ԵՐԵՎԱՆՅԱՆ ՓԱՌԱՏՈՆԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ՝ ԿԻԹԱՌՆ Է
Հայաստնում կիթառային եռուզեռ էր։ Մի շաբաթ է, ինչ Երևանի ու Գորիսի բեմերում կիթառային երաժշտության համերգներն, իրար փոխարինելով, բեմ էին հանում զանազան կատարողների՝ երեխաների, պատանիների, իրենց ուսուցիչների, կոնսերվատորիայի ուսանողների ու շրջանավարտների, նաև հեռավոր Անգլիայից ժամանած անվանի կիթառահարների։ Ցայտուն երաժշտական երեկոներ, որոնց ընթացքում հնչում էին ծանոթ գեղեցիկ մեղեդիներ՝ գրված կամ վերամշակված կիթառի համար, հանդիպումներ կատարողների հետ, վարպետության դասեր երիտասարդ կիթառահարների համար․․․ Հենց այս ձևաչափն էին ընտրել Հայաստանում տեղի ունեցած «Play 2 Festival» փառատոնի համար նրա կազմակերպիչները։
ԱՐԴԵՆ ԵՐԿՐՈՐԴ ՏԱՐԻՆ Է, ԻՆՉ ՄԵՐ ԵՐԿՐՈՒՄ ԱՆՑ Է ԿԱՑՎՈՒՄ ԿԻԹԱՌԱՅԻՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ԱՅՍ ԱՐՏԱՍՈՎՈՐ ՓԱՌԱՏՈՆՆ, այն սիրված է դարձել և մասնակիցների, և ունկնդիրների կողմից։ Չէ որ ամեն օր չէ, որ տարբեր սերունդների կիթառահարները հնարավորություն են ունենում հավաքվել մեկ հարթակում և շլացուցիչ համերգներ մատուցել երաժշտասերներին։ Հայ ունկնդիրներն էլ հազվադեպ են «գլուխ գովալու» առիթ ունենում, թե մենակատարների, համույթների կամ կիթառահարների մեծ նվագախմբի կատարմամբ լսել են Բախի, Բրամսի, Խաչատրյանի, Կոմիտասի և այլ, ոչ «կիթառային» կոմպոզիտորների ստեղծագործությունները։
Փառատոնի գաղափարը տարիներ առաջ ծագեց իրանահայ՝ ներկայումս Անգլիայում բնակվող, մասնագիտությամբ հոգեբան Մեղեդի Թիլիմյանինի մոտ, որը երաժշտության միջոցով որոշեց կապ հաստատել իր պատմական հայրենիքի հետ։ Հնչեղ անուն ունեցող այս հայուհին ասաց, որ տարիներ առաջ կիթառի մասնավոր դասերի է հաճախել, բայց հետագայում չի շարունակել այն։ Իրանում, ինչպես գիտենք, կանանց իրավունքներն սահմանափակ են, և Մեղեդին հնարավորություն չի ունեցել սովորելուց հետո բեմ դուրս գալ, հանդիսատեսի առջև ելույթ ունենալ, ուստի երաժշտականկարիերան որոշել է դնել մի կողմ։
«Լինելով սփյուռքահայ և պարբերաբար այցելելով Հայաստան ես միշտ առիթ էի փնտրում իմ նախնիների հայրենիքում ստեղծելու մի բան, որը կարող էր ինձ ավելի մոտեցնել Հայաստանին և դարձնել նրա կյանքի մի մասը։ Մի քանի տարի առաջ ամուսինս՝ կիթառահար Քրիստոֆեր Սթելը, իր ընկերոջ Մարկ Էդենի հետ դուետ կազմեց, և ինձ մոտ անմիջապես միտք ծագեց, որ կարելի է կիթառի միջոցով ճանապարհ հարթել դեպի Հայաստան։ Մենք կապ հաստատեցինք Հայաստանի անվանի կիթառահար Հակոբ Ջաղացպանյանի հետ, արդյունքում երկու տարի առաջ ծնվեց փառատոնը, - մեր հարցազրույցի ժամանակ պատմեց Մեղեդին։ - Փառատոնի ստեղծումը մեկ այլ պատճառ էլ ունի։ Հայաստանում կիթառային երաժշտության մակարդակը բարձր է, բայց միջազգային ուշադրության պակաս կա։ Հայաստանում հսկայական ներւժ կա տաղանդը զարգացնելու և ծաղկացնելու համար։ Փառատոնը հայ կիթառահարների համար հնարավորություն է իրենց ցուցադրելու, աշխարհում հայտնի դառնալու և Հայաստանը կիթառի կարևոր կենտրոն դարձնելու համար»։
