Последние новости

ԲԱՑԱՐՁԱԿ «ԱՆՏԵՍՄԱՆ ՌԵԺԻՄ». Ի՞ՆՉ Է ԱԿՆԿԱԼՈՒՄ ԲԼԻՆՔԵՆԸ

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը համարում է, թե Ադրբեջանն ու Հայաստանը շուտով կարող են խաղաղության համաձայնագիր ստորագրել: Այդ մասին նա հայտարարել Է մարտի 22-ին՝ ելույթ ունենալով Կոնգրեսի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լսումների ժամանակ։ «Կարծում եմ, որ կա հնարավորություն, չեմ ուզում ուռճացնել, բայց հնարավորություն, որը թույլ է տալիս փաստացի ավարտին հասցնել խաղաղության համաձայնագրի նախապատրաստումը»,- հայտարարել է ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը, մեկնաբանելով Բաքվի ու Երևանի միջև կարգավորմանը օժանդակելու Վաշինգտոնի փորձերը:

ԱՄՆ պետքարտուղարի խոսքերով, ինքն ակտիվորեն զբաղվում է Ադրբեջանի և Հայաստանի միջև կարգավորման հարցով՝ աջակցելով, որպեսզի կողմերը «հասնեն խաղաղ համաձայնագրի ձեռքբերման, որը կկարգավորի Բաքվի և Երևանի միջև հարաբերությունները», ինչպես նաև կվերաբերի «Լեռնային Ղարաբաղում էթնիկ հայերի իրավունքներին և պաշտպանությանը», «սահմանի գծանշմանը և այլն»: «Մենք դա չենք պարտադրում Հայաստանին: Մենք արձագանքում ենք Հայաստանի արտահայտած մեծ ցանկությանը, որը ցանկանում էր տեսնել, թե արդյոք մենք կարող ենք օգնել իրենց՝ հասնելու համաձայնության, որը գոնե հիմնականում վերջ կդնի ավելի քան 30 տարի շարունակվող հակամարտությունը»,- հայտարարել է Բլինքենը։

Ընդ որում նա հիշատակել է «իրական խնդիրները Լաչինի միջանցքում»։ «Ես ճնշում եմ գործադրում Ադրբեջանի վրա, այդ թվում՝ նաև այս շաբաթ, որպեսզի այդ միջանցքը կրկին բացվի։ Մենք աշխատում ենք այդ ուղղությամբ»,- նշել Է պետքարտուղարը։ «Առանց չափազանցության, կարծում եմ, որ այժմ կա բարենպաստ պահ, որը խորապես կհամապատասխանի Հայաստանի, ինչպես նաև Ադրբեջանի շահերին»,- հավելել Է Բլինքենը:

ԲԱՅՑ ԱՆՀՆԱՐ Է ԼՌԵԼ. պետքարտուղարի լավատեսությունն առնվազն տարօրինակ է թվում։ Դատեք ինքներդ: Էնթոնի Բլինքենը պնդում է, թե ինքը ճնշում է գործադրում Բաքվի վրա, որպեսզի վերջինս բացի Լաչինի միջանցքը։ Սակայն կյանքը ցույց է տալիս, որ այդպիսի ճնշման ՕԳԳ-ն գործնականում զրոյական է։ Միջանցքը մինչ օրս փակ է, 120 հազար արցախցիները պատանդ են մնում ալիևյան ռեժիմին, Արցախում հումանիտար ճգնաժամ է, պարենամթերքի պակաս, պարբերաբար փակվում է գազամատակարարումը, ադրբեջանական ԶՈՒ-ն մշտապես կրակում է արցախցիների վրա։ Եզրակացությունը միանշանակ է. ճնշումը, որը, ինչպես պնդում է Բլինքենը, ինքը գործադրում է Ադրբեջանի վրա, Բաքվում նույնիսկ չեն զգում։ Հետևաբար, կա՛մ Ալիևը թքած ունի Վաշինգտոնի ճնշման վրա, կա՛մ բուն ճնշումը ճնշում չէ։

