ՆՈՐ ՏՈՒՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՊԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի գրասենյակը մարդաշատ էր, իսկ ներսում տիրող մթնոլորտը չափազանց ուրախալի և տոնական։ Օրերս մշակույթի և հարակից այլ ոլորտների մասնագետները հավաքվել էին այստեղ, որպեսզի միասին տոնեն կարևոր իրադարձություն՝ ՀՃՈՒ հիմնադրամի նոր, սեփական գրասենյակի բացումը, որին բոլորն անհամբեր սպասել են 55 տարի։
Հյուրերը ոգևորությամբ շրջում էին տարածքով, ուշադիր զննում պատերին թակցված յուրաքանչյուր գիր, պաստառ, լուսանկար։ Դահլիճից անցնում էին դեպի գրադարան, որը լի էր հիմնադրամի կողմից հրատարակված գրքերով։ Բոլոր գրքերը բազմամյա ճանապարհորդությունների, տանջալից գիտական արշավաների և հետազոտությունների արդյունք են։ Ուսումնասիրությունները կատարվել են կես դարից ավելի ժամանակահատվածում ու տարբեր երկրներում, որտեղ պահպանվել է հայկական պատմական ներկայության հետք։ ՀՃՈՒՀ-ի առաջին հարկի դահլիճում կարդում ենք․ «Մեր նպատակն է գոնե թղթի վրա փրկել Հայաստանից դուրս գտնվող հայկական ճարտարապետությունը»։
ԱՅՍ ԲԱՌԵՐԻ ՀԵՂԻՆԱԿՆ Է ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ՆՎԻՐՅԱԼ ԶԱՎԱԿ, ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴՈԿՏՈՐ ԱՐՄԵՆ ՀԱԽՆԱԶԱՐՅԱՆԸ, որի շնորհիվ հեռավոր 1969-ին դրվեց պատմական Հայաստանում գիտական արշավներ անցկացնելու, հուշարձանների ուսումնասիրման և փաստագրման առաջին քարը։ Նա քաջ գիտակցում էր հայ ժողովրդի պատմական հիշողության պահպանման կարևորությունը և փորձում գտնել, արձանագրել ցանկացած հուշարձան, պահպանված ճարտարապետական հատված, խաչքարի բեկոր։ Տարիներ անց Արմեն Հախնազարյանի գործը շարունակեց նրա երիտասարդ գործընկերն ու սխրակիցը՝ հայկական ճարտարապետության պատմաբան Սամվել Կարապետյանը, ով իր շուրջ հավաքեց համախոհների։
Կազմակերպությունը գրանցվել է որպես հասարակական 1982 թվ․ Գերմանիայում, որտեղ այդ ժամանակ բնակվում էր Արմեն Հախնազարյանը։ 1996 թվ․ Լոս Անջելեսում հիմնադրվեց ամերիկյան վարչությունը՝ Վարուժ Հարությունյանի գլխավորությամբ, իսկ երկու տարի անց՝ Սամվել Կարապետյանի ղեկավարությամբ Երևանում ստեղծվեց գրասենյակ, որը մի քանի տարի անց ապաստան գտավ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Արվեստի ինստիտուտի փոքր սենյակներից մեկում։
«Շնորհակալ եմ, որ այսօր բոլորդ մեր հետ եք և միասին մենք նշում ենք երկար տարիների մեր երազանքի իրականացումը, - ասաց ՀՃՈՒՀ-ի փոխտնօրեն Րաֆֆի Քորթոշյանը նոր շենքի բացման շնորհանդեսի ժամանակ։ – Այսօր բացումն է և մեր նոր գրասենյակի, և այս դահլիճի, որը կոչվում է մեր հիմնադիր Արմեն Հախնազարյանի անունով, և գրադարանի, որը կրում է Սամվել Կարապետյանի անունը։ Մեր աշխատակիցները` հիմնադիրներից սկսած երեք սերունդ, 55 տարի երազել են այս օրվա մասին։ Տարիների ընթացքում մեզ աջակցում էին մեր ընկերները և շատ այլ կազմակերպություններ ու անհատներ, ովքեր միշտ մեր կողքին են եղել»։
