ՇԻՆԴԼԵՐԻ ՀԱԿԱՑՈՒՑԱԿԸ
Օրերս Analitik.am կայքում հայտնված հրապարակումը՝ «Սոս Սարգսյանի անվան պետական թատրոնը, Երգի պետական թատրոնը և մի շարք այլ ՊՈԱԿ-ներ լուծարվելու են» երկարաշունչ վերնագրով, անհուսալիորեն փչացրեց նույնիսկ այն մշակութային գործիչների շաբաթավերջը, որոնք չէին մտել «Շինդլերի ցուցակ»։ Թեպետ, փոխաբերությունը կոռեկտ չէ։ Շինդլերի ցուցակը փրկության ցուցակ էր։ Մշակույթի նախարարությանը՝ մահվան։ Այսպես թե այնպես պարզ է, որ օպտիմալացված, բայց լավատեսությամբ առլեցուն մշակույթի նախարարությունը չի պատրաստվում կանգ առնել նվաճածի վրա։
«Ո՞ր անասունն է նման բան մտածել». այսպիսին էր առաջին մեկնաբանությունը նյութի տակ, որն արագ և տխուր հայտնիություն ձեռք բերեց մշակութային շրջանակներում։ Եվ այսպես, Analitik.am-ը աշխարհին ներկայացրեց մշակութային ոլորտի պետական ոչ առևտրային կազմակերպությունների ճիշտ 20 անունից բաղկացած ցուցակ, որոնցից ոմանց կառաջարկվի օպտիմալացվել, այսինքն միաձուլվել, իսկ ոմանց՝ պարզապես պառկել քրիզանթեմների տակ։
Այդ բացառիկ փաստաթղթի տակ ստորագրություն չկա, դրա համար էլ որպես փրկիչ տարբերակ մնում էր այն, թե դա չկամների օդ կրակած սուտն է. պետք է ստուգել։ Սկսեցինք զանգել։ Մշակույթի նախարարության ծրագրերի ղեկավարը իմաստնաբար գտնվում էր արձակուրդում և ոչինչ չգիտեր. չկամների տարբերակը փոքր-ինչ խամրեց։ Մշակութային գերատեսչությունից միջին պատասխանատվությամբ օժտված ևս երկու անձինք հայտնեցին, որ, մեկի դեպքում՝ մի քանի ամիս առաջ նման խոսակցութուններ եղել են, մյուսի դեպքում՝ որ Պետֆիլհարմոնիան իրոք ծրագրում են վերափոխել համերգային կենտրոնի, դրա թևի տակ միավորելով բոլոր երգող-պարողներին…
Հիմա հավանաբար ՊՈԱԿ-ների տնօրեններից շատերը սեղմում են բռունցքներն ու ցանկանում ավելի ցավոտ հարվածել պատերին… Չէ՞ որ դեռևս անցած տարվա սեպտեմբերին էր մշակույթի օջախներ եկել հերթական մրոտվածքը նախարարությունից, որի մոտ արդեն սովորություն է դարձել թուղթ մրոտել «հանճարեղ» մտահղացումներով, որոնց վրա իրենք ծիծաղում էին ու հարցնում. «Ո՞ր ապուշն է այսպիսի բան մտածել»։ Քանզի «փաստաթուղթն» իրենից ներկայացնում էր աղյուսակ, որն անհրաժեշտ էր լրացնել։
ՊՈԱԿ-ի անվանումը՝ ենթադրենք, թատրոն։ Այնուհետ դրա գործառույթները՝ համառոտ, ինչն առանձնակի զվարճացնում էր։ Իսկ հիմա զվարճանալու ցանկությունը վերացել է։ Քանզի գլխավոր դժգոհությունը նրանց նկատմամբ, ում պատրաստվում են բացառել զենք կրելու ընդունակների ցանկից, «գործառույթների կրկնությունն»է։
