ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐԸ. ԲԻԲԼԻԱԿԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՇՈՒՐՋ, ԹԵ՞ ԱՐԱԳԱԾԻ ՍՏՈՐՈՏԻՆ
Պատվազրկման 7 տարիներ Փաշինյանի օրոք և արժանապատվության դար նրանից առաջ
«Թող մայիսի 28-ը լինի զոհվածների հիշատակի օր, բայցև բիբլիական Արարատի շուրջ նոր պետականության վերակերտման համաժողովրդական մեծ բերկրանքի օր, ազգային բարձրագույն իղձերի և համաշխարհային արդարության հաղթանակի օր»,- սա մի պարբերություն է Անկախության օրվա առթիվ հոբելյանական ուղերձից, որը հրապարակվել է 1919 թվականի մայիսի 23-ին…
Այսօր՝ Փաշինյանի կառավարման մեկնարկից 7 տարի անց, դժվար թե հնարավոր է խոսել «ազգային բարձրագույն իղձերի» և հայ ժողովրդի նկատմամբ «համաշխարհային արդարության հաղթանակի» մասին, որը, ըստ գործող իշխանության առասպելաբանության, նոր պետականությունը վերակերտել է ոչ թե բիբլիական Արարատ լեռան շուրջ, այլ Արագած լեռան ստորոտին, ինչի մասին լուրը շտապեց ժողովրդին ազդարարել անձամբ Փաշինյանը…
Հայաստանում մայիսի 28-ը նշվում է որպես Հանրապետության (Առաջին) և ինքնիշխանության վերականգնման օր: Օրացույցում կարմիրով նշված այս ոչ աշխատանքային օրը հայկական պետականության վերածննդի խորհրդանիշն է, որի հիմքը դարձան Բաքվի և Սարդարապատի, Ղարաքիլիսայի և Բաշ-Ապարանի հաղթական ճակատամարտերը:
Բայց ոմն մեկին, որն իրեն երևակայել է նոր մեսիա և Աստծո օծյալ, կարծես թե դուր չեն գալիս ո՛չ Առաջին, ոչ էլ հետագա բոլոր հանրապետությունները: Պատմական և «իրական» Հայաստանի, զինանշանի և օրհներգի, Սահմանադրության, արժեհամակարգի և առհասարակ զարգացման վեկտորի փոփոխման, ազգային խորհրդանշաններից և հայկական ինքնությունից հրաժարման (այդ թվում ՝ Հայոց ցեղասպանության թեման առնվազն «մեղմելու» փորձեր) մասին գործող իշխանության բոլոր այս պարապ և բազմաթիվ առումներով արհեստական, մատից ծծած թեզերն անխուսափելիորեն միտված են հայ ժողովրդի համար բոլոր երեք հանրապետությունների դերի և նշանակության նսեմացմանը։
Ճանկելով իշխանությունը անկախ պետականության վերակերտումից և Առաջին Հանրապետության հռչակումից ուղիղ 100 տարի անց՝ Փաշինյանն իր կառավարման 7 տարիների ընթացքում նպատակաուղղված կերպով տանում է երկիրը դեպի իր սեփական՝ 4-րդ հանրապետության հաստատում. ինչ-որ ամորֆ, պատմական հիշողությունից, ազգային իղձերից ու եզակի ինքնությունից զուրկ տարածքային գոյացության, որտեղ մարդիկ կապրեն բացառապես սեփական ստամոքսի հետ լիակատար ներդաշնակ և դրանից ավելի ոչ մի բան չեն փափագի։
107-ամյա վաղեմության այդպիսի մասշտաբի պատմական իրադարձությունները միշտ ծնում են նվիրական հարցը, թե որքանո՞վ ենք մենք յուրացրել պատմության բոլոր այդ դասերը։ Պատասխանն ակներև է. ամենևին չենք յուրացրել։ Անկախության հենց առաջին տարեդարձի նախօրեին հրապարակվեց «Գարեգին Նժդեհի խոսքը ժողովրդին»: «Մեր կուսակցությունները՝ թողնելով բիուզանդական վեճերը և ամեն գնով իրար գետին զարկելու անմիտ ցանկությունը, թողնելով հակառակորդի թերությունների ամենօրյա ցուցադրությամբ իր սեփական այլանդակությունները քողարկելու սին ճիգերը, - թողնելով ամենը, հրամայողաբար պիտ զբաղվեն ինքնադաստիարակությամբ»։ Այսօր էլ արդիական է հնչում, այնպես չէ՞։