Նման իրավիճակում առնվազն տարօրինակ է ակնկալել, թե Բաքվի ու Երևանի միջև հարաբերությունների կարգավորմանը օժանդակելու ԱՄՆ փորձերը կարող են հաջող լինել։ Եվ առավելևս տեղին չէ պնդել, թե իրավիճակը բարենպաստ է Վաշինգտոնի հովանու ներքո խաղաղության համաձայնագրի ստորագրման համար։

Ասենք, հարցն անգամ այն չէ, թե որքանով է այսօր իրատեսական փաստաթղթի ստորագրումը։ Հարցն այն է, թե որքանով է հնարավոր, որ որևէ փաստաթուղթ, դրա դրույթները իրականացվեն գործնականում։ 44-օրյա պատերազմին հաջորդած ժամանակահատվածում Ադրբեջանը ցուցաբերեց պայմանագրունակության իսպառ բացակայություն։ Հիշեցնենք. 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կետերից և ոչ մեկը Ադրբեջանը չի կատարել։ Այստեղ և՛ ռազմագերիների ու պատանդների վերադարձի հարցն է, և՛ Լաչինի միջանցքի շահագործման անվտանգության երաշխիքների հարցը և այլն։ Բացարձակ «անտեսման ռեժիմ» է Բաքուն միացրել նաև բազմաթիվ բանաձևերի և հայտարարությունների պարագայում, որոնք կոչ են անում անհապաղ ապաշրջափակել Արցախը։ Ինչպես որ անտեսեց ՄԱԿ-ի միջազգային դատարանի նմանատիպ որոշումը։

Մի խոսքով, հետպատերազմյան ողջ ընթացքում հսկայական քանակությամբ փաստաթղթեր, կոչեր ու հայտարարություններ են հավաքվել, իսկ Բաքուն, տերտերի կատվի պես, լսում է գլխին կարդացած քարոզն ու վանքի հավն ուտում։ Այս ողջ ընթացքում ադրբեջանական կողմն իր ոչ մի քայլով ցույց չի տվել, թե իր հետ կարելի է ինչ-որ բանի շուրջ պայմանավորվել։ Հաշվի առնելով այդ հանգամանքը, ուղիղն ասենք, անհեթեթ են հնչում ընդհանրապես խաղաղության համաձայնագրի ստորագրման մասին խոսակցությունները։ Չնչին կասկած անգամ չկա, որ եթե նույնիսկ այսօր Ալիևն ինչ-որ բան ստորագրի, ապա արդեն վաղը կխախտի ստորագրածը։

Բացի այդ, ակնհայտ է, որ խաղաղության փաստաթուղթը արդյունավետ կարող է լինել միայն այն դեպքում, եթե կան մեխանիզմներ, որոնք երաշխավորում են դրա գործողությունը տեղում: Նման մեխանիզմներ դեռ չկան։ Չկա կողմերի ենթադրյալ պարտավորությունների կատարման երաշխավոր: Միայն թե չասեք, թե նման երաշխավորի դերում կարող են հանդես գալ Վաշինգտոնը կամ Բրյուսելը։ Էնթոնի Բլինքենն ինքն է ասում. ճնշում եմ գործադրում Բաքվի վրա Լաչինի միջանցքի վերաբերյալ։ Մինչդեռ միջանցքը փակ է։

Ինչ վերաբերում Է Բրյուսելի հնարավորություններին, ապա այստեղ էլ պատրանքներ չեն կարող լինել հենց թեկուզ այն պատճառով, որ եվրադիտորդների ներկայությամբ Հայաստանի սահմանամերձ տարածքներում ադրբեջանական զինուժը կրակ է բացում մեր դիրքերի ուղղությամբ։ Բավական է նշել բավական թարմ միջադեպը. մարտի 22-ին Երասխի հատվածում հայ զինծառայող զոհվեց ադրբեջանական կողմի կրակոցներից: Իսկ չէ՞ որ ենթադրվում է, որ ԵՄ առաքելությունը պետք է ադրբեջանական սադրանքների զսպման գործոնի գործառույթ կատարի։

