Последние новости

ՇԱՐՈՒՆԱԿՎՈՂ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ՝ ԱՐԴԱՐԱՑՎԱԾ ԱՐԴՅՈՒՆՔՈՎ

Վիվա-ՄՏՍ-ը և Վայրի բնության մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC), շարունակում են հետևողական լինել էկոհամակարգի պահպանման հարցում: Տարիների գործընկերները զգալի հաջողություն են արձանագրել իրականացրած ծրագրերի արդյունքում: Կազմակերպությունների ղեկավարները հերթական շրջայցով եղել են Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանում (CWR), որը մասնավոր պահպանվող առաջին տարածքն է Հարավային Կովկասում:

Շուրջ երկու տասնամյակ իրականացված հետեվողական ու նվիրված աշխատանքը ցանկալի արդյունք է տվել: 300 հեկտար փոքր, բայց կարևոր հողատարծքից հիմք դրված կովկասյան կենսաբազմազանության ապաստարանն այժմ Հայաստանի հարուստ կենսաբազմազանությունը ներկայացնող 30 000 հեկտար ապաստարան է: Հերթական ծառատունկը ոչ միայն հաջողված գործընկերության շարունակության խորհրդանիշ է դարձել, այլև՝ էկոկրթական ծրագրի կարևոր բաղադրիչ: Վիվա-ՄՏՍ-ի աջակցությամբ, տարիներ շարունակ իրականացվել է ծառատունկ, ստեղծվել են էկոկրթական ակումբներ, կազմակերպվել բնապահպանական խնդիրների վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը միտված տեղեկատվական արշավներ:

«Որևէ ծրագրում կրթական բաղադրիչի առկայությունը երաշխավորում է երկարաժամկետ հաջողություն: Վաղվա սերունդը պետք է հնարավոր խնդիրների լուծմանը պատրաստ լինի ոչ թե դրանց առճակատվելուց հետո, այլ՝ միշտ: Երկրի էկոհամակարգի պահպանումը պետք է լինի յուրաքանչյուրի գիտակցված ընտրությունը: Ի վերջո, եթե մենք խոսում ենք առողջ ապրելակերպի մասին՝ ջանքեր պետք է գործադրենք այդ միջավայրի ձևավորման համար: Վիվա-ՄՏՍ-ն այդ արժեհամակարգի կրողն է՝ իր աշխատակիցների և բաժանորդների գիտակցված ընտրության և նվիրման շնորհիվ»,- ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը:

Շրջայցի հաջորդ վայրը եղել է տարածքում ստեղծված ջերմատունը, որտեղ անտառվերականգնման նպատակով աճեցվում են բնիկ ծառատեսակներ: Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանում (CWR), առանձնահատուկ նշանակություն ունի Վայրի կենդանիների փրկարար կենտրոնը (WRC): Հենց այստեղ են հիմնադրամի ջանքերով անազատության դաժան պայմաններից փրկված արջերը վերականգնվում և հարմարեցվում վայրի բնություն ազատ արձակվելուն/վերադառնալուն կամ իրենց հետագա կյանքը վայրի բնությանը մոտ պայմաններում անցկացնելուն։

«Ոչ մի բնագավառում այդքան շատ հետադարձ էներգիա հնարավոր չէ ստանալ, որքան՝ բնապահպանության: Որովհետև տեսնում ես իրենց ներուժն ու եռանդը նվիրաբերած մարդկանց աշխատանքի արդյունքը. բնականոն, օրգանիկ ձևով աճող անտառներ, ապահով կենդանիներ: Հաջողության ճանապարհը բավականին երկար է եղել: Շատ կարևորում եմ Վիվա-ՄՏՍ-ի ներկայությունը մեր նախագծերում։ Շուտով նշելու ենք հիմնադրամի քսանամյակը: Հենց առաջին քայլերից, կազմակերպությունը եղել է մեր կողքին, և երբ եկանք այս տարածք, ոչինչ չկար: Այս ծառերի փոխարեն ամայի տարածք էր: Չկային այն միջոցները, որոնք կարող էին արջերին փրկել, որոնց շնորհիվ անտառապահները կկարողանային վայրի կենդանիների տեղաշարժն ու որսագողությունը կանխող մշտադիտարկումն իրականացնել: Համագործակցության արդյունքում, հիմնադրամը ստեղծել է կայուն կառավարվող մոդել: Այդ ամենն այն կազմակերպության շնորհիվ, որը հավատաց մեր երազանքին, եղավ մեր կողքին և ում հետ մենք մինչև այսօր շարունակում ենք հաջողությամբ համագործակցել»,- ասել է Վայրի բնության ու մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի հիմնադիր տնօրեն Ռուբեն Խաչատրյանը։