«Play 2 Festival»-ը նաև հիմնադրամ է, որն այս փառատոնը կազմակերպում է հենց Հայաստանում և ունի երեք հստակ նպատակ։ Առաջինը միտված է ոգեշնչել 8-25 տարեկան երիտասարդներին ելույթ ունենալ անսամբլի կազմում, կատարելագործել իրենց անհատական ու խմբային երաժշտական կարողությունները Հայաստանի և արտերկրի առաջատար կիթառահարների մասնակցությամբ վարպետության դասեր, աշխատարանների միջոցավ ։ Երկրորդը՝ սկսնակ և երիտասարդ կիթառահարների համար կազմակերպել համերգներ հանդիսատեսի առջև, ինչը կօգնի նրանց ձեռք բերել բեմական փորձ։ Եվ վերջինը՝ կազմակերպել համերգներ միջազգային հայտնի կիթառահարների մասնակցությամբ։
ՓԱՌԱՏՈՆՆ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ՄԵԿՆԱՐԿԵՑ ԱՆՑՅԱԼ ՏԱՐԻ ԵՎ ՆԵՐԳՐԱՎԵՑ Երևանի ու Գյումրիի երաժշտական դպրոցների սաներին: Այս տարի Գյումրիի փոխարեն կազմակերպիչները՝ ի դեմս Անգլիայից ժամանած VIDA կիթառային քառյակի, որոշեցին համերգով ու դասերով հանդես գալ Գորիսում։ Կիթառի երաժշտության տոնը տևեց մեկ շաբաթ, սակայն նախապատրաստական աշխատանքները տեղի էին ունենում ողջ ուսումնական տարվա ընթացքում։ Ինչպես նշեց Հայաստանի վաստակավոր արտիստ, Երևանի Կոմիտասի անվան պետականկոնսերվատորիայի պրոֆեսոր Հակոբ Ջաղացպանյանը, մասնակիցներն ըստ կիթառ նվագելու մակարդակի բաշխվում են երեք խմբերի ՝ կրտսեր, միջին և ավագ։ Ուսուցիչները յուրաքանչյուրի խմբի հետ աշխատում են հստակ նվագացանկի վրա։ Փառատոնի եզրափակիչ համերգի համար նախատեսված ստեղծագործությունների բարդ դրվագները վստահված են ավագ խմբի մասնակիցներին: Երբ անգլիացի կիթառահարները ժամանում են Հայաստան, հայ պատանի ու երիտասարդ երաժիշտներն արդեն ծանոթ են նվագացանկին, գիտեն, ինչպես պիտի կատարեն այն։ VIDA քառյակին մնում է միայն հավաքել բոլորին մեկտեղ և աշխատել գալա-համերգաի ծրագրի վրա։
VIDA քառյակը ստեղծվել է 2007 թվ․ կիթառահարներ Մարկ Էդենի և Քրիստոֆեր Սթելի կողմից, որոնց միացել են Մարկ Էշֆորդը և Ամանդա Քուքը։ Քրիսը զբաղված է կիթառի քառյակի համար սիմֆոնիկ և այլ ստեղծագործությունների վերափոխման գործով, ինչը բավականին անսովոր է ու համարձակ։ Երաժիշտները շրջագայում են Մեծ Բրիտանիայում, Եվրոպայում, մասնավորապես՝ Գերմանիայում, ամենամյա հյուրախաղեր են ունենում ԱՄՆ-ում, իսկ մինչև քովիդի համաճարակը հաջող ելույթներ են ունեցել նաև Չինաստանում։ Այսօր VIDA-ն կիթառային երաժշտության ասպարեզում հայտնի խումբ է, որի անդամները փորձառու երաժիշտներ են, ովքեր ելույթ են ունենում ոչ միայն համերգներով, այլ նաև վարպետության դասերով։