Որպես օրինակ, Մոսկվայում, բացի Մեծ Թատրոնից, կան նաև «Հելիկոն օպերան», «Նոր օպերա» թատրոնը, Պոկրովսկու անվան երաժշտական կամերային թատրոնը, Ստանիսլավսկու և Նեմիրովիչ-Դանչենկոյի անվան երաժշտական թատրոնը, Գ.Վիշնևսկայայի օպերային երգեցողության կենտրոնը. թվարկումը կարելի է շարունակել։ Եթե նրանք լրացնելու լինեին մեր նախարարության ուղարկած աղյուսակը, ապա բոլորը «գործառույթներ» կետի առջև կնշեին՝ «օպերային ներկայացումների բեմադրություն»։ Եվ բոլորն էլ կուղարկվեին ուտիլացման, որպես գործունեություն կրկնորդներ և հարկատուների փողերն ուտողներ։ Բայց այնտեղ ոչ մեկի մտքով նման բան չի՛ անցնում։ Նրանք պարզապես ապրում ու հպարտանում են ձևերի բազմազանությամբ, մեծ ու փոքր տաղանդների բազմազանությամբ, որոնց ներկայությունը անկրկնելի նրբերանգներ է հաղորդում մշակութային համայնապատկերին։
Փոխարենը՝ մե՛ր մտքով անցավ։ Եվ հիմա՝ Երաժշտական կամերային թատրոնը կցել օպերետային, Խամաճիկների թատրոնը՝ Տիկնիկայինին։ Բայց ինչո՞ւ մեր հարևան վրացիների գլխում միտք չի ծագում որևէ տեղ խցկել Ռեզո Գաբրիաձեի խամաճիկների թատրոնը, եզակի մի թատրոն, որն ազգային բրենդ է դարձել։ Եվ ինչո՞ւ է մեր գլխում միտք ծագում ինչ-որ տեղ խցկել Կոմիտասի անվան ազգային քառյակը, որի վաստակը կգերկշռեր բոլոր «բարեփոխիչների» տեսակարար կշռից՝ միասին վերցրած, երբ իրենք դեռ չէին էլ ծնվել…
Գալիք օպտիմալացումը, եթե հավատանք մշակույթի նախարարությանը, շոշափելու է արվեստի գործնականում բոլոր ոլորտները։ Շինդլերի հակացուցակ են ընկել երաժշտական և պարային համույթներ, թանգարաններ, թատրոններ, կինոստուդիան և նույնիսկ զարգացման առանձնահատկություններ ունեցող երեխաների ստեղծագործական կենտրոնը։ Եվ ինչն է ուշագրավ. այստեղ ներառված չեն այն ՊՈԱԿ-ները, որոնք տեղավորվում են նախարարության «կրկնորդական» տրամաբանության սահմաններում, բայց չեն տեղավորվում Նազենի Ղարիբյանի անձնական տրամաբանության շրջանակներում։ ՊՈԱԿ-ները միաձուլելու ցանկացած առաջարկություն, որտեղ նախարարի պաշտոնակատարն անձամբ աշխատանքի է նշանակել իր սրտին մոտ մարդկանց, առաջացնում են բնորոշ, այսպես ասենք՝ ծայրաստիճան նյարդային արձագանք։
Սակայն բացի օպտիմալացումից, ինչպես հետևում է «մրոտվածքից», կա նաև լուծարում։ Եվ եթե Կամերային թատրոնի և Երգի թատրոնի առումով ամեն ինչ քիչ թե շատ հասկանալի է (հաջողված բիզնես-ծրագրեր են և հարկ չկա, որ դեռ մի բան էլ խեղճ պետության հաշվին ճարպակալեն), ապա լուծարման ենթակաների ցանկում Սոս Սարգսյանի անվան պետական թատրոնի հայտնվելը… առավել հասկանալի է։ Այն հիմնավորումը, թե իբր «Համազգայինը», ինչպես սովոր ենք այն անվանել, օգտվում է ԹԿՊԻ-ի տարածքից և հետևաբար կարող է դառնալ ուսանողական փորձարարական թատրոնի մաս, չի դիմանում ոչ մի քննադատության։ Փոխարենը լիովին պարզ է, որ ոչ ոք չի մոռացվել և ոչինչ չի մոռացվել։
Այն, որ Նազենի Ղարիբյանի կամքին չենթարկվելը թատրոնի քթով էր գալու, պարզ էր դեռևս թատրոնի շուրջ ծավալված իրադարձությունների ժամանակ։ Շատերն էին սպասում, որ զրկելու են դոտացիայից, իբր՝ գնացեք ՀՅԴ-ի «Համազգայինի» գիրկը, որին կից բացվեցիք ժամանակին։ Այդ օրն էլ տեսան։ Լավ է, որ չտեսավ լուսահոգի Սոս Սարգսյանը։ Այժմ, եթե մշակույթի նախարարության ազդարարված մտադրություններն իրականանան, համազգայինցիներին կմնա թատերախումբ հրավիրել Կ.Ստանիսլավսկու անվան թատրոնի նախկին տնօրեն Ֆրեդ Դավթյանին՝ որպես դժբախտության բախտակից և անձնական հավակնությունների զոհ։
