Последние новости

ԳՐՈՂ, ԹԱՐԳՄԱՆԻՉ, ՀԵՏԱԶՈՏՈՂ ԶՈՐԱՅՐ ՄԻՐԶԱՅԱՆ

Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում տեղի ունեցավ «Պարսից Գրականություն, Պոեզիա (1900-1960)» գրքի շնորհանդեսը։ Հավաքածուի մեջ տեղ են գտել պարսկական պոեզիայի գոհարների հայերեն թարգմանությունները, որոնք դեռ 20-րդ դարի առաջին կեսին կատարել է հայ անվանի գրող, բանաստեղծ, թարգմանիչ Զորայր Միրզայանը։ Միջոցառումը նվիրված էր այս տաղանդաշատ հայի մահվան 60-րդ տարելիցին՝ մի մարդու, ով պարսից հարուստ գրականությունը հասանելի դարձրեց հայ ընթերցողի համար։

В Центральной библиотеке им. Ав. Исаакяна прошла презентация книги «Персидская литература. Поэзия (1900-1960)»

Գիրքը Երեվանում խմբագրել եվ հրատարակության է պատրաստել բանասեր, պատմաբան, ազգագրագետ, հրապարակախոս, թարգմանչի զարմիկ Նիկիտ Միրզայանը։ Այդ անձնվեր գործում նրան օգնեցին Զորայր Միրզայանի զավակները, հնարավորություն տալով աշխատել ընտանեկան հարուստ արխիվի հետ։ Ինչպես նշեց Նիկիտը, գիրք կազմելը ծավալուն գործ է, մանավանդ եթե այն կապված է մի մարդու ստեղծագործական կյանքի հետ, ով կարճ է ապրել, բայց թողել է մեծ ժառանգություն։ Իրեն բաժին ընկած 50-ից պակաս տարիների ընթացքում Զորայր Միրզայանը հասցրեց հսկայական աշխատանք կատարել, ուսումնասիրելով պարսից գրականությունը՝ ստեղծման ակունքներից մինչև իր ժամանակակիցների արձակ և չափածո գործերը։ Անգամ 1964 թ-ին՝ իր կյանքի վերջին օրերին, նա հասցրեց ծանոթանալ երիտասարդ գրողների ստեղծագործություններին և ներկայացրեց Իրանի գրականությունը հայ ընթերցողին ամբողջության մեջ։

«Զորայր Միրզայանը կարող էր ավելին անել, սակայն չհասցրեց։ Ցավոք, նրա ճակատագիրն այլ էր, և վաղաժամ մահը թույլ չտվեց նրան ավարտի հասցնել բոլոր նախատեսված ծրագրերը։ Բայց այնուամենայնիվ, իր հսկայածավալ աշխատանքը բարձր գնահատականի արժանացավ թե Իրանում, թե Հայաստանում։ Պարսկերենից հայերեն և գրական նմուշների հակառակ թարգմանության գործում նա դարձավ հիրավի ռահվիրա, - ասաց Նիկիտ Միրզայանը։ - Զորայր Միրզայանը ոչ միայն հմուտ թարգմանիչ էր, այլ նաև գրականագետ, ով լրջորեն զբաղվում էր պարսկական գրականության պատմության հարցերով։ Կատարված աշխատանքի նրա ձեռագրերը հարազատների և գրչակիր ընկերների միջոցով փոխադրվում են Հայաստանի գիտությունների ակադեմիա հետագայում տպագրելու նպատակով։ Նրա աշխատություններից մեկը ԳԱ Արևելագիտության ինստիտուտում պատրաստվում էր հրատարակության, բայց այդպես էլ լույս չտեսավ։ Զորայր Միրզայանը բոլոր բնագավառներում բարձրակարգ մասնագետ էր, լիներ դա հետազոտություն կամ թարգմանություն, գրականության պատմություն կամ հեղինակային ստեղծագործություն, ինչի շնորհիվ դարձավ պարսից գրականության քաջ գիտակ, իր ժամանակի գրական թարգմանչության ու բանասիրության կարկառուն ներկայացուցիչներից մեկը»։

Հայ անվանի գրականագետ, հայագետ-արևելագետ, թարգմանիչ, ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս Կարապետ Մելիք-Օհանջանյանը գրել է, որ Զորայր Միրզայանը ոչ միայն թարգմանչության վարպետ էր ու հետազոտող։ Նա առաջին գիտնականն էր, ով մեծ նպաստ ունեցավ իրանագիտության մեջ, զարգացրեց Հայաստանում արևելագիտությունը և օգնեց հայ ընթերցողին ծանոթանալ պարսիկների դարավոր գրականությանն ու նրա զարգացման տարբեր փուլերին։ Լինելով բարձրակարգ իրանագետ, խորությամբ իմանալով պարսկական գրականությունն, օգտագործելով այդ ոլորտում ձեռք բերված անգլիական, ֆրանսիական, սովետական ու մասնավորապես հայկական գիտության նվաճումները, նա մի քանի քայլով առաջ մղեց թարգմանչական արվեստն ու գրականագիտությունը։

