«ԱՎԱԳ ԵՂԲՈՐԻՑ» ՈԳԻ ԱՌԱԾ
«Որպեսզի Հայաստանը հանգիստ ապրի 29 հազար քառակուսի կմ տարածքում՝ կա մի պայման. նրանք պետք է ընդունեն մեր պայմանները՝ պաշտոնապես ճանաչեն Ղարաբաղը Ադրբեջանի մաս, մեր պայմանների հիմքով կատարեն սահմանագծման աշխատանքները»: Այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, մարտի 18-ին այցելելով Արցախի Թալիշ գյուղ, որը 2020 թվականի աշնանը 44-օրյա պատերազմի ընթացքում անցել է Բաքվի վերահսկողության տակ։
Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների, Ալիևը հայտարարել է նաև, թե «ադրբեջանական տարածքների 30 տարվա օկուպացիայի, պատերազմի, հետպատերազմական իրողությունները պետք է գտնեն և կգտնեն իրենց արտացոլումը խաղաղ բանակցություններում»։ «Հակառակ դեպքում ոչ մի խաղաղության համաձայնություն չի լինի»,- ընդգծել է նա:
ԲԱՅՑ ԱՆՀՆԱՐ Է ԼՌԵԼ. Ալիեվը, փաստորեն, իմաստից և լեգիտիմությունից զրկեց խաղաղության պայմանագրի հնարավոր ստորագրումը։ Հիմա, եթե անգամ Երևանը համաձայնի առաջ քաշված պայմաններին և ստորագրի պայմանագիրը, դրա (պայմանագրի) արժեքը չնչին կլինի։ Այսպես ասած, ատրճանակի սպառնալիքով ստորագրած փաստաթուղթը հայկական կողմին տալիս է բոլոր հիմքերը՝ հետագայում չկատարելու դրա դրույթները և առհասարակ հետ կանչելու իր ստորագրությունը։
Ալիևը, հավանաբար, հաշվարկ է կառուցում նաև այն բանի վրա, որ տարիներ շարունակ հայ հասարակությանը պարտադրվել է այն թեզը, թե հրաժարվելով Արցախից՝ Հայաստանը կապրի հանգիստ ու երջանիկ։ Եվ շատ իզուր։ Հետպատերազմյան ողջ ժամանակահատվածում ահաբեկչական գործողություններով և ողջ Հայաստանի նկատմամբ տարածքային նկրտումների բացահայտ հայտարարմամբ նա ինքն ապացուցեց այդ թեզի բացարձակ տխմարությունը։ Քանզի արդեն պարզ պետք է լինի բոլորին ու յուրաքանչյուրին, որ առաջ քաշված պայմաններով (պաշտոնապես ճանաչել Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս և ադրբեջանական քմահաճույքների հիման վրա անցկացնել սահմանազատումը) Ադրբեջանը կանգ չի առնի։ Ասենք, տվյալ դեպքում խոսքն այլ բանի մասին է։
Բանն այն է, որ Ադրբեջանի նախագահը հերթական սպառնալիքներով ու վերջնագրով հանդես եկավ Անկարայից վերադառնալուն պես։ Այնտեղ նա մարտի 15-ին հանդիպել է իր «ավագ եղբոր»՝ Էրդողանի հետ, և քննարկել են նրանք Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումն ու խաղաղության պայմանագրի շուրջ բանակցային գործընթացը։ Եվ արդեն մարտի 18-ին Ալիևը, ակնհայտորեն ոգի առած թուրք առաջնորդի հետ երկխոսությունից, վերջնագիր է ներկայացնում։ Պարզ է, որ ինչպես միշտ, այնպես էլ տվյալ դեպքում ակներև է Բաքվի դիրքորոշման համաձայնեցումն Անկարայի հետ։ Պարզ է նաև, որ Երևանի հասցեին ալիևյան սպառնալիքների տակ, ասենք այսպես, ստորագրում է նաև Էրդողանը։ Վերջապես, պարզ է, որ Հայաստանի հասցեին Բաքվից հնչող ցանկացած ագրեսիվ քայլերին և խոսքերին մշտապես և միանշանակորեն աջակցում է Անկարան։ Այս պատմության մեջ անհասկանալի է մեկ այլ բան։
Ալիևյան հերթական սպառնալիքների խորապատկերին, որոնք ակնհայտորեն ներշնչված են Թուրքիա կատարած այցով, հայկական կողմն ակտիվացնում է հայ-թուրքական սահմանի բացման գործընթացը։ Այսպես, Հայաստանի Պետեկամուտների կոմիտեն սկսել է նախապատրաստությունը Թուրքիայի հետ սահմանին «Մարգարա» անցակետի հնարավոր բացմանը, հայտնել են գերատեսչությունից՝ ի պատասխան Sputnik Արմենիայի հարցմանը։ «Մարգարա» անցման կետի հնարավոր վերագործարկման տեխնիկական մասի ապահովման նպատակով Պետական եկամուտների կոմիտեն դիմել է Մեծամոր համայնքի ավագանուն՝ համայնքի սեփականությունը համարվող Մարգարա բնակավայրում գտնվող անշարժ գույքը և դրա օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասերը նվիրատվությամբ ՊԵԿ-ին հանձնելու համար»,- ասված է պատասխանում:
Այսպիսով, մինչ թուրք-ադրբեջանական տանդեմը վերջնագրեր է ներկայացնում Երևանին և բացահայտ սպառնում պատերազմով, Հայաստանում հայ-թուրքական սահմանի բացման հարցը ոչ միայն տարօրինակ կերպով մնում է օրակարգում, այլև արագացվում են աշխատանքներն այդ ուղղությամբ։ Իրավիճակն առավելևս արտառոց է, եթե հաշվի առնենք, որ բառացիորեն մեկ շաբաթ առաջ Փաշինյանը հայտարարեց հայ-ադրբեջանական սահմանին և Ղարաբաղում ահագնացման մեծ վտանգի մասին։ «Ես ելնում եմ Ադրբեջանի գնալով ավելի ագրեսիվ հռետորաբանությունից և, իհարկե, այլ տվյալներ էլ կան»,- ասաց նա:
Եվ այս պայմաններում հայկական կողմը Թուրքիայի հետ տրանսպորտային հաղորդակցության հետ կապված խնդիրներ է լուծում։ Հարց. ինչպե՞ս կցանկանա թուրքական կողմն օգտագործել հաղորդակցության այդ ուղիները, կամուրջներն ու ճանապարհները՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավոր ռազմական գործողությունների դեպքում: Հաստատ ոչ հայ-թուրքական առևտրատնտեսական հարաբերությունները զարգացնելու նպատակով…
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-30 09:36
Мэр Еревана Тигран Авинян сообщил в своем Telegram-канале, что в последние годы городское управление претерпело серьезные изменения, превратив Ереван в «современный, цифровой и быстро реагирующий на нужды горожан город». «В 2021 году по коридорам мэрии еще катали тележки, полные документов. А сегодня Ереван — современный, цифровой город, способный быстро откликаться на потребности жителей», — написал он, передает Panarmenian.net. Ключевые шаги трансформации: запуск платформы «Активный гражданин» — инструмента для участия горожан, гарантирующего прозрачность и подотчетность; внедрение единого электронного сервиса, где доступны все данные о долгах, разрешениях и переписке граждан. По словам Авиняна, 12 управлений мэрии уже используют ГИС-технологии в следующих направлениях: мониторинг системы вывоза мусора, градостроительное планирование с помощью 3D-моделей, оптимизация транспортных маршрутов, интеллектуальные системы полива зеленых зон.
-
2025-07-28 10:13
В июне в Армении был установлен новый исторический рекорд по числу зарегистрированных рабочих мест: 796 473 рабочих места. Как передает Арменпресс, об этом премьер-министр Армении Никол Пашинян сообщил на своей странице в Facebook. Премьер-министр отметил, что уровень экономической активности в стране составил 8,6%. «Люблю тебя, трудящийся, создающий продукт и созидающий государство народ Республики Армения», — такими словами завершил пост Никол Пашинян.
-
2025-07-24 10:05
Кабмин Армении отреагировал на победу главы группы компаний "Ташир" Самвела Карапетяна в арбитражном споре против правительства РА по делу об огосударствлении компании "Электрические сети Армении" (ЭСА), передает Sputnik Армения.
-
2025-07-23 09:20
На реализацию проекта «Образование – это модно» из средств государственного бюджета не было израсходовано ни одного драма. Финансировались исключительно мероприятия, связанные с деятельностью премьер-министра, в том числе его встречи с гражданами. Об этом на пресс-конференции 16 июля заявил премьер-министр Армении Никол Пашинян, передает News.am. «Государственные средства направляются на обеспечение деятельности премьер-министра. Например, микрофоны и стулья, используемые на этой пресс-конференции, также приобретены за счет бюджета, поскольку служат обеспечению моей официальной деятельности», - отметил он. «Проще говоря, финансировался не сам проект «Образование – это модно», а деятельность премьер-министра – его встречи с гражданами. Сегодня они проходят в рамках одной инициативы, завтра – в формате пресс-конференции или выездной встречи. Даже если я беседую с гражданами прямо посреди села – это также часть официальной деятельности, которая финансируется из государственного бюджета», - добавил Пашинян.