Ինչպես եվ Առաջին Հանրապետության օրերին, այսօրվա «իրական» փաշինյանական Հայաստանն էլ շրջապատված է հակառակորդներով ու չարակամներով, բայց մի էական տարբերությամբ. թշնամին պինդ բնակռել է նաև պետության ներսում։ Ազգային ինքնիշխանության և անվտանգության մասին խոսակցությունների քողի ներքո հայերը հերթական անգամ զրկվեցին Արցախում պատմական հողերից, բայց դա էլ բավական չէ. իշխանության ղեկին գտնվող ազգադավները, շահարկելով խաղաղության թեման, չափազանց հանգիստ են վերաբերվում Ադրբեջանի կողմից արդեն բուն Հայաստանի ինքնիշխան տարածքի բռնազավթմանը, նույնիսկ դադարելով հիշատակել դրա ազատագրման անհրաժեշտության մասին։
Այս առնչությամբ մեջբերենք ուշագրավ հատված ՌԽՖՍՀ արտաքին գործերի կոմիսար Չիչերինին Առաջին Հանրապետության կառավարության պաշտոնական նամակից, որ թերթերից մեկը հրապարակել է «Բոլշևիկյան Ռուսաստանի պահանջը» վերնագրով. «Կովկասյան ճակատի ռազմական խորհրդի նախագահը դիմել է Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությանը՝ հաղորդելով, որ խորհուրդը մտադիր է ռուսական զորքեր մտցնել Հայկական Լեռնային Ղարաբաղ, որը, ըստ նրա, մինչև Աֆեբատ գետը պատկանելու է Սովետական Ադրբեջանին։ Հայկական Լեռնային Ղարաբաղը, որը մինչև համաշխարհային պատերազմի ավարտը պահպանել է իր անկախությունը թուրք-թաթար-քուրդ զինյալների հարձակումներից, գյուղական պատվիրակների վերջին համագումարներում ամեն անգամ հաստատուն որոշում է կայացրել մտնելու հայրենի Հայաստանի Հանրապետության կազմի մեջ... Կոմիսար Օրջոնիկիձեի պահանջները ղարաբաղցի գյուղացիներից՝ իրենց Ադրբեջանի մաս ճանաչելու մասին, հակառակ բնակչության հստակ կամքի, բացարձակ անհասկանալի են թվում... Կառավարությունն արդեն հայտնել է ձեզ իր պատրաստակամությունը՝ բնակչության ձեռքը հանձնելու Ղարաբաղի ճակատագիրը և տասներորդ անգամ հանրաքվե անցկացնելու...»: Ի դեպ, հայկական թերթերը հրապարակում են Հայաստանի 4 նահանգների սահմաններով քարտեզներ, որտեղ Զանգեզուրն ու Ղարաբաղը մտնում են Սյունիքի նահանգի մեջ։
107 տարի առաջ Հայաստանում վիճակն ավելի ծանր էր, քան հիմա։ Անիշխանության դրսևորումներ, գողություն, հանցավորության մոլեգնություն, կոմպրադորական բուրժուազիայի քաղքենիություն ու ինքնագոհություն, սով, երբ մարդիկ ուռչում ու մահանում էին կանաչու ու խոտի մշտական օգտագործումից, բծավոր տիֆի համաճարակ և տասնյակ դիակներ փողոցներում։ Սակայն նույնիսկ այդ պայմաններում կառավարությունը պաշտպանում էր հայ ժողովրդի ազգային շահերը, իսկ մեր զորքերը մայիսի 20-ին նույնիսկ գրավեցին Նախիջևանը։
Ընդ որում այն ժամանակվա թերթերը ծանուցում էին... «Հայկական ժողովրդական թատերական ընկերության առաջին ներկայացումը՝ «Պատվի համար» 4 գործողությամբ դրաման», իսկ պարենի նախարարությունը տեղեկացնում էր Հայաստան տարբեր ապրանքների ներկրման թույլտվություն տրամադրելու խնդրանքով դիմող քաղաքացիներին, որ «արտասահմանից Հայաստան բոլոր ապրանքների ներկրումն ազատ է, և դրա համար ոչ մի թույլտվություն չի պահանջվում»։