Կարելի՞ է արդյոք Նամիբիայի հիմբա ցեղի մերկ ներկայացուցչին բացատրել Գյոթեի «Ֆաուստ»-ի վսեմությունը։ Անիմաստ գործ է… Ուստիև ավելի լավ է ամեն ինչ ավելի պարզ ասել։ Մշակույթը ղեկավարող մարդիկ, չգիտես ինչու տանել չկարողանալով ո՛չ այդ մշակույթը, ո՛չ նրա գործիչներին, դեռ մի բան էլ շարունակում են համառորեն սավառնել դրա վերևում, կտցահարելով մշակույթի աչքերը, լյարդն ու սիրտը։ Տղե՛րք, չլինի՞ թե մեկ անգամ արդեն վախեցած լինելով սեփական օպտիմալացումից, հիմա էլ վախենում եք գործազրկությունից։ Ինչ է, շա՞տ ֆիլմեր եք նայել և մտավախություն ունեք, թե հանուն մի կտոր հացի ստիպված եք լինելու քիլե՞ր դառնալ։ Մի՛ վախեցեք։
Ձեզ ոչ ոք քիլեր չի վերցնի։ Քիլերը պետք է ճշգրիտ աշխատի, իսկ դուք ամեն ինչ շփոթում ու խառնում եք բոլոր իմաստներով։ Իսկ եթե այնուամենայնիվ այդքան վատանում եք հայրենի մշակույթում ձևերի բազմազանության բուն գաղափարից, ապա պոկ եկեք նրանից։ Քամահրե՛ք։ Նայեք ձեր շուրջը, աշխարհում միշտ տեղ կա բարեփոխչական խելամիտ սխրանքի համար։ Ձեռնամուխ եղեք, և լրջորեն, իրավական դաշտի բարեփոխմանը։ Ստեղծեք օրենքներ հովանավորության, հարկային արտոնությունների և մնացյալ ամենի վերաբերյալ, ինչը արվեստագետին թույլ կտա ապրել առանց ձեզ։ Այնժամ նա ինքը, առանց հրելու, հեռու կփախչի ձեր հոգատար ուշադրությունից՝ չստերը կորցնելով։ Իսկ քանի դեռ դուք դա չեք արել, պո՛կ եկեք։ Քանզի լիակատար անձեռնհասությամբ լեցուն ձեր էնտուզիազմը հանցավոր է։ Եվ եթե մշակույթի ոլորտում գործազրկությունը ձեզ առանձնապես չի անհանգստացնում, ապա նոր արտ-գործող անձինք, որ պատրաստ են հացադուլ հայտարարել, դժվար թե բարձրացնեն ձեր տրամադրությունը։ Իսկ այդպիսի կոչեր արդեն հնչում են։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-03 09:50
Угроза ядерной войны, о которой сегодня приходится слышать часто и вполне всерьез... Все уже когда-то было, и аналитики часто запараллеливают день сегодняшний с Карибским кризисом. Тогда, в теперь уже далеком 1962 году, нашелся человек, который к тому времени уже внес непереоценимый вклад не только в историю развития своей страны, но мировую политику, и спасение человечества от ядерной угрозы стало лишь венцом его потрясающей деятельности. Звали этого человека Анастас Микоян. В Культурном центре "Текеян" состоялась презентация документальной книги "АНАСТАС МИКОЯН - от Ильича до Ильича. Четыре эпохи - одна судьба", написанной его внуком, знаменитым арт-деятелем Стасом НАМИНЫМ в соавторстве с Андреем РУБАНОВЫМ и переведенной на армянский язык.
