Последние новости

ԱՐՑԱԽՑԻՆԵՐԻ ԱՌԱՋԻԿԱ ՄԱՍՇՏԱԲԱՅԻՆ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԻ ՕՐԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

Ինչպես հայտնի է, մարտի 29-ին Երևանի Ազատության հրապարակում ծրագրված է Արցախից տեղահանված անձանց մասշտաբային հանրահավաք՝ կազմակերպված «Արցախի քաղաքացիների իրավունքների պաշտպանության խորհրդի» կողմից, որը ստեղծվել է «Հանուն Արցախի» միավորման նախաձեռնությամբ և ընդգրկում է արցախցիների գրեթե բոլոր հասարակական շրջանակները:

Հանրահավաքում բարձրացվելու են հետևյալ հարցերը. Արցախ կոլեկտիվ վերադարձի իրավունքի երաշխիքներ, սոցիալական խնդիրների լուծման և Արցախի տեղահանված բնակիչներին ֆինանսական ու բնակարանային աջակցության տրամադրման ծրագրերի պատշաճ իրականացման պահանջ, Բաքվի բանտերից հայ բանտարկյալների վերադարձման պահանջ, Արցախի հայկական մշակութային ժառանգության պահպանման պահանջ:

Արցախցիների մեծ հանրահավաքը տեղի կունենա պետության կողմից հատկացվող ֆինանսական օգնությունը (40 հազար դրամ՝ կացարանի վարձակալման, գումարած 10 հազար դրամ՝ կոմունալ ծախսերի համար) ապրիլի 1-ից ՀՀ կառավարության որոշմամբ դադարեցնելու նախօրեին, ինչը սպառնում է գոյաբանական նոր խնդիրներով, քանզի արցախցի բազմաթիվ ընտանիքներ կզրկվեն սոցիալական աջակցության միակ իրական պետական ծրագրից, որը մինչ այժմ թույլ էր տալիս ժամանակավոր տանիք ապահովել գլխավերևում: Միևնույն ժամանակ, արցախցիների ճնշող մեծամասնությունն անիրատեսական, անհեռանկարային և շատ առումներով վտանգավոր է համարում տեղահանվածներին բնակարանով ապահովելու ներկայիս կառավարական ծրագիրը և, չնայած խիստ կարիքին, մտադիր չէ օգտվել դրանից: Շատերը նույնիսկ պնդում են, որ պետությունը միտումնավոր այնպիսի իրադրություն է ստեղծում, որ վերաբնակները չկարողանան օգտվել սոցիալական այդ ծրագրից և ստիպված լինեն լքել նաև Հայաստանը՝ բախտի որոնումներով:

Ինչ վերաբերում է Արցախ կոլեկտիվ վերադարձի իրավունքի երաշխավորմանը, ապա ակնհայտ է, որ արցախցիների արժանապատիվ և անվտանգ հայրենադարձման որևէ օբյեկտիվ նախադրյալներ այսօր չկան: Իսկ այդ թեմայով ներկայումս ամեն կողմից հնչող դեմագոգիան սատանայից է և որոշակի քաղաքական նպատակներ է հետապնդում։ Մասնավորապես, անհեթեթ ու անմարդկային է խոսել Լեռնային Ղարաբաղ վերադարձի մասին՝ ապավինելով ալիևյան ռեժիմի ողորմածությանը, որը բոլոր հայերին իրենց Հայրենիքից վտարելուց հետո շարունակում է նոր հանցագործություններ կատարել մարդկության դեմ՝ ոչնչացնելով հայկական դարավոր հետքը ժամանակավորապես բռնազավթված տարածքներում։

Իհարկե, կոլեկտիվ կերպով և արժանապատվորեն Հայրենիք վերադառնալու համար անհրաժեշտ են անվտանգության կայուն միջազգային երաշխիքներ։ Որպես նպատակահարմար տարբերակ՝ բազմաթիվ փորձագետներ նշում են միջազգային ամուր երաշխիքները ՄԱԿ-ի հովանու ներքո:

Ամեն դեպքում, իր հազարամյա Հայրենիքում ազատ ապրելը Արցախի ժողովրդի անքակտելի իրավունքն է, և քաղաքակիրթ աշխարհը պետք է հասկանա, որ արցախցիների կոլեկտիվ և անվտանգ, միջազգային հստակ երաշխիքներով ամրագրված վերադարձը հայրենիք կարող է դառնալ ոչ միայն տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման գրավական, այլև իրական քայլ փլուզվող բարոյական աշխարհակարգի և միջազգային իրավունքի համակարգի վերականգնման ճանապարհին: Ահա թե ինչու միջազգային իրավունքը պաշտպանելու կոչված եվրոպական կառույցներն ու համաշխարհային աշխարհաքաղաքական կենտրոնները պետք է ընդամենը կատարեն իրենց անմիջական պարտականությունը. իրական մեխանիզմներ ստեղծեն Լեռնային Ղարաբաղի բնիկ բնակչությանը իրենց տներ վերադարձնելու համար՝ իրական և երկարաժամկետ անվտանգության ապահովմամբ։ Իսկ սկզբի համար անհրաժեշտ է դադարեցնել Բաքվի ռեժիմի կողմից Լեռնային Ղարաբաղի ժամանակավոր բռնազավթված տարածքի ապօրինի բնակեցման գործընթացը։

Արցախահայության համար իր բնօրրանում ապրելը ազգային-մշակութային ընդհանրության գոյության հարց է իր պատմական ժառանգության՝ հայկական հնագույն մշակույթի բազմաթիվ ճարտարապետական և այլ հուշարձանների հետ: «Պետք է լինի վերադարձի գործընթաց՝ մեր իղձերով ու պահանջներով,– ասում է Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը:Եթե լուռ նստենք, հարցը կփակվի. չկա արցախցի, չկա Արցախ: Մենք պետք է համալիր ծրագրեր մշակենք, ցույց տանք մեր միասնության գաղափարը, որ Արցախի բնակիչները. լինի Սյունիքում, թե Երևանում, բոլորը կապված են միմյանց հետ։ Մենք բոլորս ունենք մեկ նպատակ. անվտանգ վերադարձ»։ Ընդ որում Արցախի հոգևոր առաջնորդն ընդգծեց, որ ՝ իր հարազատ միջավայր վերադառնալու Արցախի ժողովրդ իրավունքը հաստատված է միջազգային մակարդակով:

Իսկ մինչ արցախցիները պահանջում են վերադարձի երաշխիքներ, Բաքվի ռեժիմը «մեծ վերադարձ» է իրականացնում գրավյալ տարածքներ, դրա տակ նկատի ունենալով հայկական հինավուրց երկրամասի անօրինական բնակեցումն ադրբեջանցիներով: Զուգահեռաբար ահագնանում է Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության, հին ու ժամանակակից հուշարձանների, գերեզմանատների ոչնչացման գործընթացը: Օրերս, Հայկական ճարտարապետության հետազոտման հիմնադրամի հաղորդագրության համաձայն, օկուպացիոն ուժերն ավերել են Արցախի հինգ գյուղերի՝ Ավետարանոցի, Ջրաղացների, Զարդանաշենի, Մադաթաշենի և Սարգսաշենի գերեզմանատները։ Հիշեցնենք, որ դեռևս ամռանը Caucasus Heritage Watch (CHW) կազմակերպությունն Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ իր հերթական զեկույցում ահազանգել էր, որ բռնազավթված ԼՂՀ-ում հայկական ժառանգության ոչնչացման դեպքերն ավելացել են 75 տոկոսով։

Դե, և վերջապես, Ալիևի ռեժիմի կողմից Բաքվում ապօրինի պահվող հայ ռազմագերիների և Արցախի նախկին ղեկավարների ազատ արձակման հումանիտար և համազգային հույժ կարևոր խնդրի մասին։ Այսօր տվյալ հարցում միջազգային կառույցների և ՀՀ իշխանությունների վրա ճնշում գործադրող հասարակական շարժումը որոշակիորեն, թեև մեծ ուշացումով, ուժգնանում է։ Հապաղելու ժամանակ չկա, քանզի հարցականի տակ է, մարդկանց կյանքը, ճակատագիրը։ Ուժգնացնելով բողոքի ալիքը և ճնշման աստիճանը՝ հնարավոր կլինի մղել ՀՀ պետական համակարգին և միջազգային պատասխանատու ատյաններին ավելի ակտիվ գործողությունների՝ պարտադրելու Բաքվի ռեժիմին կատարել միջազգային հումանիտար իրավունքի իր պարտավորությունները և պահպանել համընդհանուր մարդկային նորմերը։ Իսկ չէ՞ որ ժամանակակից միջազգային նորմերի և 2020 թվականի նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարությամբ սահմանված կոնկրետ պարտականությունների համաձայն՝ պաշտոնական Բաքուն ուղղակի պարտավոր էր անհապաղ ու անվերապահորեն հայկական կողմին վերադարձնել բոլոր գերիներին և պատանդներին։