Երկհարկանի շենքը, որը գտնվում է կենտրոնից հեռու, բայց հաղորդակցության առումով շատ հարմար վայրում՝ Նիկոլ Դուման փողոցի վրա, ձեռք է բերվել ԱՄՆ-ում ՀՃՈՒՀ-ի վարչության շնորհիվ, որը գլխավորում է Ժորա Մանուչարյանը։ Ֆինանսական աջակցություն ցուցաբերածների շարքում են նաև «Հ. Հովնանյան» ընտանեկան հիմնադրամը, Արթուր և Լիլի Սերեդյանները և այլոք։
«Նվիրատուների ու աջակիցների շնորհիվ մենք վերջապես ունենք հարմարավետ, ընդարձակ շենք, որը թույլ կտա մեզ շարունակել աշխատանքը և ընդլայնել հետազոտությունները։ Մեր ուսուցիչներ Արմեն Հախնազարյանը՝ 2009 թվ-ից և Սամվել Կարապետյանը՝ 2020 թվ-ից, ցավոք, այլևս մեր հետ չեն, բայց նրանց դրած հիմքերն այնքան ամուր են, որ մենք ոչ միայն շարունակում ենք նրանց գործը և իրականացնում նախաձեռնություններն, այլ նաև մշակում և իրականացնում ենք նոր նախագծեր, - հավելեց Րաֆիի Քորթոշյանը։ - Մենք միայնակ չենք և միշտ շնորհակալ ենք բոլոր այն կառույցներին, կազմակերպություններին, պետական մարմիններին և անհատներին, ովքեր մեր հիմնադրամի ողջ ճանապարհի ընթացքում նպաստել են մեր գործունեության առաջխաղացմանը, շարունակականությանը և զարգացմանը»։
ՐԱՖՖԻ ՔՈՐԹՈՇՅԱՆԸ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՏՆԵՑ ՀՃՈՒՀ-ի ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՆԵՐԻՆ, ովքեր աջակցել և աջակցում են հիմնադրամին։ Միջոցառմանը ներկա էին ՀՃՈՒՀ-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ Ժորա Մանուչարյանը (ԱՄՆ), տեղակալ Ռուբեն Գալիչյանը, խորհրդի անդամ Մարգրետ Հախնազարյանը (Գերմանիա), ՀՃՈՒՀ-ի տնօրեն Էմմա Աբրահամյանը և հիմնադրամի այլ աշխատակիցներ։
Ինչպես նշեց Ժորա Մանուչարյանը, հիմնադրամի ԱՄՆ մասնաճյուղը ստեղծվել է 1996 թվ․ այն միտումով, որ հնարավոր լինի հովանավորել Երևանի ՀՃՈՒՀ-ի վարչության աշխատանքը, ցուցաբերելով հատկապես ֆինանսական, տեխնոլոգիական և տեղեկատվական օգնություն։ Հենց Արմեն Հախնազարյանն էր առաջարկել, որ Ժորա Մանուչարյանը գլխավորի ամերիկյան մասնաճյուղը։
«Մենք երկար մտածեցինք, թե ինչպես ճիշտ հիմքերի վրա դնենք այս աշխատանքը, և ընտրեցինք հիմնական երեք կետեր, որոնք պարտադիր պետք է իրականացվեին։ Դրանք են՝ ստեղծել գրասենյակ Երևանում, տեղափոխել Հայաստան, ԱՄՆ,Հախնազարյանի բոլոր արխիվները Եվրոպայից և Իրանից, որտեղ նա ապրել և աշխատել է, և, ամենակարևորը, դրանք թվայնացնել, - ասաց Ժորա Մանուչարյանը։ – Երբ մեզ հաջողվեց տարածք գտնել Հայաստանի գիտությունների ակադեմիայում, մենք հսկայական գործունեություն ծավալեցինք, սակայն արխիվային և աշխատանքային ֆոնդերը, որոնք տարեցտարի ավելանում էին, հուշում էին մեզ, որ անհրաժեշտ է ունենալ սեփական, ավելի մեծ տարածք։ Տարիների ընթացքում մենք անխոնջ աշխատեցինք այս ուղղությամբ։ 2023 թվ․ մենք վերջապես կարողացանք շենք գնել Երևանում և սկսել դրա վերանորոգումը։ Կազմակերպչական և փաստաթղթերի հետ կապված աշխատանքները իրենց վրա վերցրեցին հիմնադրամի երևանյան թիմի անդամներ Ռուբեն Գալիչյանը, փաստաբաններ Արտաշես Կակոյանը և Սևակ Ալեքսանյանը։ Այսօր մենք ուրախ ենք բոլորին ողջունել մեր սեփական տանը»։