Գործընկեր կազմակերպության ղեկավարները հետևել են էկոակումբի դասընթացներից մեկին, ինչպես նաև տարածքում տեղադրված թակարդ-տեսախցիկների աշխատանքին: Կենդանիների մշտադիտարկումն իրականացվում է հենց դրանց միջոցով. հստակ կոորդինատներով՝ առցանց փոխանցվող տվյալների շնորհիվ: CWR տարածքում տեղադրված թակարդ տեսախցիկները Հայաստանի բնաշխարհի և կենդանական աշխարհի պահպանման գործում կարևոր արդյունք արձանագրել էին դեռ 2013 թվականին. դրանք ֆիքսել էին հայտնի եռոտանի հովազին, իսկ ավելի ուշ՝ վերջերս, Նովա անունով հովազին։

Галерея (8 фото)

Основная тема:
Теги:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • АРТАК ЗАКАРЯН: ИНТЕРЕСЫ ТУРЕЦКО-АЗЕРБАЙДЖАНСКОГО ТАНДЕМА – В ИСПОЛНЕНИИ ЗАГОВОРЩИКА-ПРЕМЬЕР-МИНИСТРА РА
    2025-07-17 17:38

    Армянская Церковь и ее верующие адепты должны сохранить автономию церкви так же, как Серж Саргсян сохранял армянскую идентичность Арцаха и жизненные интересы Армении, написал на своей странице в ФБ член Исполнительного органа РПА Артак Закарян. Публикацию полностью приводим ниже.

  • САМВЕЛ ФАРМАНЯН: НИКОЛ, НЕ ТЫ ОТСТРАНИЛ СЕРЖА САРГСЯНА!
    2025-07-17 17:00

    «Ты, Никол, не можешь изменить двух вещей: ты впечатаешься в память армянского народа как исключительный предатель, и вывести тебя из игры поспешат твои же собственные хозяева, когда ты станешь бесполезным и просроченным инструментом», - написал на своей странице в Фейсбук бывший депутат Национального собрания Самвел Фарманян. Публикацию полностью приводим ниже.

  • ТУРЕЦКО-АЗЕРБАЙДЖАНСКИЙ ТАНДЕМ. КОМУ НА САМОМ ДЕЛЕ ВЫГОДНО ВЗАИМОДЕЙСТВИЕ?
    2025-07-17 10:11

    Отношения между Турцией и Азербайджаном основываются не только на стратегических интересах, но и на глубокой историко-культурной и этнической близости. Девиз "Одна нация - два государства" (Bir millet - iki devlet), часто повторяемый лидерами обеих стран, отражает эту особую связь. Однако действителен ли он? Или это просто фикция? Для ответа на этот вопрос рассмотрим историческую хронологию. В начале XX века Османская империя продолжала волноваться ситуацией в Закавказье. В 1918 году, в период краткосрочной независимости Азербайджанской Демократической Республики (АДР), турецкие войска под командованием Нури-паши Киллигиля (да, да, того самого сводного братца небезызвестного Энвера паши) вошли в Баку. Хотя АДР просуществовала всего до апреля 1920 года, этот эпизод стал первым значительным моментом военного и политического сотрудничества между турками и азербайджанцами (кавказскими татарами). С установлением советской власти связи были прерваны, но после распада СССР начался новый виток сближения, так как у последователей Османской империи сохранились империалистские настроения в плане восстановления своей мощи в регионе.

  • АРТАК ЗАКАРЯН: ВОПРОСЫ СМИ КАК ОТРАЖЕНИЕ 7 ЛЕТ ПРАВЛЕНИЯ НИКОЛА
    2025-07-17 10:00

    Никакой конструктивной мысли, никакого позитивного посыла, никакой понятной идеи, никакого реалистичного решения, никакой здоровой среды, никаких хороших ожиданий, никакого обнадеживающего видения, так на своей странице в ФБ охарактеризовал вчерашнюю пресс-конференцию Никола Пашинян член Исполнительного органа РПА Артак Закарян. Публикацию полностью приводим ниже.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