Ավելի ուշ՝ արդեն 1920 թվականի օգոստոսի 10-ին, հայկական մամուլը հրապարակեց «ՌԽՖՍՀ-ի և դաշնակցական կառավարության միջև կնքված պայմանագրի տեքստը», որտեղ, մասնավորապես, ասված է. «1920 թվականի օգոստոսի 10-ի ցերեկը ժամը 12-ից ՌԽՖՍՀ-ի և Հայաստանի Հանրապետության զորքերի միջև ռազմական գործողությունները համարվում են դադարած... ՌԽՖՍՀ զորքերը զբաղեցնում են վիճելի շրջանները՝ Ղարաբաղը, Զանգեզուրը և Նախիջևանը, բացառությամբ սույն համաձայնագրով Հայաստանի Հանրապետության զորքերի տեղակայման համար սահմանված գոտու: Խորհրդային զորքերի կողմից վիճելի տարածքների զբաղեցմամբ չի նախորոշվում այդ տարածքների նկատմամբ Հայաստանի Հանրապետության կամ Ադրբեջանական ԽՍՀ-ի իրավունքների հարցը...»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-15 09:45
Считать официальным предложением Центробанку РА Власти Британии намерены избавиться от изображения исторических личностей на банкнотах. Лица Уинстона Черчилля, Джейн Остин и «Вильяма, понимаете, нашего Шекспира» сменят другие символы национальной идентичности. Портреты исторических персонажей используются на фунтах стерлингов с 1970 года. Первой не монаршей особой на деньгах стал именно Уильям Шекспир.
-
2025-07-15 09:29
«ГА» уже не раз писал о том, как правительство Пашиняна и столичная мэрия Авиняна всякий раз шлепаются задом в лужу, объявляя об очередных своих зловонных новациях. И при этом чинуши-дилетанты все никак не могут понять, что нельзя ставить телегу впереди лошади: сперва следует тщательно исследовать возможности инфраструктуры и должным образом подготовить ее к плавному проведению реформы. Вроде бы простая истина, но объяснить это властям – как об стенку горох. Но при этом на самом высоком уровне нам вещают об электронной системе госуправления (e-governance), цифровой повестке и безбумажных услугах…
-
2025-07-14 09:45
Горнолыжный курорт «Майлер» «грозится» перерасти в национальный проект На днях в армянской столице прошел HIF (Hospitality Investment Forum) Yerevan 2025 – ведущий инвестиционный форум, формирующий будущее индустрии гостеприимства в Армении, и международная платформа для обсуждения тенденций и инвестиционного сотрудничества в сфере гостеприимства и туризма («Гостеприимство и радушие в финансовом измерении» - golosarmenii.am, 19.06.2025г.). В рамках мероприятия удалось присутствовать на интересной презентации основателя горнолыжного курорта Майлер Тиграна Арутюняна…
-
2025-07-12 10:25
На примере истории с невыполненными обязательствами ЗАО «Веолиа Джур» Вся мерзость и нечистоплотность пашиняновской власти постоянно проявляются и выходят наружу при патологическом стремлении облапошить народ. Но у лжи (читай: у Пашиняна. – А.А.), как известно, ноги коротки. Мелочно-злобный и мстительный характер предводителя группки, сплотившейся вокруг властной кормушки, особенно ярко проявился в надуманном деле о преследовании бизнесмена-мецената Самвела Карапетяна и отъеме его собственности – ЗАО «Электрические сети Армении» (ЭСА)…