Последние новости

ՈՏՆՁԳԵԼՈՎ ԵԱՏՄ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻ ԴԵՄ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը տեղական հեռուստաընկերություններին տված հարցազրույցում կրկին բարձրացրել է «Զանգեզուրի միջանցքի» բացման և դրա նկատմամբ վերահսկողության հարցը:

«Մարդիկ և բեռները Ադրբեջանից Ադրբեջան պետք է անցնեն առանց ստուգումների»։ «Եթե Հայաստանը «Զանգեզուրի միջանցքը» չբացի, ապա մենք էլ չենք բացի սահմանը Հայաստանի հետ»,- սպառնացել է Ալիևը։ Նա նշել է, որ եթե Հայաստանը «Զանգեզուրի միջանցքը» չբացվի, հավերժ կմնա փակուղու մեջ։

«Եթե իմ նշած երթուղին չբացվի, ապա մենք մտադիր չենք բացել Հայաստանի հետ սահմանը այլ վայրում։ Այսինքն՝ այս կերպ դրանից ավելի շատ վնաս կստանան, քան օգուտ»,- ասել է Ալիևը, հաղորդում է Aysor-ը։

ԲԱՅՑ ԱՆՀՆԱՐ Է ԼՌԵԼ. ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՅՍ ՀԱՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ, բնականաբար, չի կարելի ընկալել այլ կերպ, քան հերթական սպառնալիք Հայաստանի ինքնիշխանությանը և տարածքային հերթական անթաքույց նկրտումներ ՀՀ նկատմամբ։ Այս հատարարությունը հիշեցում է այն մասին, որ Սյունիքի միջով միջանցքը Բաքվի համար ոչ թե պարզապես գաղափար է, այլ ռազմավարական նպատակ, որին մտադիր է հասնել թուրք-ադրբեջանական երկյակը։ Ալիևի այս հայտարարությունը փաստացի  նաև պատասխան է փաշինյանական «խաղաղության խաչմերուկին»։ Ըստ էության, Ալիևը բացառում է վերահսկելի  «խաչմերուկի» առկայության հավանականությունը Հայաստանի տարածքում։ Ինչևէ, այն ամենը, ինչ նա ասաց, սովորական պահանջ ու սպառնալիք է Հայաստանի Հանրապետություն անկախ պետությանը։ Բայց արդյոք միայն Հայաստանի՞ն են վերաբերում Բաքվի պահանջները։ Ամենևի՛ն։

Իրականում Ալիևը ցանկանում է, որ ադրբեջանական բեռները առանց ստուգումների և վերահսկողության հատեն ոչ միայն Հայաստանի ինքնիխան տարածքը, այլև ԵԱՏՄ տնտեսական տարածքը։ Իսկ դա ակնհայտ ոտնձգություն է ԵԱՏՄ կազմավորման հիմնական սկզբունքների դեմ։ Այդ կազմակերպության մեջ չընդգրկված ոչ մի երկիր չի կարող առանց մաքսային վերահսկողության հատել Միության սահմանները։ ԵԱՏՄ կազմում չընդգրկված ոչ մի երկիր չի կարող օգտվել միայն դրա անդամների համար նախատեսված ազատություններից. ապրանքների, ծառայությունների, կապիտալի, աշխատուժի տեղաշարժման ազատությունից։ Առհասարակ սրա մեջ է միության կազմավորման ողջ իմաստը։ Մինչդեռ Ալիևը փաստորեն հայտարաում է այդ սկզբունքները փլուզելու և ԵԱՏՄ-ի գոյությունն իմաստազրկելու իր մտադրության մասին։ Ի՞նչ իմաստ ունի որոշակի պետությունների կողմից ստեղծված միասնական տնտեսական տարածքը, եթե այսպես ասած կողմնակի երկրները, մասնավորապես՝ Ադրբեջանն ու Թուրքիան, կարող են իրավունք ստանալ  վարելու այդ տարածքը ինչպես ցանկանան։

