանը։

Թվում է, նման պայմաններում գոնե ինքնապահպանման բնազդով Երևանը պետք է առավելագույնս անջրպետվի գալիք ցնցումների էպիկենտրոնից։ Մինչդեռ տեղի է ունենում հակառակ գործընթաց։ Հայաստանը խցկվում է ամենաթեժ հնոցը, ընդ որում՝ առավել քան եռանդագին կերպով։ Օրերս, օրինակ, պարզվեց, որ Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչներ Ռուբինյանն ու Քըլըչը, Մոսկվայում և Վիեննայում չորս հանդիպումներից բացի, անցկացրել են շուրջ 500 հեռախոսային բանակցություն։ Այս մասին հաղորել են թուրքական լրատվամիջոցները։ Էնտուզիազմը, անկեղծ ասած, տարօրինակ է թվում։ Մի քանի ամսվա ընթացքում 500 հեռախոսազրույցը շատ է նույնիսկ սիրահարների համար։ Նշենք, որ Ռուբինյանի և Քըլըչի առաջին հանդիպումը տեղի է ունեցել հունվարին։ Այսինքն նրանք ծանոթացել են մոտ 7 ամիս առաջ, և այդ ընթացքում 500 անգամ հեռախոսով խոսելու համար պետք է զանգահարել օրական երկու անգամից էլ ավելի հաճախ։ Ամեն օր

Է՛լ ավելի տարօրինակ է թվում հայ-թուրքական երկխոսության տեղի ֆանատիկոսների էնտուզիազմը, որոնք դրական տնտեսական հեռանկարներ են տեսնում Հայաստանի համար։ Թուրքական տնտեսությունը փաստացի գտնվում է խորագույն և շարունակաբար սաստկացող ճգնաժամի մեջ ։ Իսկ մեզ պարտադրվում է ինտեգրում, պատկերավոր ասած, խորտակվող նավի հետ, որին, իմիջիայլոց, օգնում է ջրի երեսին մնալ մեր գլխավոր տնտեսական գործընկերն ու դաշնակիցը՝ Ռուսաստանը։ Ի՞նչ տնտեսական օգուտներ կարող է խոստանալ Հայաստանին ինտեգրումը թուրքական փլուզվող տնտեսության հետ։ Փոխարենը վտանգ կա մնալու դրա փլատակների տակ

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • НЕ ОТВЛЕКАЯСЬ НА «МЕЛОЧИ»
    2025-06-17 09:40

    Вот уже больше месяца алкогольная продукция армянских производителей, и в частности коньяк, не может добраться до российских потребителей. Десятки машин с алкогольным грузом застряли на грузинской таможне. Ситуация, разумеется, получила широкий резонанс и даже привлекла внимание правительства Армении. Но единственное, что смогли предпринять армянские чиновники, так это притормозить выезд из Армении фур с алкогольной продукцией.

  • ВСЕ ХУЖЕ И ХУЖЕ
    2025-06-16 09:18

    Недавно начальник армянского правительства самозабвенно доказывал себе и все остальным, что с наступлением «бархата» жить в стране стало лучше. Даже вычислил, что лучше стало на 50%. Далеко не все граждане разделяют эту точку зрения и, мягко говоря, сильно сомневаются в таком радикальном улучшении своей жизни. И на то есть масса причин. Одна из них заключается в том, что, несмотря на определенный рост зарплат, цены на потребительских рынках растут с бешеной скоростью. И это подтверждается даже официальной статистикой.

  • ОЧЕРЕДНАЯ СКАЗКА, ТЕПЕРЬ ПРО МЕТРО
    2025-06-14 10:15

    Станция «Ачапняк» Ереванского метрополитена будет построена, самое трудное пройдено, заявил мэр Еревана Тигран Авинян в парламенте, передает АРКА. «Проект строительства новой станции - впервые в новейшей истории Армении, является одним из самых сложных. Два дня назад он прошел комплексную экспертизу, на которую было потрачено семь месяцев», - отметил Авинян в среду на обсуждении отчета о выполнении госбюджета РА за 2024 год. По его словам, такого рода проекта в стране не было более 40 лет. «Для его осуществления потребуется определенное время, однако я без устали уверенно говорю вам, что эта станция будет построена. Нам остается всего лишь грамотно организовать конкурс и выделить соответствующее финансирование, а потом уже провести конкурс на технический надзор», - сказал Авинян.

  • СОМНИТЕЛЬНОЕ ЦЕЛЕПОЛАГАНИЕ
    2025-06-12 09:40

    Соотношение налогов к ВВП Армении может достичь 25% в 2026 году, заявил министр финансов республики Ваге Ованнисян, передает АРКА. "Мы постараемся, если не достичь, то вплотную приблизиться к целевому показателю. Мы не пытались достичь нашей цели любым способом, что оказало бы негативное воздействие на наших хозсубъектов и не оказывали давления в администрировании, не повышали налоги. У нас были отложенные налоговые обязательства, в том числе в сфере строительства", - сказал он в парламенте на обсуждении отчета о выполнении госбюджета РА за 2024 год.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