ՎԶԵԲ-Ն ՈՒ ԱՄԵՐԻԱԲԱՆԿՆ ԱՋԱԿՑՈՒՄ ԵՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԱՌԵՎՏՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԿԱՅՈՒՆ ԼՈՒԾՈՒՄՆԵՐՈՎ
Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) և Ամերիաբանկը կնքել են համաձայնագիր, որն Ամերիաբանկին հնարավորություն է տալիս ՎԶԵԲ-ից ՀՀ դրամով միջոցներ ներգրավել առևտրի ֆինանսավորման համար։ Սա ՎԶԵԲ-ի կողմից Հայաստանում ստորագրված առաջին և առայժմ միակ նման համաձայնագիրն է։ Ամերիաբանկի և ՎԶԵԲ-ի այս նոր համագործակցության նպատակն է ընդլայնել Ամերիաբանկի հնարավորությունները` աջակցելու միջազգային առևտրով զբաղվող հայկական ձեռնարկություններին և առաջարկելու կայուն և տեղայնացված ֆինանսավորման լուծումներ։
Ըստ կնքված համաձայնագրի, ՎԶԵԲ-ը կաջակցի ՀՀ դրամով առեվտրի ֆինանսավորման գործարքներին՝ Ամերիաբանկի կողմից ֆինանսավորվող ներկրողների և արտահանողների համար նվազեցնելով արտարժութային ռիսկերը և բարձրացնելով ֆինանսական կանխատեսելիությունը։ Համատեղելով իրենց փորձն ու ռեսուրսները՝ ՎԶԵԲ-ն ու Ամերիաբանկը նպատակ ունեն խթանել Հայաստանի տնտեսական աճը և կայունությունը տարածաշրջանում:
«Ավելի քան մեկ տասնամյակ է, ինչ Ամերիաբանկը հայաստանյան շուկայում առևտրի ֆինանսավորման նոր հնարավորություններ և լուծումներ է առաջարկում: ՎԶԵԲ-ի անգնահատելի աջակցությունը, գործիքների և ռեսուրսների լայն շրջանակը մեծապես նպաստել են միջազգային առևտրի խթանմանը։ Այժմ մենք հպարտ ենք լինել առաջինը Հայաստանում, ով ստորագրել է վերականգնվող վարկային գծի պայմանագրում փոփոխություն կատարելու մասին այս համաձայնագիրը, որը մեզ հնարավորություն է տալիս հայկական դրամով միջոցներ ներգրավել տեղական արտահանողների և ներմուծողների բիզնեսը խթանելու համար: Սա ավելի քան համահունչ է Հայաստանի տնտեսության մեջ շարունակական ներդրումներ կատարելու մեր ռազմավարությանը», - նշում է Ամերիաբանիկի գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը:
«Մենք շատ ուրախ ենք ընդլայնել համագործակցությունը Հայաստանում մեր վաղեմի գործընկերներից մեկի՝ Ամերիաբանկի հետ, որի բաժնետիրական կազմում մենք վերջերս վերահաստատեցինք մեր հանձնառությունը: ՎԶԵԲ-ի Առևտրի խթանման ծրագրի շրջանակում հայկական դրամով կնքված այս նոր համաձայնագիրը կօգնի տեղական ձեռնարկություններին էլ ավելի մեծ հաջողությամբ զբաղվել միջազգային առևտրով` չենթարկվելով արտարժույթի փոխարժեքի տատանումների ռիսկերի: Կարծում ենք, որ դա մեծ օգուտ կբերի տեղական ձեռնարկություններին և կնպաստի տարածաշրջանում առևտրային գործունեության ակտիվացմանը», - նշում է ՎԶԵԲ-ի ֆինանսական հաստատությունների գծով տնօրեն Ֆրենսիս Մալիժը:
Ամերիաբանկի և ՎԶԵԲ-ի համագործակցությունն Առևտրի խթանման ծրագրի շրջանակներում սկսվել է 2010 թվականին: Այդ պահից ի վեր կնքվել են առևտրի ֆինանսավորման գործարքներ, որոնց նպատակն է աջակցել բարձր աճ գրանցող տնտեսական ոլորտներին, այդ թվում` ՏՏ-ին, շինարարությանը, էներգետիկային և արտադրությանը, միաժամանակ խթանելով արտաքին առևտուրը:
2013թ. Ամերիաբանկն առաջինը հայկական բանկերից ստացավ հաստատող բանկի կարգավիճակ ՎԶԵԲ-ի Առևտրի խթանման ծրագրի շրջանակներում, ինչը բանկին հնարավորություն տվեց տեղական արտահանողների համար ավելի մատչելի դարձնել առևտրի ֆինանսավորման գործիքները, ինչպիսիք են ակրեդիտիվները և բանկային երաշխիքները: Բացի այդ, Ամերիաբանկը բազմիցս արժանացել է Առևտրի խթանման ծրագրի «Տարվա գործարք» ամենամյա մրցանակին, որը շնորհվում է ֆինանսական հաստատություններին` ակտիվ և արդյունավետ առևտրի ֆինանսավորման գործառնությունների և հաջողված միջազգային գործընկերության համար:
«Ամերիաբանկ» ՓԲԸ
Ամերիաբանկը ֆինանսական և տեխնոլոգիական առաջատար հաստատություն է, ՀՀ տնտեսական ոլորտի նշանակալի դերակատարներից մեկը, որի ակտիվները գերազանցում են 1 տրիլիոն ՀՀ դրամը: Ընթանալով թվայնացման ճանապարհով` Բանկը ներդրել է մի շարք նորարար ծրագրեր ու հարթակներ և շարունակում է կատարելագործել դրանք` ձևավորելով մարդու տարատեսակ կարիքների բավարարմանն ուղղված, դինամիկ զարգացող ֆինանսա-տեխնոլոգիական միջավայր:
Ամերիան առաջինը Հայաստանում ստեղծել է էկոհամակարգեր ՓՄՁ-ների և անհատների համար` ապահովելով հասանելիություն բանկային և ոչ բանկային մի շարք ծառայությունների մեկ պատուհանի սկզբունքով` Estate.ameriabank.am, Automarket.ameriabank.am, Business.ameriabank.am:
Լինելով հաճախորդամետ` Ամերիան ձգտում է ժամանակակից թվային աշխարհում ապահովել սպասարկման բարձր որակ` վստահելի և անվտանգ միջավայրում առաջարկելով կյանքի որակը բարելավելու ամբողջական լուծումներ:
Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական Բանկի կողմից:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-26 17:19
Компания «Южно-Кавказская железная дорога» совместно с чешским туристическим оператором Gepard Express предоставляют новую для Армении услугу туристического поезда. Первый поезд отправится в 9-дневный рейс 28 июня и будет курсировать по Армении и Грузии.
-
2025-06-26 09:35
«Джавахкская диаспора России» выступила с заявлением, в котором говорится:
-
2025-06-26 09:15
Наличие оговорок Ливана в связи со «Стамбульской декларацией» Организации исламского сотрудничества и принятыми резолюциями, которые, как уже известно, содержат неприемлемые формулировки в адрес Армении, подтверждает, что вполне возможно было путем эффективной дипломатической работы добиться оговорок по крайней мере от ряда стран или вообще не допустить включения этих положений в декларацию, а не реагировать на уровне МИД РА уже постфактум, написал в своем ТГ-канале политолог Акоп Бадалян. Публикацию полностью приводим ниже.
-
2025-06-26 09:00
22 июня ряд шиитских лидеров в Азербайджане распространил открытое письмо находящегося в тюрьме лидера «Союза мусульман Азербайджана» Талеха Багирзаде, в котором он требует от бакинских властей осудить действия Израиля против «братского Ирана». Напомним, что уроженец Нардарана считается самым авторитетным шиитским теологом в Азербайджане, которого в январе 2017 г. бакинский суд приговорил к 20 годам заключения.
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2025-06-23 18:39
Ամերիաբանկը դարձավ Հայաստանի առաջին բանկը, որն իր ներդրումային հաճախորդներին հնարավորություն է տալիս MyInvest հարթակի միջոցով ուղիղ հասանելիություն ունենալ Հայաստանի ֆոնդային բորսայի (AMX)՝ AMXTrader առևտրային համակարգին։ Այս նշանակալի իրադարձությունը նշանավորվեց բորսայական ավանդական զանգի հնչեցմամբ։
-
2025-06-23 08:48
Հունիսի 20-ին Ամերիաբանկն ուղիղ եթերում ամփոփեց «Իմ Ամերիա, իմ ընտանիք» գովազդային վիճակախաղի առաջին ամիսը։
-
2025-06-17 08:50
Հունիսի 18-ին Երևանում կկայանա HIF Yerevan 2025-ը, որը հյուրընկալության ոլորտի միտումների քննարկման և ներդրումային համագործակցության միջազգային առաջատար հարթակ է, հաղորդում է Ամերիաբանկի մամուլի ծառայությունը։
-
2025-06-14 08:17
Ամերիաբանկի ու ջիջիի համատեղ նոր նախաձեռնության շնորհիվ ջիջիով երթևեկելն այսուհետ ավելի ապահով է․ ջիջիի 100 մեքենաներում տեղադրվել են մանկական նստատեղեր՝ քարսիթեր։