ՀՃՈՒՀ-ԱՄՆ-ի վարչության կողմից շնորհակալագրի արժանացան Ռուբեն Գալիչյանը, ՀՃՈՒ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Արտաշես Կակոյանը, իրավաբան Սևակ Ալեքսանյանը, Էմմա Աբրահամյանը, Րաֆֆի Քորթոշյանը, ՀՃՈՒՀ-ի անդամներ Արմեն Գևորգյանը և Աշոտ Հակոբյանը:
«Իրանում հայկական ճարտարապետական գոհարները լավ պահպանված են։ Ավելին, Իրանի իշխանությունները վերականգնում և պահպանում են այդ պատմական նմուշները։ Թուրքիայում գրեթե ամբողջ ժառանգությունը ոչնչացվել է։ Արևմտյան Հայաստանում ճարտարապետական հուշարձանների ոչնչացումը ժամանակին արձանագրել է իմ ամուսինը, ապա՝ Սամվել Կարապետյանը։ Այսօր մենք ականատեսն ենք նաև հայկական ժառանգության ոչնչացմանը Արցախում», - ընդգծեց Արմեն Հախնազարյանի այրին՝ Մարգրետ Հախնազարյանը։
– Այսօր Արմենն ու Սամվելը այլևս չկան, բայց նրանց հոգիները մեզ հետ են։ Մեր հետ են նաև նրանց համախոհներն, ովքեր շարունակում են իրենց գործը։ Ինչպես ասել է Արմենը, անհրաժեշտ է պահպանել, գոնե թղթի վրա, ժամանակակից Հայաստանի սահմաններից դուրս մնացած հայկական ճարտարապետությունը։ Բայց ես կարծում եմ, որ սա բավարար չէ. մենք պետք է նաև ակտիվորեն տարածենք այս հուշարձանների մասին ցանկացած տեղեկատվություն՝ ապագայի համար։ Եվ այս առումով հրաշալի է, որ հիմնադրամն արդեն ունի իր սեփական շենքը, որտեղ կարող է ծավալել իր գործունեությունն ավելի լայն և բազմազան ուղղություններով»։
ԷՄՄԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՏՆԵՑ ԲՈԼՈՐ ՆՐԱՆՑ, ՈՎՔԵՐ ԿԵՍ ԴԱՐԻՑ ԱՎԵԼԻ աջակցել են կազմակերպության գործունեությանը։ Նրանց թվում են ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի տնօրեններ Լևոն Հախվերդյանը, Աննա Ասատրյանը, Արարատ Ասատրյանը, ովքեր հիմնադրամին հնարավորություն տվեցին 24 տարի աշխատել Գիտությունների ակադեմիայում։
«Չգիտեմ, զուգադիպություն է թե ի վերուստ այդպես էր կանխորոշված, որ աշխարհի տարբեր քաղաքներում գործող, նույն առաքելությունը ունեցող, մշակույթի նվիրյալներ Արմեն Հախնազարյանն ու Սամվել Կարապետյանը պետք է հանդիպեին Հայաստանում։ Հանդիպումը բախտորոշ էր կազմակերպության հետագա ճակատագրի համար, - կիսվեց ՀՃՈՒՀ-ի տնօրեն, Սամվել Կարապետյանի այրին՝ Էմմա Աբրահամյանը։ - Արմենը մեծ աշխատանք է կատարել հայկական մշակույթի և ճարտարապետության պատմական հուշարձանների, մասնավորապես՝ ժամանակակից Թուրքիայում գտնվող ժառանգության նույնականացման, լուսանկարման և չափագրման գործում։ Մեր արտասահմանյան մասնաճյուղերը նույնպես միշտ մեր կողքին են եղել, և նրանց ջանքերով եռք բերված հիմնադրամի նոր շենքը դրա վկայությունն է»։
Միջոցառմանը ցուցադրվեց Հայկական ճարտարապետության ուսումնասիրության հիմնադրամի գործունեության մասին պատմող ֆիլմ։ Գործունեության 55 տարիների ընթացքում ՀՃՈՒՀ-ի մասնագետները իրականացրել են 242 գիտարշավ, նկարել են մոտ 650 հազար լուսանկար, չափագրել 4000 ճարտարապետական հուշարձան և հավաքել հսկայական այլ նյութեր՝ տեսանյութեր, վերականգնված ժառանգության նմուշների եռաչափ պրոյեկցիաներ և այլն։ Այս ամենը համակարգվում է, ստեղծվել է տեսանյութերի հարթակ և մատենագիտական բազա, որտեղ տեղադրվել են տեղեկություններ բոլոր 650 հազար լուսանկարների վերաբերյալ։ Ընդհանուր նկարահանվել է մոտ 20 տեղեկատվական ֆիլմ, հրատարակվել ավելի քան 220 գիրք, ամսագիր և գրքույկ: Այս ամենը ներկայացված է կազմակերպության կայքում։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-26 10:42
