Последние новости

«ՀՍՏԱԿ» ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄ

Հայաստանը պատրաստ է բացել տարածաշրջանային տնտեսական և տրանսպորտային հաղորդակցությունները և փոխզիջումային լուծումներ է ներկայացրել այդ հարցի շուրջ, Սոչիում ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հաղորդում է ԱՌԿԱ-ն:

«Ցանկանում եմ ևս մեկ անգամ հայտնել Հայաստանի Հանրապետության պատրաստակամությունը՝ բացելու տարածաշրջանային տրանսպորտային հաղորդակցությունները այն կողմերի ինքնիշխանության և օրենսդրության սկզբունքի շրջանակում, որոնցով անցնելու են այդ հաղորդակցությունները: Խոսքն այն հաղորդակցությունների մասին է, որոնք ներառված են Ռուսաստանի, Ադրբեջանի նախագահների և Հայաստանի վարչապետի եռակողմ հայտարարության իններորդ կետում: Լիահույս եմ, որ մեզ կհաջողվի հասնել հստակ լուծումների»,- ասել է Փաշինյանը։

ԲԱՅՑ ԱՆՀՆԱՐ Է ԼՌԵԼ. այս հայտարարությունն առանձնակի ուշադրություն չէր գրավի, եթե չլիներ մի կարևոր հանգամանք: Բանն այն է, որ մի քանի օր առաջ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարեց, որ տարածաշրջանային տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումից հետո Հայաստանի տարածքում սահմանի վերահսկողությունն ամբողջությամբ իրականացվելու է Հայաստանի կողմից։ «Ապաշրջափակման մասով մի կարևոր բան կա։ Կարծում եմ այլևս հստակ է բոլոր ներգրավված գործընկերների համար, որ սահմանների վերահսկողությունն ամբողջովին իրականացնելու է հայկական կողմը։ Հայաստանի դիրքորոշումն այս հարցում շատ հստակ է»,- նշեց Գրիգորյանը։

Թե ինչ է նշանակում «այլևս հստակ է բոլորի համար», խոստովանեմ, ամենևին էլ հստակ չէ։ Ինչո՞ւ նախկինում հստակ չէր, և հատկապես ի՞նչն է ստիպել «ներգրավված գործընկերներին» վերջապես հասկանալ «Հայաստանի հստակ դիրքորոշումը»: Իհարկե, Արմեն Գրիգորյանն իրեն նեղություն չտվեց համապատասխան պարզաբանումներ տալ։ Եվ շատ իզուր։ Պարզվում է, որ նրա հնչեցրած դիրքորոշումն ամենևին էլ հստակ չէ ոչ միայն Հայաստանի գործընկերների, այլև նույնիսկ վարչապետ Փաշինյանի համար։ Վերջինս Միշուստինի հետ հանդիպման ժամանակ հայտարարում է, որ Հայաստանը պատրաստ է բացել հաղորդակցության ուղիները՝ այն կողմերի ինքնիշխանության ու իրավասության պահպանումով, որոնցով անցնում են այդ ուղիները։ Ընդ որում, Փաշինյանը վկայակոչում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետը։

Այլ կերպ ասած, վարչապետը հերթական անգամ ընդգծում է, որ Հայաստանը, մասնավորապես, պատրաստ է բացել տրանսպորտային հաղորդակցությունը Ադրբեջանի հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի ինքնավար հանրապետության միջև, բայց որպես ճանապարհ, այլ ոչ թե արտատարածքային միջանցք, ինչին ձգտում է Բաքուն։ Այդ առումով, ինչպես ասում են, ամեն ինչ հասկանալի է։ Փաշինյանի դիրքորոշումը պարզ է։

Սակայն եռակողմ հայտարարության նույն 9-րդ կետում, որին հղում է անում Փաշինյանը, սևով սպիտակի վրա գրված է. «Հայաստանի Հանրապետությունն ապահովում է տրանսպորտային հաղորդակցությունը Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի ինքնավար հանրապետության միջև՝ երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու նպատակով: Տրանսպորտային երթևեկության հսկողությունն իրականացնում են ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության Սահմանապահ ծառայության մարմինները»։ Այսինքն, եթե հետևենք այս փաստաթղթի տառին ու ոգուն, ինչն էլ անում է Փաշինյանը, սահմանի հսկողությունը պետք է իրականացնեն հենց ռուս, այլ ոչ թե հայ սահմանապահները, ինչպես պնդում է Գրիգորյանը։ Եվ այստեղ ակնհայտ հակասություն կա Հայաստանի վարչապետի և Անվտանգության խորհրդի քարտուղարի հայտարարությունների միջև։