Հաշվի առնելով այս փաստը, առնվազն տարօրիկակ է թվում ԵԱՏՄ անդամների կողմից որևէ արձագանքի բացակայությունը Միության հիմքերը խաթարող  ալիևյան հավակնությունների վերաբերյալ։ Առնվազն տարօրինակ է, որ ԵԱՏՄ անդամ-պետությունների ղեկավարները, որոնց մեծամասնությունը ջերմ հարաբերություններում է Ադրբեջանի նախագահի հետ, մտքով չեն անցկացնում պաշտպանել Միության տնտեսական տարածքը Բաքվի ակնհայտ ոտնձգություններից, այդ տարածքի սահմանները խախտելու, ավելի ճիշտ՝ այդ տարածք ներխուժելու անթաքույց մտադրություններից։

Իրադրությունը, ուղիղն ասենք, շատ է հիշեցնում ՀԱՊԿ-ի հետ կապված պատմությունը։ Միակ տարբերությունը թերևս այն է, որ Բաքուն նախապես չէր հայտարարում, որ մտադիր է ներխուժել ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտի։ Իսկ ԵԱՏՄ սահմանները խախտելու ձգտման մասին Ալիևը, փաստորեն, ծանուցում է։ Իսկ դա նշանակում է, որ ԵԱՏՄ երկրների ղեկավարները դեռ ժամանակ ունեն համարժեքորեն արձագանքելու և պաշտպանելու Միությունը առնվազն հեղինակությանն ուղղված հարվածներից

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • ДОЛГ РАСТЕТ БЫСТРЕЕ ВВП
    2025-06-10 09:38

    Всего за 4 месяца текущего года правительство Армении умудрилось нарастить государственный долг страны на 756 миллионов долларов. Если в начале текущего года этот показатель составлял 12 млрд 845 млн долларов, то к началу мая долг достиг 13 млрд 607 млн долларов. Скажем прямо, темп - более чем впечатляющий. Стоит отметить и то, что самым существенным ростом выделился март. Так, в феврале долг преодолел отметку в 13 миллиардов, в марте вырос почти на полмиллиарда, а в апреле – промерно на 27 миллионов.

  • ВРЕМЕННОЙ ОКАЗАЛАСЬ ДИВЕРСИФИКАЦИЯ
    2025-06-09 10:17

    Министр финансов Армении Ваге Ованнисян в качестве причины спада числа туристов и денежных переводов в Армении в 2024 году указал фактор России, передает АРКА. По данным Армстата, число иностранных туристов, посетивших Армению в 2024 году, составило 2 208 179, уменьшившись на 4,7%. «Это в основном было обусловлено снижением количества туристов из России», - сказал Ованнисян в среду в парламенте на обсуждении отчета о выполнении госбюджета РА за 2024 год. По его словам, большой приток российских граждан в Армению в 2022-2023 годах носил временный характер. Глава Минфина также отметил, что спаду притока некоммерческих денежных переводов на 34,8% во многом негативно способствовало сокращение переводов из России на 52,8%. «Эти факторы последовательно возвращаются к своим естественным уровням», - сказал Ованнисян.

  • УДОВЛЕТВОРЕННЫЕ БЕДНОСТЬЮ
    2025-06-06 09:36

    В Армении люди живут лучше, учитывая инфляцию, их уровень жизни вырос примерно на 50%, — заявил премьер-министр Никол Пашинян в парламенте, передает Aysor.am. «Однако это, конечно, не значит, что люди довольны своей жизнью в Армении», — отметил он. По словам Пашиняна, люди хотят жить лучше, потому что видят, что в сегодняшней Армении это возможно. «Это очень важный факт, но мы считаем, что улучшения пока недостаточно, чтобы быть полностью удовлетворёнными уровнем жизни, поэтому наша задача — обеспечить удовлетворённость, что является масштабной проблемой», — сказал он. Также премьер-министр подчеркнул, что удовлетворённость жизнью тесно связана с государственным бюджетом.

  • СОКРУШИТЕЛЬНЫ ДЛЯ КОГО?
    2025-06-05 10:04

    Ужесточенные санкции в отношении России, в том числе за счет применения рестрикций против третьих стран, готовы, необходимо лишь утвердить соответствующий законопроект в Конгрессе США и получить одобрение президента Дональда Трампа. Об этом заявил спецпосланник американского лидера по Украине Кит Келлог, передает ТАСС.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