ПИСАТЕЛЬ, ПЕРЕВОДЧИК И ИССЛЕДОВАТЕЛЬ ЗОРАЙР МИРЗАЯН

ՆԻԿԻՏ ՄԻՐԶԱՅԱՆԸ ՆԱԵՎ ՊԱՏՄԵՑ, ՈՐ ԳՐՔԻ ՎՐԱ ԱՇԽԱՏԵԼՈՒ ԸՆԹԱՑՔՈՒՄ նա փորձ կատարեց վերականգնելու իր հորեղբոր ժառանգությունն ու դիմեց ԵՉարենցի անվան գրականության և արվեստի թանգարան, որտեղ պահվում են նրա ձեռագրերն ու անգամ սևագրերը։ Այդ աշխատանքի հետքերով նա հայտնվեց Հայաստանի ազգային գրադարանում, որտեղ ևս գտավ Զորայր Միրզայանին վերաբերող նյութեր։

«Ինձ հետաքրքրում էին հորեղբորս պարսից գրականության մասին հրապարակախոսական ու գրականագիտական հոդվածները, որոնք ժամանակին հրապարակվել էին գրական թերթերում, ամսագրերում։ Ես մի պարբերական գտա, որտեղ առկա էին Զորայր Միրզայանի հոդվածները, և որտեղ նա նշում է, թե ինչքան բարդ է թարգմանության համար իր ժամանակակիցների գործերից ընտրություն կատարել։ Նրանք բոլորն էլ տաղանդավոր, հստակ աշխարհընկալման ու գաղափարախոսության տեր մարդիկ էին։ Նա նշում էր, որ դժվարանում է ասել, Իրանի ժամանակակից գրող-արձակագիրների ստեղծագործություններից որոնք են կարևոր և կմնան դարերում, իսկ որոնք ոչ։ Բայց նա համոզված էր, որ ժամանակակից պոեզիայի ներկայացուցիչների մեջ կան մեծատառով գրողներ», - նշեց Նիկիտ Միրզայանը։

Գրքի շնորհանդեսին ելույթով հանդես եկավ գրող-թարգմանչի որդին՝ Ժոզեֆ Միրզայանը, ով ներկայացրեց հոր կյանքն ու ստեղծագործական ուղին։ Զորայր Միրզայանը ծնվել է Թեհրանում, հայ ընտանիքում։ Նրա հայրը՝ Հովսեփ Միրզայանը ևս անվանի գրող-թարգմանիչ էր և Իրանի Ազգային ժողովի անդամ։ Նախնական կրթությունը Զորայրն ստացել է Թեհրանի հայոց ազգային դպրոցում, ապա ավարտել է տեղի ամերիկյան քոլեջը։ Նրա առաջին գրական ստեղծագործությունը լույս է տեսել «Վերածնունդ» թերթում, ինչից հետո Զորայր Միրզայանը դարձել է այս պարբերականի մշտական հեղինակը։ Նա նաև «Նոր էջ» գրական խմբակցության մշտական անդամ էր։ Նրա մահից մեկ տարի անց՝ 1965 թ-ի մարտին, հրապարակվեց իր գրական գործերի առաջին ժողովածուն, ինչպես նաև իրանահայ գրողների ու «Նոր էջի» անդամների նախաձեռնությամբ Թեհրանում կազմակերպվեց Զորայր Միրզայանին նվիրված հուշ երեկո։

«Այստեղ, ձեր առջև կանգնած, ես հիշում եմ իմ մանկությունը՝ լի հորս սիրով ու ջերմությամբ, նրա ծիծաղի արձագանքով և այն խոր ազդեցությամբ, որը նա թողել է իմ կյանքի հետագա ընթացքի վրա, - իր մտքերով կիսվեց Ժոզեֆ Միրզայանը։ - Հիշում եմ հեռավոր մի դրվագ։ Մանկական անմեղ խաղի ընթացքում ես ու եղբայրս հայտնվել էինք հորս սրբավայրում՝ նրա գրադարանում։ Նա աշխատում էր, բայց մեզ դուրս հանելու փոխարեն թույլ տվեց ազատ ուսումնասիրել իր գրքերը, անգամ այն դեպքում, երբ մենք մեր ետևից թողեցինք պատռված էջերի հետքեր։ Մայրս հարցրեց նրան, ինչու նա թողեց, որ մենք փչացնենք գրքերը, նա էլ պատասխանեց, թե երեխաներս պետք է գրքերին ու գրականությանը ծանոթանան վաղ հասակից, քանի որ հենց կարդացած մանուկը կարող է դառնալ լիարժեք մարդ ու հասկանալ կյանքի իմաստը, դիմակայել բոլոր դժվարություններին»։

