ՄԻԱԿՈՂՄ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը։
Վարչապետը ցավակցություն և զորակցություն է հայտնել Թուրքիայի նախագահին ու ժողովրդին՝ երկրի հարավ-արևելյան շրջաններում տեղի ունեցած ուժգին երկրաշարժի հետևանքով բազմաթիվ զոհերի կապակցությամբ: Փաշինյանը շուտափույթ ապաքինում է մաղթել բոլոր տուժածներին և հավելել, որ Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից թռիչքի է պատրաստվում Հայաստանի Հանրապետության փրկարարական ուժերին աղետի գոտի տեղափոխող ինքնաթիռը:
Էրդողանը շնորհակալություն է հայտնել Հայաստանի վարչապետին օգնության համար և նշել, որ Թուրքիայի կառավարությունը բարձր է գնահատում Հայաստանի աջակցությունը՝ կարևորելով այդ քայլը նաև երկու երկրների միջև երկխոսության հետագա խորացման տեսանկյունից:
ԲԱՅՑ ԱՆՀՆԱՐ Է ԼՌԵԼ. միանգամայն սպասելի էր, որ Փաշինյանի այս քայլին հայ հանրությունը կարձագանքի բնավ ոչ միանշանակորեն։ Անկարայի հասցեին Երևանի այդօրինակ մարդասիրական ժեստերը, մեղմ ասած, կասկածելի են թվում Արցախի գրեթե երկամսյա շրջափակման խորապատկերին, ինչի հետևանքով 120 հազար արցախցիներ ապրում են հումանիտար ճգնաժամի պայմաններում։ Ընդ որում, ըստ «GALLUP International Association»-ի վերջերս անցկացրած հարցման արդյունքների, Հայաստանի քաղաքացիների 17 տոկոսը Լաչինի միջանցքի շրջափակման մեջ մեղավոր է համարում հենց Թուրքիային։ Չենք խոսում արդեն այն մասին, որ Անկարան իր տարբեր պաշտոնյաների շուրթերով բազմիցս հայտարարել է, որ աջակցում է Բաքվի բոլոր գործողություններին թե՛ արցախյան, թե՛ հայ-ադրբեջանական օրակարգում։ Այլ կերպ ասած, Թուրքիայի մեղսակցությունը Արցախի շրջափակմանն առավել քան ակնհայտ է։ Հայկական իշխանությունն ի լուր աշխարհի գոռում է, որ Արցախը հայտնվել է հումանիտար աղետի եզրին, բայց դրա հետ մեկտեղ առաջիններից մեկն է նետվում օգնելու Անկարային, որի խղճի վրա է, բացի ամենից, նաև Արցախի շրջափակումը։ Դա, իհարկե, տարօրինակ է թվում, եթե չասենք՝ հիմար ու ցինիկ։
Սակայն Երևանի քայլը ոչ պակաս անհամարժեք է նաև մեկ այլ պատճառով։ Բանն այն է, որ Հայաստանը առ այսօր շրջափակման մեջ է Թուրքիայի կողմից։ Հայտարարված շրջափակման։ Համաձայն միջազգային իրավունքի՝ շրջափակումը ագրեսիայի ակտ է։ Այսինքն տասնամյակներ շարունակ և առ այսօր Թուրքիան Հայաստանի հանդեպ իրականացնում է ագրեսիա, թշնամական գործողություն։ Եվ ահա այս ելակետային պայմաններում Երևանը օգնության է շտապում Անկարային, որի թշնամական դիրքորոշումն անսասան է մնում նույնիսկ աղետալի երկրաշարժի խորապատկերին։ Ի դեպ՝ աղետի ժամանակ Թուրքիայի դիրքորոշման անսասանության մասին։ «Կիպրոսի Հանրապետությունը պատրաստակամություն է հայտնել մասնակցելու փրկարարական աշխատանքներին Թուրքիայում տեղի ունեցած աղետալի երկրաշարժից հետո, սակայն թուրքական կողմը չի ընդունել այդ օգնությունը»,- ասվում է Կիպրոսի ԱԳՆ կայքում հրապարակված հաղորդագրության մեջ: Սա վառ օրինակն է այն բանի, որ Անկարան մտադիր չէ ճշգրտել իր մոտեցումներն ի պատասխան ուրիշների բարի կամքի քայլերի։
Հաշվի առնելով այս հանգամանքները՝ շատ դժվար է հասկանալ Անկարային օգնողների առաջին շարքերում հայտնվելու Երևանի ձգտումը։ Թուրքիան, փաստացի, Արցախի շրջափակման հանցակիցն է, Թուրքիան շրջափակման տեսքով ագրեսիայի ակտ է իրականացնում Հայաստանի նկատմամբ, Թուրքիան նույնիսկ աղետի պայմաններում խստիվ հետևում է ընդդիմախոսների նկատմամբ իր որդեգրած ուղեգծին։ Իսկ Հայաստանի իշխանությունն այս ամենը չի նկատում, շարունակելով շարժվել միակողմ երթևեկության ճանապարհով ...
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-14 10:15
Станция «Ачапняк» Ереванского метрополитена будет построена, самое трудное пройдено, заявил мэр Еревана Тигран Авинян в парламенте, передает АРКА. «Проект строительства новой станции - впервые в новейшей истории Армении, является одним из самых сложных. Два дня назад он прошел комплексную экспертизу, на которую было потрачено семь месяцев», - отметил Авинян в среду на обсуждении отчета о выполнении госбюджета РА за 2024 год. По его словам, такого рода проекта в стране не было более 40 лет. «Для его осуществления потребуется определенное время, однако я без устали уверенно говорю вам, что эта станция будет построена. Нам остается всего лишь грамотно организовать конкурс и выделить соответствующее финансирование, а потом уже провести конкурс на технический надзор», - сказал Авинян.
-
2025-06-12 09:40
Соотношение налогов к ВВП Армении может достичь 25% в 2026 году, заявил министр финансов республики Ваге Ованнисян, передает АРКА. "Мы постараемся, если не достичь, то вплотную приблизиться к целевому показателю. Мы не пытались достичь нашей цели любым способом, что оказало бы негативное воздействие на наших хозсубъектов и не оказывали давления в администрировании, не повышали налоги. У нас были отложенные налоговые обязательства, в том числе в сфере строительства", - сказал он в парламенте на обсуждении отчета о выполнении госбюджета РА за 2024 год.
-
2025-06-12 09:35
Вице-премьер Армении Мгер Григорян примет участие в Петербургском международном экономическом форуме (ПМЭФ) - 2025, сообщили Sputnik Армения в офисе вице-премьера. Форум пройдет с 18 по 21 июня 2025 года в Санкт-Петербурге. В этом году в фокусе ПМЭФ – поиск общих ориентиров в условиях глобальной турбулентности, переосмысление моделей сотрудничества и формирование основ устойчивого развития. Главная тема форума – "Общие ценности – основа роста в многополярном мире". Деловая программа ПМЭФ-2025 включает более 150 мероприятий, охватывающих ключевые темы развития мировой и российской экономики, и более 600 спикеров и модераторов.
-
2025-06-10 09:38
Всего за 4 месяца текущего года правительство Армении умудрилось нарастить государственный долг страны на 756 миллионов долларов. Если в начале текущего года этот показатель составлял 12 млрд 845 млн долларов, то к началу мая долг достиг 13 млрд 607 млн долларов. Скажем прямо, темп - более чем впечатляющий. Стоит отметить и то, что самым существенным ростом выделился март. Так, в феврале долг преодолел отметку в 13 миллиардов, в марте вырос почти на полмиллиарда, а в апреле – промерно на 27 миллионов.