-
2025-04-29 10:52
Уже в 23-й раз открыл свою очередную сессию Ереванский Международный театральный фестиваль ARMMONO. Де-факто ее стоило бы назвать весенним приливом энергии, ибо армянский монофорум выпускает спектакли, организовывает показы, читки, дискуссии в столице и за ее пределами практически в режиме нон-стоп. И это, пожалуй, главная фишка ARMMONO как фишка весеннего выпуска - солидная международная программа. То, что фестиваль оказался в списке арт-проектов, удостоившихся гранта Министерства… и культуры - результат не везения, а огромной работы, которую невозможно не заметить даже через сильно затемненный очки.
-
2025-04-25 14:25
Литературные чтения и кинофильмы, концерты, мировые премьеры, перформансы - широкомасштабный арт-проект, посвященный 110-летию Геноцида армян в Османской империи, который (стоит ли удивляться?) проходит не в Ереване... 24 апреля в столице Германии, в преддверии 7-го Берлинского фестиваля RE-IMAGINE! - ПЕРЕОСМЫСЛИТЕ!, в «Maxim Gorki Theater» взял старт мегапроект "100 + 10 ARMENIAN ALLEGORIES", который станет целой декадой.
-
2025-04-24 09:41
"Вот уже 110 лет подряд продолжается Геноцид армянского народа, истоки которого можно обнаружить еще в веке 19-ом. Начиная с 1915 года в Турции уничтожали курдов, езидов, ассирийцев, алавитов, но стремление к полному Геноциду армян продолжается по сей день", - говорил швейцарский журналист, фоторепортер, публицист, автор книги "Раненый орел" о 44-дневной войне в Арцахе Демир Сьюнмез.
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2020-09-21 20:08
Դատելով խորհրդարանի նիստից՝ ԳԿՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն այդ կարգավիճակով չի տեղավորվում ապագա լուսավոր և բարգավաճ Հայաստանի պատկերում։ Եթե ավելի պարզ. խորհրդարանական ընդդիմադիր կուսակցությունները պահանջել են ԳԿՄՍՆ ղեկավարի հրաժարականը։
-
2019-05-04 21:13
Պրոֆեսիոնալ արվեստագետներն ու Նազենի Ղարիբյանը՝ որպես հանճար և չարագործ Եթե դու կառավարական հանձնաժողովի անդամ ես և քեզ դադարել են կանչել դրա նիստերին, ապա գուշակիր մեղեդին առաջին նոտայից։ Ճի՛շտ է։ Նախ՝ դու այլևս այդ հանձնաժողովի անդամ չես, երկրորդ՝ դա Մշակույթի նախարարության ստեղծած հանձնաժողովն է, երրորդ՝ գերատեսչությունը ղեկավարում է Նազենի Ղարիբյանը։ Համապատասխանաբար՝ զայրույթի նոտաներ արձակել չարժե. միայն ուրախություն ու հրճվա՛նք…
-
2019-05-02 12:01
ՎիվաՍել-ՄՏՍ-ն ու «Ֆուլեր տնաշինական կենտրոնը» հայտարարել են շարունակվող համագործակցության ու 2019 թվականի անելիքների մասին:
-
2019-04-27 11:15
Արդեն մի քանի օր է տարբեր քաղաքացիներ ահազանգում են, որ «Ամբերդ ամրոց» արգելոցի տարածքում իրականացվում են աշխատանքներ՝ ծանր տեխնիկայի գործադրմամբ։ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանման ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանն արձագանքել էր, որ նշված աշխատանքներն իրականացվում են արգելոց-թանգարանից մոտ 100-150 մետր հեռավորության վրա՝ սեփականատիրոջ տարածքում, առկա են նաև համապատասխան թույլատրող փաստաթղթեր։