Էնթոնի Բլինքենը վստահ է, թե բարենպաստ պահ է եկել հայ-ադրբեջանական խաղաղության կնքման համար։ Պետքարտուղարը կա՛մ մոլորվում է, կամ մոլորյալ ձևանում, կա՛մ էլ ներկայացնում ցանկալին իրականության տեղ։ Իսկ փաստն այն է, որ մինչև որևէ մեկը չկարողանա ապահովել Ադրբեջանի պայմանագրունակությունը՝ խաղաղության պայմանագրի կնքումը զուրկ է որևէ իմաստից։ Մինչդեռ այսօր ոչ ոք. ո՛չ Վաշինգտոնը, ո՛չ Բրյուսելը, ո՛չ Մոսկվան չեն կարող պարծենալ այդ հարցում ձեռք բերած հաջողություններով։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • НЕ ОТВЛЕКАЯСЬ НА «МЕЛОЧИ»
    2025-06-17 09:40

    Вот уже больше месяца алкогольная продукция армянских производителей, и в частности коньяк, не может добраться до российских потребителей. Десятки машин с алкогольным грузом застряли на грузинской таможне. Ситуация, разумеется, получила широкий резонанс и даже привлекла внимание правительства Армении. Но единственное, что смогли предпринять армянские чиновники, так это притормозить выезд из Армении фур с алкогольной продукцией.

  • ВСЕ ХУЖЕ И ХУЖЕ
    2025-06-16 09:18

    Недавно начальник армянского правительства самозабвенно доказывал себе и все остальным, что с наступлением «бархата» жить в стране стало лучше. Даже вычислил, что лучше стало на 50%. Далеко не все граждане разделяют эту точку зрения и, мягко говоря, сильно сомневаются в таком радикальном улучшении своей жизни. И на то есть масса причин. Одна из них заключается в том, что, несмотря на определенный рост зарплат, цены на потребительских рынках растут с бешеной скоростью. И это подтверждается даже официальной статистикой.

  • ОЧЕРЕДНАЯ СКАЗКА, ТЕПЕРЬ ПРО МЕТРО
    2025-06-14 10:15

    Станция «Ачапняк» Ереванского метрополитена будет построена, самое трудное пройдено, заявил мэр Еревана Тигран Авинян в парламенте, передает АРКА. «Проект строительства новой станции - впервые в новейшей истории Армении, является одним из самых сложных. Два дня назад он прошел комплексную экспертизу, на которую было потрачено семь месяцев», - отметил Авинян в среду на обсуждении отчета о выполнении госбюджета РА за 2024 год. По его словам, такого рода проекта в стране не было более 40 лет. «Для его осуществления потребуется определенное время, однако я без устали уверенно говорю вам, что эта станция будет построена. Нам остается всего лишь грамотно организовать конкурс и выделить соответствующее финансирование, а потом уже провести конкурс на технический надзор», - сказал Авинян.

  • СОМНИТЕЛЬНОЕ ЦЕЛЕПОЛАГАНИЕ
    2025-06-12 09:40

    Соотношение налогов к ВВП Армении может достичь 25% в 2026 году, заявил министр финансов республики Ваге Ованнисян, передает АРКА. "Мы постараемся, если не достичь, то вплотную приблизиться к целевому показателю. Мы не пытались достичь нашей цели любым способом, что оказало бы негативное воздействие на наших хозсубъектов и не оказывали давления в администрировании, не повышали налоги. У нас были отложенные налоговые обязательства, в том числе в сфере строительства", - сказал он в парламенте на обсуждении отчета о выполнении госбюджета РА за 2024 год.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