«Անցյալ տարի հետաքրքիր մի պահ եղավ Գյումրիում, - շարունակում է Մեղեդի Թիլիմյանը։ – Մենք այնտեղ հանդիպեցինք դպրոցական տարիքի տաղանդավոր կիթառահարի, ով տպավորեց մեզ իր աշխատասիրությամբ, բնատուր տաղանդով և կիթառի հանդեպ մեծ սիրով: Տղան ասաց, որ չի կարողացել գտնել Գյումրիում ուսուցիչ, ով կօգներ իրեն զարգացնել կիթառ նվագելու իր տեխնիկան և հմտությունները։ Քրիսն ուրախությամբ համաձայնեց նրան մի քանի դաս տալ: Անգլիա վերադառնալուց հետո նրանք շարունակեցին այդ դասերը առցանց, շաբաթական մեկ օր։ Տղան այսօր 16 տարեկան է, և հուսով ենք, որ նա կընդունվի կոնսերվատորիա, կշարունակի իր ուղին դեպի մեծ երաժշտություն։ Իսկ փառատոնի ընթացքում նա Երևանում էր ու կրկին դասեր էր վերցնում և Քրիսից, և Ամանդայից»։.
VIDA քառյակի կիթառահարները փառատոնի շրջանակներում վարպետության դաս անցկացրեցին նաև Գորիսում։ Ինչպես ընդգծեց Մեղեդին, փառատոնի մի օրվա կազմակերպումը Գորիսում ավելի կարևոր էր, քան Գյումրիում. այստեղ երեխաներն ու երիտասարդները կտրված են Երևանից, Հայաստանի խոշոր քաղաքներից և մշակութային իրադարձություններից, բայց այստեղ կան բազմաթիվ չբացահայտված տաղանդներ, որոնք աջակցության կարիք ունեն։ Երաժշտական զարգացման և առաջխաղացման հարցում նրանց օգնելու համար ցանկալի է, որ փառատոնի կազմակերպիչները մի քանի օր անցկացնեն մարզում։ Դա հնարավորություն կստեղծի Գորիսում միաժամանակ հավաքելու տաղանդավոր պատանի կիթառահարների Կապանից, Քաջարանից, Խնձորեսկից և մարզի այլ բնակավայրերից, ինչն, իր հերթին, լուրջ ֆինանսավորում է պահանջում։
«Մեր արդեն երկու փառատոները իրականություն դարձան մեր սեփական միջոցներով ու մեր ընկերների աջակցությամբ։ Սակայն նախագիծն ընդլայնելու և խորացնելու համար մեզ անհրաժեշտ է լրացուցիչ ֆինանսավորում, ինչը թույլ կտա շրջել Հայաստանի մարզերով, մնալ հենց այնտեղ, հրավիրել այլ երկրներից հայտնի երաժիշտների։ Բայց այդ պարագայում մենք պետք է ապահովենք նրանց ինքնաթիռի, Հայաստանում կացության և այլն ծախսը։ Մենք փորձում ենք գտնել այս խնդիրների լուծման ճանապարհներն, իսկ առայժմ կազմակերպում ենք փառատոնը մեր համեստ հնարավորությունների սահմաններում»,- նշում է Մեղեդի Թիլիմյանը։
VIDA քառյակի Գորիսի այցի ժամանակ անգլիացի երաժիշտներին բուռն ընդունելություն էր սպասվում՝ համերգն անցավ լեփ-լեցուն դահլիճում։ «Play 2 Festival»-ի շրջանակներում տեղի ունեցավ ևս երեք համերգ Երևանում։ Առաջինը Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում էր, որն անցավ Երևանի կոնսերվատորիայի շրջանավարտ կիթառահարների դուետի մասնակցությամբ։ Երկրորդին, այս անգամ «Առնո Բաբաջանյան» համերգասրահում, որտեղ բեմի վրա էր VIDA քառյակը, ևս ասեղ գցելու տեղ չկար։ Հնչեցին Բրամսի «Հունգարական պարերը», Արամ Խաչատրյանի «Դիմակահանդես»-ից վալսը, Կոմիտասի «Հաբրբան»-ը, Շուբերտի ֆա մինոր սոնատը, Լեոնարդ Բերնսթայնի «West Side Story»-ից հատվածներ և այլ ստեղծագործություններ։ Փառատոնն ավարտվեց Հայաստանի շուրջ 50 պատանի ու երիտասարդ կիթառահարներից կազմված նվագախմբի համերգով ու դարձավ մեր երկրի համար այն հազվադեպ տոներից, որը նվիրված էր կիթառով կատարվող հարուստ ու գեղեցիկ երաժշտությանը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-26 10:42