Воспитанник Культурно-общественного центра «Дизак Арт», выходец из Гадрута Арман АЙРИЯН, прокручивая однажды в телефоне интернет-страницы, случайно наткнулся на песню «Дрдо» - одну из жемчужин армянского музыкального фольклора. Песня сразу «зацепила» арцахского мальчика, словно зов родных гор, оставшихся там, на родине, но живущих в его взрослеющем сердце, и он начал петь ее просто так, для души. Арман не подозревал, что совсем скоро именно эта трогательная песня сасунских армян принесет ему первое признание на зарубежной сцене и заслуженную победу на Международном конкурсе-фестивале Italy’s Hope, прошедшем в Болонье 28 февраля – 4 марта.
-
2025-05-26 10:23
Ованес Каджазнуни был не только видным политиком и первым премьер-министром Республики Армения периода 1918-1920 годов, но и выдающимся архитектором, чьи творения до сих пор считаются прекрасными образцами зодчества той эпохи. Его авторству принадлежат самые разнообразные архитектурные сооружения, от общественных и производственных до жилых и духовных, построенные им в Ване, Ереване и других городах Армении, в Тифлисе, Баку и т.д.
-
2025-05-22 11:07
Действующая при Палате архитекторов Армении Студия архитектуры и искусства отметила свой 30-летний юбилей. В отличие от традиции получать подарок в свой день рождения, студийцы сами преподнесли его всем, кто хоть как-то причастен к этой студии – своим педагогам, родителям, друзьям и поклонникам детско-юношеского творчества. Открывшаяся на втором этаже Палаты выставка стала сюрпризом для приглашенных гостей и откровением для руководства самой организации.
-
2025-05-21 10:23
19 мая в Армении отметили День памяти жертв геноцида понтийских греков. В Музее-Институте Геноцида армян (МИГА) состоялись мероприятия, приуроченные к этой трагической дате дружественного народа, разделившего с нами общую судьбу. С раннего утра у Мемориала памяти жертв Геноцида армян 1915 г. в Цицернакаберде собралось много людей. Почтить память греков, погибших в начале ХХ в. от турецкого ятагана, пришли директор МИГА, кандидат исторических наук Эдита Гзоян и сотрудники Музея-Института, консул Республики Греция в РА Эммануил Асимакопулос, бывший вице-спикер парламента, член Исполнительного органа Республиканской партии Армении Эдуард Шармазанов, члены Союза греческих общин Армении во главе с председателем Марией Лазаревой и другие. Присутствующие возложили цветы к вечному огню и прочитали молитву «Отче наш».