ԱՄԵՐԻԱԲԱՆԿԸ` TECH WEEK VANADZOR-Ի ՖԻՆԹԵՔ ԳՈՐԾԸՆԿԵՐ
Հուլիսի 4-ից 6-ը Վանաձորում կայացավ տարվա ամենամեծ տեխնոլոգիական միջոցառումներից մեկը` Tech Week 2025-ը։ Ամերիաբանկը միացել էր եռօրյա տոնին՝ որպես ֆինթեք գործընկեր։
«Նման նախաձեռնություններին մասնակցությունը նախեվառաջ կարևոր է երիտասարդների համար, քանի որ նրանք տեսնում, հավատում և հասկանում են, որ կրթությամբ ու ստեղծագործ մոտեցմամբ կարող են կերտել իրենց պայծառ ապագան։ Եվ երկրորդը՝ Հայաստանի համար շատ կարևոր խնդիր է մարզերի համաչափ զարգացումը, և ես ուրախ եմ, որ նմանատիպ միջոցառումները հենց մարզերում են անցկացվում»,- նշեց Ամերիաբանկի ֆինանսական գծով տնօրեն Հովհաննես Թորոյանը, որը Tech Week-ի շրջանակում մասնակցեց «Ֆինանսների ապագան Հայաստանում․ բանկեր, ֆինթեք և web3՝ հակամարտությո՞ւն, թե՞ համատեղում» խորագրով քննարկմանը։
Միջոցառման շրջանակում Ամերիաբանկի ՄՌԿ ծառայության ղեկավար Աննա Վարդանյանցն էլ մասնակցեց «Ինչու՞ և ինչպե՞ս է փոխվում տեխնոլոգիական կարիերայի ուղին Հայաստանում գլոբալ փոփոխությունների պայմաններում» խորագրով պանելային քննարկմանը՝ նշելով, որ տեխնոլոգիան մտել է մեր կյանք և արդեն իսկ դրա անբաժան մասն է․ «Արդյունքում՝ աշխատաշուկայում պահանջված հմտությունները շատ արագ են փոխվում։ Միևնույն ժամանակ, անկախ տեխնոլոգիական հմտություններից, շփման, հաղորդակցման և համագործակցության հմտությունների կարևորությունը ևս չի կարելի թերագնահատել։ Փորձի փոխանակումը, մեր կարծիքների, տեսլականի ներկայացումը, հուսով ենք, կօգնի բոլոր սկսնակներին ավելի հարթ սկսել իրենց կարիերան, իսկ փորձառուներին՝ ձգտել նոր բարձունքների»։
Ամերիաբանկի դուստր ձեռնարկության՝ «Դիննո» ՓԲԸ տնօրեն Արտյոմ Շամցյանն էլ Tech Week-ի շրջանակում կիսվեց ընկերության հաջողության պատմությամբ՝ «DINNO-ի առաջին միլիարդը․ հաջողության ճանապարհի 7 սկզբունքը» խորագրով ելույթում։
Նշենք, որ Tech Week հարթակը հնարավորություն է տալիս ծանոթանալու հայկական ծագումով համաշխարհային ճանաչում ունեցող ընկերություններին, նրանց անցած ճանապարհին, հաջողության պատմություններին և հանդիպած մարտահրավերներին, ինչպես նաև կրկնելու և գերազանցելու այդ փորձը։
Tech Week Armenia 2026-ը կկայանա Գորիսում։
Ամերիաբանկի մասին
Ամերիաբանկը ֆինանսական և տեխնոլոգիական առաջատար հաստատություն է, ՀՀ տնտեսական ոլորտի նշանակալի դերակատարներից մեկը: Թվային փոխակերպման ռազմավարության ներքո՝ Բանկը ներդնում և շարունակաբար կատարելագործում է շուկայում եզակի պրոդուկտներ, ծառայություններ և նորարարական հարթակներ, որոնք միտված են բավարարելու մարդկանց ֆինանսական և ոչ ֆինանսական կարիքները։
Ամերիաբանկը, որպես դինամիկ զարգացող ֆինթեք միջավայր, առաջարկում է կյանքի որակը բարելավող ամբողջական լուծումներ:
Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-16 18:52
«Сегодня Пашинян, конечно, наговорил. Пойдем по пунктам», - пишет политолог-кавказовед Карен Игитян на своей странице в Фейсбук.
-
2025-07-16 17:52
Подводя итоги первого полугодия 2025 года, Ардшинбанк вновь демонстрирует устойчивые и сильные финансовые показатели, подтверждая свою позицию одного из ведущих финансовых институтов страны.
-
2025-07-16 10:45
Самый опасный тезис в заявлении посла США в Турции – это то, что территорию, входящую в 29743 квадратных километра суверенной, международно признанной Республики Армения, посол считает предметом «спора», написала в своем ТГ-канале эксперт по вопросам Азербайджана Татевик Айрапетян. Публикацию полностью приводим ниже.
-
2025-07-15 11:16
"Когда контроль над Мегри будет передан частной компании, например, американской, Турция может стать владельцем этой компании, - пишет на своей странице в Фейсбук доктор политологии Артур Хачикян. - Это можно сделать, купив акции компании, передав управление этой компанией турецкой стороне, то есть сделав эту самую компанию частью более крупной турецкой компании, заключив контракт между этой компанией и турецким правительством и многими другими способами. Когда подобное будет сделано, Турция станет владельцем Мегри и турки будут иметь право защищать его военной силой.
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2025-06-23 18:39
Ամերիաբանկը դարձավ Հայաստանի առաջին բանկը, որն իր ներդրումային հաճախորդներին հնարավորություն է տալիս MyInvest հարթակի միջոցով ուղիղ հասանելիություն ունենալ Հայաստանի ֆոնդային բորսայի (AMX)՝ AMXTrader առևտրային համակարգին։ Այս նշանակալի իրադարձությունը նշանավորվեց բորսայական ավանդական զանգի հնչեցմամբ։
-
2025-06-23 08:48
Հունիսի 20-ին Ամերիաբանկն ուղիղ եթերում ամփոփեց «Իմ Ամերիա, իմ ընտանիք» գովազդային վիճակախաղի առաջին ամիսը։
-
2025-06-17 08:50
Հունիսի 18-ին Երևանում կկայանա HIF Yerevan 2025-ը, որը հյուրընկալության ոլորտի միտումների քննարկման և ներդրումային համագործակցության միջազգային առաջատար հարթակ է, հաղորդում է Ամերիաբանկի մամուլի ծառայությունը։
-
2025-06-14 08:17
Ամերիաբանկի ու ջիջիի համատեղ նոր նախաձեռնության շնորհիվ ջիջիով երթևեկելն այսուհետ ավելի ապահով է․ ջիջիի 100 մեքենաներում տեղադրվել են մանկական նստատեղեր՝ քարսիթեր։