ԶՈՐԱՅՐ ՄԻՐԶԱՅԱՆԸ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՂ ԷՐ, ոչ միայն պարսից ու հայոց, այլև համաշխարհային, նա ժամերով նստում էր իր գրադարանում ու պրպտում։ Գրել ու թարգմանել նա սկսել է վաղ հասակից։ Նրա պոեզիան, նաև բազմաթիվ թարգմանություններն ու հետազոտական ​​հոդվածները տպագրվել են Իրանի և այլ երկրների թերթերում, ամսագրերում։ Նա թարգմանել է Մարկ Տվենի, Օմար Խայամի, Գարսիա Լորկայի, Ռաբինդրանաթ Թագորի, անգամ Զիգմունդ Ֆրոյդի և այլոց գործերը։ Նրա թարգմանչական գործունեությունը մեզ համար ճանապարհ հարթեց դեպի համաշխարհային գրականություն, հայ ընթերցողը ոչ միայն հնարավորություն ստացավ ծանոթանալու նրա լավագույն նմուշներին, այլև սկսեց հասկանալ պարսկական, ֆրանսիական, իսպանական և աշխարհի այլ գրականության նրբությունները։ Զորայր Միրզայանը մահացել է 1964 թ Թեհրանում։

Ինչ վերաբերում է «Պարսից Գրականություն, Պոեզիա (1900-1960)» գրքին, ինչպես նշեց լրագրող ու թարգմանիչ Տիգրան Դավուդյանը, այն կազմված է Զորայր Միրզայանի գրականագիտական նյութերից, պարսիկ հեղինակների չափածո գործերից միաժամանակ պարսկերեն (բնօրինակ) ու հայերեն (թարգմանություն) տարբերակներով։ Գրքում տեղ են գտել նաև այլ հեղինակների թարգմանություններ։ Նշենք, որ միջոցառման ընթացքում ելույթներով հանդես եկան Ավ Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի տնօրեն Ռուզաննա Բարսեղյանը, իրանագետներ Էմմա Բեգիջանյանը, Գևորգ Ասատրյանը և այլոք։ Միջոցառման ընթացքում Զորայր Միրզայանի թարգմանություններից ասմունքեց Գայանե Սամվելյանը:

 

Галерея (8 фото)

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • ЮНЫЕ ПЕВЦЫ ЦЕНТРА «ДИЗАК АРТ» ПОКОРЯЮТ ЕВРОПУ
    2025-05-26 10:42

    Воспитанник Культурно-общественного центра «Дизак Арт», выходец из Гадрута  Арман АЙРИЯН, прокручивая однажды в телефоне интернет-страницы, случайно наткнулся на песню «Дрдо» - одну из жемчужин армянского музыкального фольклора. Песня сразу «зацепила» арцахского мальчика, словно зов родных гор, оставшихся там, на родине, но живущих в его взрослеющем сердце, и он начал петь ее просто так, для души. Арман не подозревал, что совсем скоро именно эта трогательная песня сасунских армян принесет ему первое признание на зарубежной сцене и заслуженную победу на Международном конкурсе-фестивале Italy’s Hope, прошедшем в Болонье 28 февраля – 4 марта.

  • АРХИТЕКТОР И ПРЕМЬЕР ОВАНЕС КАДЖАЗНУНИ
    2025-05-26 10:23

    Ованес Каджазнуни был не только видным политиком и первым премьер-министром Республики Армения периода 1918-1920 годов, но и выдающимся архитектором, чьи творения до сих пор считаются прекрасными образцами зодчества той эпохи. Его авторству принадлежат самые разнообразные архитектурные сооружения, от общественных и производственных до жилых и духовных, построенные им в Ване, Ереване и других городах Армении, в Тифлисе, Баку и т.д.

  • ТАМ, ГДЕ РОЖДАЮТСЯ КРАСОТА И УСПЕХ
    2025-05-22 11:07

    Действующая при Палате архитекторов Армении Студия архитектуры и искусства отметила свой 30-летний юбилей. В отличие от традиции получать подарок в свой день рождения, студийцы сами преподнесли его всем, кто хоть как-то причастен к этой студии – своим педагогам, родителям, друзьям и поклонникам детско-юношеского творчества. Открывшаяся на втором этаже Палаты выставка стала сюрпризом для приглашенных гостей и откровением для руководства самой организации.

  • ГЕНОЦИД ПОНТИЙСКИХ ГРЕКОВ – ПРОДОЛЖЕНИЕ ГЕНОЦИДА АРМЯН
    2025-05-21 10:23

    19 мая в Армении отметили День памяти жертв геноцида понтийских греков. В Музее-Институте Геноцида армян (МИГА) состоялись мероприятия, приуроченные к этой трагической дате дружественного народа, разделившего с нами общую судьбу. С раннего утра у Мемориала памяти жертв Геноцида армян 1915 г. в Цицернакаберде собралось много людей. Почтить память греков, погибших в начале ХХ в. от турецкого ятагана, пришли директор МИГА, кандидат исторических наук Эдита Гзоян и сотрудники Музея-Института, консул Республики Греция в РА Эммануил Асимакопулос, бывший вице-спикер парламента, член Исполнительного органа Республиканской партии Армении Эдуард Шармазанов, члены Союза греческих общин Армении во главе с председателем Марией Лазаревой и другие. Присутствующие возложили цветы к вечному огню и прочитали молитву «Отче наш». 

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