Воспитанник Культурно-общественного центра «Дизак Арт», выходец из Гадрута Арман АЙРИЯН, прокручивая однажды в телефоне интернет-страницы, случайно наткнулся на песню «Дрдо» - одну из жемчужин армянского музыкального фольклора. Песня сразу «зацепила» арцахского мальчика, словно зов родных гор, оставшихся там, на родине, но живущих в его взрослеющем сердце, и он начал петь ее просто так, для души. Арман не подозревал, что совсем скоро именно эта трогательная песня сасунских армян принесет ему первое признание на зарубежной сцене и заслуженную победу на Международном конкурсе-фестивале Italy’s Hope, прошедшем в Болонье 28 февраля – 4 марта.
-
2025-05-26 10:23
Ованес Каджазнуни был не только видным политиком и первым премьер-министром Республики Армения периода 1918-1920 годов, но и выдающимся архитектором, чьи творения до сих пор считаются прекрасными образцами зодчества той эпохи. Его авторству принадлежат самые разнообразные архитектурные сооружения, от общественных и производственных до жилых и духовных, построенные им в Ване, Ереване и других городах Армении, в Тифлисе, Баку и т.д.
-
2025-05-22 11:07
Действующая при Палате архитекторов Армении Студия архитектуры и искусства отметила свой 30-летний юбилей. В отличие от традиции получать подарок в свой день рождения, студийцы сами преподнесли его всем, кто хоть как-то причастен к этой студии – своим педагогам, родителям, друзьям и поклонникам детско-юношеского творчества. Открывшаяся на втором этаже Палаты выставка стала сюрпризом для приглашенных гостей и откровением для руководства самой организации.
-
2025-05-21 10:23
19 мая в Армении отметили День памяти жертв геноцида понтийских греков. В Музее-Институте Геноцида армян (МИГА) состоялись мероприятия, приуроченные к этой трагической дате дружественного народа, разделившего с нами общую судьбу. С раннего утра у Мемориала памяти жертв Геноцида армян 1915 г. в Цицернакаберде собралось много людей. Почтить память греков, погибших в начале ХХ в. от турецкого ятагана, пришли директор МИГА, кандидат исторических наук Эдита Гзоян и сотрудники Музея-Института, консул Республики Греция в РА Эммануил Асимакопулос, бывший вице-спикер парламента, член Исполнительного органа Республиканской партии Армении Эдуард Шармазанов, члены Союза греческих общин Армении во главе с председателем Марией Лазаревой и другие. Присутствующие возложили цветы к вечному огню и прочитали молитву «Отче наш».