Ամփոփելով՝ ուզում եմ զգուշացնել Հայաստանի իշխանություններին և հանրությանը, որ Արցախի հիմնախնդիրն ընդհանրապես և այն կոնկրետ սոցիալական խնդիրները, որոնց բախվում են տեղահանվածները, սպառնում է դառնալ ներքին և արտաքին քաղաքական մանիպուլյացիաների առարկա: Անհրաժեշտ է վերացնել բոլոր արհեստական խոչընդոտները և փորձել աջակցել Արցախի հայրենակիցներին իրապես ինտեգրվել ժամանակակից հայ հասարակությանը՝ ի նպաստ Հայրենիքի շահերի, նրա ներկայի և ապագայի: Իսկ հայ հասարակության միասնականությունը և համապատասխան քաղաքական կամքը թույլ կտան աստիճանաբար լուծել վերոնշյալ և մեր ազգի համար հրատապ այլ խնդիրները:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • БУДУТ ЛИ НАКОНЕЦ САНКЦИИ В ОТНОШЕНИИ ДИКТАТОРА
    2025-06-18 09:57

    «Враждебность Азербайджана по отношению к Армении никогда не была результатом нагорно-карабахского конфликта; это был просто предлог, который Баку представлял поколениям западных дипломатов. Корень неприятия Азербайджана лежал как в идеологии, так и в необходимости для президентов Азербайджана отвлекать свое население от собственных неудач и коррупции», – пишет в свой статье в Washington Examiner старший научный сотрудник Американского института предпринимательства Майкл Рубин, отмечая  при этом, что «мир должен быть миром между двумя демократиями, а не между одной демократией и одной из самых жестоких диктатур в мире», а лучший способ добиться мира на Кавказе – это ввести санкции против Алиева и «отдать приоритет демократии на Каспийском море, а не прославлять диктатуру». Да, ставка официального Баку на силу и циничное игнорирование им международного права наконец должны получить адекватную оценку, а бакинский диктатор, мнящий себя вершителем судеб людей и народов, должен понести заслуженное наказание.

  • ХУДОЖНИКИ, ПРЕДАННЫЕ ЖИВИТЕЛЬНОМУ ПЕРВОИСТОЧНИКУ
    2025-06-17 09:43

    На днях в Ереване побывал Заслуженный художник Российской Федерации, Действительный член Российской академии художеств России Юрий Григорян, являющийся уроженцем села Цоватех Мартунинского района Нагорного Карабаха (Арцаха).

  • ПРАВДА О МНОГОВЕКОВОМ АРЦАХЕ И ИСКУССТВЕННОМ АЗЕРБАЙДЖАНЕ
    2025-06-16 09:24

    Бакинский режим весьма болезненно и неадекватно отреагировал на слова помощника президента России Владимира Мединского, назвавшего Нагорный Карабах спорной территорией. Между тем это армянская сторона могла бы протестовать в связи с такой формулировкой, ибо все исторические, правовые и морально-нравственные аргументы и факты однозначно на ее стороне. Об автохтонности и самоидентичности армян Южного Кавказа в первую очередь свидетельствуют тысячи исторических памятников – хачкаров, церквей, монастырей, которые сегодня целенаправленно уничтожает оккупационный алиевский режим, пытаясь как можно скорее стереть вековой след на временно перешедшей в результате коллективной военной агрессии под его контроль территории. Современные варвары средь бела дня рушат ценности, созданные за столетия и тысячелетия и составляющие сокровищницу мировой культуры.

  • ПРЕЗЕНТОВАНА КНИГА НИЖЕГОРОДСКОГО ПОЭТА ОБ АРМЕНИИ И АРЦАХЕ
    2025-06-13 11:07

    11 июня в ереванской гостинице «Ани Плаза» состоялась презентация сборника поэзии и публицистики нижегородского поэта и журналиста Виктора Коноплева «Небо Армении». Сборник вышел в свет в рамках книжной серии ДИАЛОГ в Москве по инициативе председателя общественной организации «Диалог», российского общественного деятеля Юрия Навояна.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