Ո՞ւմ սահմանապահները պետք է հսկեն Ադրբեջանից մուտքը Հայաստան և Հայաստանից ելքը Նախիջևան։ Կրկնեմ, եթե հետևենք 9-րդ կետում նշված հայտարարության կոնկրետությանը, ապա պետք է հսկեն ռուս սահմանապահները։ Իսկ Փաշինյանը հենվում է հենց այդ փաստաթղթի վրա։ Մինչդեռ եթե լսենք Արմեն Գրիգորյանին, ապա հենց և միայն հայ սահմանապահները պետք է կանգնեն անցակետում։ Դե, դուք այդտեղ կողմնորոշվե՛ք վերջապես: Սա առավել քան կարևոր հարց է։ Չէ՞ որ եթե Երևանը հրաժարվում է եռակողմ հայտարարության մեջ հստակ ամրագրված տարրերից մեկից (ռուս սահմանապահների կողմից տրանսպորտային հաղորդակցության վերահսկումից), ապա ողջ փաստաթուղթն էլ կասկածի տակ է դրվում։ Եվ առավելևս դրա (փաստաթղթի) 9-րդ կետը: Չի կարելի մի նախադասությունը, մի ձևակերպումը պահպանել, մյուսը՝ ոչ։ Իհարկե, ադրբեջանական կողմը սրա հետ կվիճեր։ Երկուսուկես տարվա ընթացքում նա խախտել է հայտարարության գրեթե բոլոր կետերը։ Բայց տվյալ դեպքում խոսքը ոչ թե Բաքվի, այլ Երևանի մասին է։ Եվ քանի որ Երևանի դիրքորոշումը հիմնված է այդ փաստաթղթի վրա, ապա դա (փաստաթուղթը) պետք է հարգվի։

Դժվար է ասել, թե այս հարցում իսկապես հակասություններ կա՞ն արդյոք Գրիգորյանի և Փաշինյանի միջև։ Շատ հնարավոր է, որ Գրիգորյանն իր խաղն է վարում։ Իսկ գուցե վարչապետն ու ԱԽ քարտուղարը համաձայնեցված են գործում։ Այս ողջ պատմության մեջ պարզ է մեկ բան. պարզ է, որ ոչինչ պարզ չէ։ Պարզ չէ՝ շարունակում է արդյոք Երևանը հետևել եռակողմ հայտարարությանը, պարզ չէ՝ ամբողջությամբ է արդյոք կարդում Երևանն այդ փաստաթղթի 9-րդ կետը, պարզ չէ, ի վերջո, թե ում սահմանապահներն են կանգնելու Հայաստանի տարածքով Ադրբեջանը Նախիջևանին կապող տրանսպորտային հաղորդակցությունների երկու կողմերի անցակետերում։ Եվ ահա այս «մշուշոտությունը» Արմեն Գրիգորյանն անվանում է «հստակ դիրքորոշում»։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • НА СТАРТЕ МАРАФОНСКОГО ЗАБЕГА
    2025-07-19 10:06

    Премьер-министр Армении Никол Пашинян заявил на пресс-конференции в среду, что через 20 лет видит страну в составе Европейского союза, передает Sputnik Армения. По его словам, Армения стремится к членству в ЕС и ведет работу в этом направлении. "Мы с европейскими партнерами зафиксировали, что это непростой процесс, который требует согласия всех стран-членов. Кроме того, государство должно соответствовать критериям ЕС", - отметил Пашинян. Он подчеркнул, что в Армении реализуются реформы, направленные на соответствие этим требованиям. "Есть два сценария: страна станет членом ЕС или нет. Но даже в случае отказа Армения достигнет уровня европейских стандартов", – добавил премьер.

  • ЦВЕТЫ И ЦВЕТОЧКИ
    2025-07-18 09:35

    Министр экономики Армении Геворг Папоян сообщил об отправке в Россию очередной партии армянского коньяка, передает АРКА. «В период 1-14 июля российско-грузинскую границу пересекли и на территорию России въехали 103 грузовика, груженых бутилированным коньяком из Армении», - написал он в своем ФБ.

  • ОБЕЩАНИЕ ПО ВТОРОМУ КРУГУ
    2025-07-16 11:28

    В рамках стратегии «Global Gateway» ожидается, что инвестиции ЕС в Армению достигнут 2,5 млрд евро, что будет способствовать инклюзивному росту и развитию связей, говорится в совместном заявлении по итогам трёхсторонней встречи премьер-министра РА Никола Пашиняна, председателя Европейского совета Антониу Кошты и председателя Еврокомисси Урсулы фон дер Ляйен, передает АРКА.

  • А ЭФФЕКТИВНОСТЬ РАВНА НУЛЮ
    2025-07-11 09:48

    Правительство Армении на заседании в четверг одобрило предложение о подписании кредитного соглашения с Международным банком реконструкции и развития (МБРР, структура ВБ) по программе «Туризм и региональная инфраструктура Армении» на 120,5 млн евро, передает АРКА. Как заявил замминистра экономики Армении Арман Ходжоян, программа нацелена на поддержку семи отдельных туристических кластеров из 20-ти в общинах Арени, Дилижан, Двин, Гюмри, Джермук, Горис и Ехегис с целью стимулирования винного, оздоровительного, приключенческого, культурно-образовательного туризма, а также экотуризма в различных областях Армении. Он сообщил, что общая стоимость программы, которая будет реализована до конца 2030 года, составляет 120,5 млн евро, из которых 24,1 млн софинансирует правительство.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