Последние новости

Ի՞ՆՉ ՆՎԵՐ ԵՆ ԳԵՐԱԴԱՍՈՒՄ ԿԱՆԱՅՔ ՄԱՐՏԻ 8-Ի ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ․ ՎԻՎԱ-ՄՏՍ-Ի ՀԱՐՑՈՒՄԸ

Ի՞նչ նվիրել սիրելի կանանց Մարտի 8-ի կապակցությամբ ծաղիկնե՞ր, շոկոլա՞դ, իսկ գուցե՝ թանկարժեք զարդե՞ր։ Այս հարցն ամեն տարի «տանջում է» գրեթե բոլոր տղամարդկանց։ Վիվա-ՄՏՍ ընկերությունը, որոշել է օգնել նրանց այս դժվարին հարցում և պարզել, թե ինչ նվեր են ցանկանում ստանալ հայաստանցի կանայք։

Այս կապակցությամբ ընկերությունը «Viber» հավելվածի Viva-MTS ալիքի միջոցով կանանց շրջանում իրականացրել է հարցում, որին մասնակցել է 12 771 մարդ (2023թ. մարտի 7-ի, ժամը 17:00-ի տվյալներով)։

Ըստ հարցման՝ կանանց ավելի քան մեկ երրորդը՝ 37%-ը, նախընտրում է դեպի արտերկիր ճամփորդական փաթեթ։ Երկրորդ հորիզոնականը հավասարապես կիսում են ավանդական նվերների և ժամանակակից տեխնոլոգիաների սիրահարները 17%-ը նախընտրում է ծաղիկներ, ևս 17%-ը՝ բջջային հեռախոս կամ այլ էլեկտրոնային սարք։ Զարդերի սիրահարները (9%) զբաղեցնում են երրորդ, իսկ օծանելիքի սիրահարները՝ (7 %) չորրորդ տեղը։

Ցուցակը եզրափակում են կենցաղային տեխնիկայի, խնամքի պարագաների և հագուստի սիրահարները։ Հարցման մասնակիցների միայն 3-ական %-ն է ցանկանում ստանալ նմանօրինակ նվերներ։

Որքանո՞վ օգտակար կլինեն այս հարցման արդյունքները՝ որոշում եք դուք։ Այնուամենայնիվ, ինչ էլ նվիրեք ձեր կանանց, հիշե՛ք, որ նրանք արժանի են լավագույնին ամեն օր և ամեն վայրկյան, և տղամարդկանց խնդիրն է գեղեցկացնել նրանց յուրաքանչյուր օր՝ անկախ տոներից։ Վիվա-ՄՏՍ ընկերությունը սիրով շնորհավորում է գեղեցիկ սեռի բոլոր ներկայացուցիչներին Մարտի 8-ի կապակցությամբ։

Վիվա-ՄՏՍ-ը (ՄՏՍ Հայաստան ՓԲԸ) Հայաստանի շարժական կապի առաջատար օպերատորն է, որն ունի ամենաընդարձակ ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը՝ հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, Վիվա-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: Վիվա-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատար է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: Վիվա-ՄՏՍ-ը գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000` Սոցիալական պատասխանատվության, ISO/IEC 27001:2013` Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգի, ինչպես նաև ISO 37001` հակակոռուպցիոն և կաշառակերության կանխարգելմանն ուղղված միջազգային ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am։

Основная тема:
Теги:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • CSI: МАКРОН ЗАЯВИЛ О ПОДДЕРЖКЕ ФРАНЦИЕЙ ДАВЛЕНИЯ НА АРМЯНСКУЮ АПОСТОЛЬСКУЮ ЦЕРКОВЬ
    2025-07-04 09:22

    Международная христианская солидарность (CSI) призывает власти Армении освободить заключенных архиепископов и всех других политических заключенных и воздержаться от вмешательства во внутренние дела Армянской апостольской церкви. CSI также призывает Францию ​​и все государства-члены ЕС проявить солидарность с жертвами репрессий, а не с теми, кто их совершает. Об этом говорится в размещенном на сайте организации заявлении которое приводим полностью в переводе «ГА».

  • АРДШИНБАНК ПОДВЁЛ ИТОГИ РОЗЫГРЫША ДЛЯ ДЕРЖАТЕЛЕЙ КАРТ MASTERCARD BUSINESS
    2025-07-03 14:57

    16 июня Ардшинбанк завершил розыгрыш призов, организованный для держателей карт Mastercard Business. Онлайн-розыгрыш призов был организован и проводился на официальном YouTube-канале банка. Счастливчики, выбранные случайным образом, выиграли 3 Apple MacBook Air 13 M4, а главным призом стала 5-дневная поездка в Объединенные Арабские Эмираты на двоих.

  • ОСТОРОЖНО, ИЮЛЬ!
    2025-07-03 10:37

    Астролог Александр Зараев считает, что в июле политическую сферу жизни многих стран ожидают серьезные потрясения. "В июле начнется сильная турбулентность. Квадратуры Юпитера с Сатурном будут подталкивать многих политиков к принятию достаточно жестких и непопулярных решений. Уран в Близнецах и соединение Марса с Нисходящим узлом в знаке Девы могут обусловить тенденцию к смене лидеров на мировой арене, к военным конфликтам или гражданским войнам в Америке, Европе, на Ближнем Востоке.

  • «НЕ СОМНЕВАЕМСЯ, ЧТО НАС ПОДДЕРЖАТ ПРИНУДИТЕЛЬНО ИЗГНАННЫЕ СО СВОЕЙ РОДИНЫ АРЦАХЦЫ»
    2025-07-03 09:51

    Джавахкская диаспора России обратилась с посланием к главе МИД РФ Сергею Лаврову. В послании говорится:

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